Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

18/05/2024 schedule15:06

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ուղերձ է հղել Թանգարաների միջազգային օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ, թանգարանային ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Թանգարանների միջազգային օրն այս տարի անցկացվում է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո, որի նպատակն է մեկ անգամ ևս ընդգծել այն հանգամանքը, որ թանգարանները ամենևին էլ միայն մշակույթի և պատմության տարբեր դրվագների պահոց չեն, այլ կրթական և հետազոտական միջավայր, որը պետք է զարգացնել և խթանել։

Թանգարաններում սովորելը և հետազոտելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը, որովհետև դժվար է գտնել կրթության համար ավելի հագեցած ու բովանդակային միջավայր, քան թանգարանն է։ Հայաստանում թանգարանային ոլորտը հենց այս պահանջներին համահունչ զարգացնելը, թանգարանների միջազգայնացմանը և համագործակցությանը նպաստելը ամենակարևոր առաջնահերթություններից են։

Արդեն իսկ այս ուղղությամբ բազմաթիվ քայլեր են արվել, և տարվա ընթացքում առիթ ենք ունենալու մեր տարբեր թանգարաններում ականատես լինելու միջազգային համագործակցությամբ հեղինակավոր թանգարանների հետ համատեղ ծրագրերին, ժամանակակից տարբեր գործիքների միջոցով իրականացվող նոր նախաձեռնություններին։

Թանգարանների միջազգային օրն այս տարի նշում ենք նոր ձեռքբերումներով. ընդունվել է «Թանգարանների մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է թանգարանների գործունեությունն ու հարաբերությունները, սահմանում թանգարանների տեսակները, գործառույթները, Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի ձևավորման, համալրման, հաշվառման, պահպանության, օգտագործման, անվտանգության սկզբունքները:

Կարևոր է նաև, որ այս տարվանից պետությունը վերականգնել է տարիներ շարունակ չգործած՝ թանգարանային հավաքածուների համալրման ծրագիրը, որով մեր թանգարանները պետական բյուջեի միջոցներով հավաքածուները նորացնելու հնարավորություն են ստացել։ Ակտիվորեն ընթանում են նաև թանգարանների վերանորոգման աշխատանքները, որի շնորհիվ միայն նախորդ տարի նոր ցուցադրություններով վերաբացվեցին թանգարաններ Երևանում և մարզերում (Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղերից ՝ Գևորգ Գրիգորյանի( Ջոտտոյի) արվեստանոց- թանգարանը, Ջաջուռում Մինաս Ավետիսյանի թանգարանը)։

Տարին նաև ակտիվ է հոբելյանական միջոցառումներով. լրանում են Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը, Շառլ Ազնավուրի, Պարույր Սևակի, Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակները: Հետևաբար, մի շարք թանգարաններում այցելուները տարբեր ծրագրերի միջոցով հնարավորություն ունեն ծանոթանալու նաև անվանի մտավորականների ստեղծագործական ժառանգությանը:

Այս տարի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը միացել են Հայաստանի շուրջ 118 թանգարաններ: Համեմատության համար պետք է նշել, որ մեկնարկային տարում` 2005 թվականին, միջոցառմանը մասնակցել է ընդամենը 9 թանգարան: Սա խոսում է այն մասին, որ տարեցտարի թանգարանների, ինչպես նաև բազմահազար այցելուների կողմից ավելի է մեծանում թանգարանների հանդեպ հետաքրքրությունը:

Թանգարանների միջազգային օրը հրաշալի առիթ է նաև գնահատանքի խոսքեր ասելու թանգարանային ոլորտի աշխատակիցներին, որոնց համար սա մասնագիտական տոն է:

Շնորհավորում եմ ոլորտի բոլոր մասնագետներին, որոնք իրենց նվիրյալ և բարեխիղճ աշխատանքով նպաստում են մեր հարուստ պատմամշակութային ժառանգության պահպանությանը և հանրահռչակմանը, թանգարանների կայուն զարգացմանը:

Մաղթում եմ ստեղծագործական բեղուն գործունեություն, անսպառ եռանդ և մասնագիտական նոր ձեռքբերումներ, իսկ թանգարան այցելել պատրաստվող քաղաքացիներին՝ թանգարանային միջավայրի շնորհիվ նորանոր բացահայտումներով հագեցած հրաշալի օր»:

 

 
Տպել
486 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան