Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

20/05/2024 schedule09:11

Երեկ՝ մայիսի 19-ին, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Վերզեգան քաղաքի մոտ՝ Իրան-Ադրբեջան սահմանի մոտակայքում։ Օդանավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի բոլոր անդամները, ինչպես հայտնել ենք, զոհվել են:

Ծագում, կրթություն

Էբրահիմ Ռաիսին 64 տարեկան էր: Նա ծնվել է 1960 թվականի դեկտեմբերի 14-ին Մաշհադում (շիիզմի հետևորդների սուրբ քաղաք, Իրանի հյուսիս-արևելքում) կրոնական ընտանիքում։ Նա ուներ Սեյիդի պատվավոր տիտղոսը, որը ցույց է տալիս նրա պատկանելությունը Մուհամմեդ մարգարեի ժառանգներին:

1975 թվականին ընդունվել է Կում քաղաքի ճեմարանը (շիաների համաշխարհային կրթական կրոնական կենտրոն)։

Այն ավարտելուց հետո  սովորել է միջազգային մասնավոր իրավունք Շահիդա Մոթահարիի անվան համալսարանում, Թեհրանում, որտեղ հետագայում ստացել է իրավունքի և իսլամական իրավունքի դոկտորի կոչում: Ուսանողական տարիներին պաշտպանել է միապետությունը տապալելու գաղափարները և մասնակցել 1978-1979 թվականների իսլամական հեղափոխությանը (Իրանում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք հանգեցրին միապետության վերացմանը և Իրանի Իսլամական Հանրապետության հռչակմանը)։

Քաղաքացիական ծառայության մեջ

1980 թվականին Էբրահիմ Ռաիսին աշխատանքի է անցել Քերեջ քաղաքի (Թեհրանի արվարձան) դատական գրասենյակում և որոշ ժամանակ անց դարձել այս քաղաքի դատախազը։

1982-1984 թվականներին եղել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Համադան քաղաքի դատախազը։ 1985 թվականին նշանակվել է Թեհրանի դատախազի տեղակալ։ 1988 թվականին Իրանի գերագույն առաջնորդ Ռուհոլլահ Խոմեյնիի որոշմամբ Ռաիսին հատուկ լիազորություններով է օժտվել Քերմանշահ, Սեմնան և Լուրեստան նահանգներում կրոնական և իրավական հարցերը լուծելու համար։

1989 թվականին նա դարձել է Թեհրանի դատախազը և այս պաշտոնում մնացել մինչև 1994 թվականը։ Այնուհետև 10 տարի ղեկավարել է Իրանի գլխավոր տեսչությունը (ընդհանուր վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանությունների գործունեության նկատմամբ)։

2004-2014 թվականներին Ռաիսին եղել է Գերագույն դատարանի նախագահի տեղակալ՝ պատասխանատու կազմակերպչական և կառավարման հարցերի համար։ 2014-2016 թվականներին եղել է Իրանի գլխավոր դատախազը։ 2016 թվականին նա ստանձնել է երկրի ամենամեծ մահմեդական կրոնական հիմնադրամի՝ Աստանա Քոդսե Ռազավիի ղեկավարի պաշտոնը։

2019 թվականին Ռաիսին գլխավորել է երկրի Գերագույն դատարանը։ Որպես դատական իշխանության ղեկավար՝ նա լայնածավալ արշավ է սկսել կոռուպցիայի դեմ և նախաձեռնել է օրինագծերի մշակում՝ կանանց ընտանեկան բռնությունից պաշտպանելու համար:

Նախագահական ընտրություններ

Էբրահիմ Ռաիսին առաջին անգամ առաջադրվել է Իրանի նախագահի պաշտոնում 2017 թվականին, սակայն պարտվել է Հասան Ռոհանիին, ով վերընտրվել էր երկրորդ ժամկետով (38%՝ Ռոհանիի 57%-ի դիմաց):

2021 թվականի հունիսի 18-ի ընտրություններում նա հաղթել է՝ հավաքելով ձայների ավելի քան 60%-ը (Մոհսեն Ռեզաին երկրորդն էր՝ 11,5%)։ Ընդ որում, մասնակցությունը կազմել է 48,8 տոկոս՝ ռեկորդային ցածր ցուցանիշ Իրանի ժամանակակից պատմության մեջ։

Ռաիսին նախագահի պաշտոնը ստանձնել է օգոստոսի 5-ին։

Ռաիսին պատկանում էր ծայրահեղ պահպանողական քաղաքական թևին։ Նա կարծր կողմ էր Արևմուտքի հետ հարաբերություններում, սակայն դեմ չէր Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնմանը (2015թ. Իրանի և միջազգային միջնորդների միջև իրանական միջուկային ծրագրի կարգավորման մասին համաձայնագիրը, որը նախատեսում էր պատժամիջոցների աստիճանական վերացում՝ փոխադարձաբար)։

Իր միջուկային գործունեությունը սահմանափակելու Թեհրանի պարտավորությունները փաստորեն դադարեցին գործել ԱՄՆ-ի դուրս գալուց հետո 2018 թ. իր նախընտրական ծրագրում Ռաիսին կենտրոնացել էր այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են աղքատության նվազեցումը և կոռուպցիայի դեմ պայքարը, նա խոստացել էր չորս տարվա ընթացքում չորս միլիոն նոր տուն կառուցել կարիքավորների համար:

Անձնական տվյալներ

Էբրահիմ Ռաիսին ամուսնացած էր։ Նրա կինը՝ Ջամիլա Ալամոլհոդան, փիլիսոփայության դոկտոր և գրող է (նրա հայրը հայտնի հոգևորական Ահմադ Ալամոլհոդան է)։ Նրանք երկու դուստր ունեն։

Ռաիսին Մաշհադում Իմամ Ռեզայի (շիա սրբավայր) դամբարանի պահապանն էր, Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ուղեկիցը։ Նա հեղինակություն էր վայելում Իրանի անվտանգության ուժերում, մասնավորապես՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում։

2019 թվականի նոյեմբերին Ռաիսին ընդգրկվել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում՝ մարդու իրավունքների խախտումների համար։

Ամերիկյան Time ամսագրի վարկածով, Իրանի նախագահն ընդգրկվել է 2021 թվականի աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում։

Տպել
12022 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան