Հեռացվում են ըստ կարիքի անհրաժեշտության․ ինչու է Գյումրու քաղաքապետարանը որոշ կրպակ-տաղավարները շրջանցել

29/05/2024 schedule21:00

2024 թվականի հունվարը Գյումրու քաղաքապետարանը մեկնարկել էր Հաղթանակի պողոտան տաղավար-կրպակներից ազատելու գործընթացով: Նշված տարածքում 40 տաղավար 30 և ավելի տարի ժամանակավոր անվան տակ հիմնավորապես գործունեություն էր ծավալում։

Նախ հեռացվեցին փոքրերը, հետո՝ փոքր, բայց տարածքում մեծ վստահությամբ և շատ ամուր հաստատված տաղավարները։ Թեև գործընթացը շարունակվում է, սակայն դեռ կան տաղավար-տնակներ, որոնք նախկինի նման առևտուր և սպասարկում են իրականացնում:

436241662_780298827573915_3573617413940213341_n.jpg (246 KB)441542703_775711474699317_1998622214805934280_n.jpg (642 KB)

Ի պատասխան  «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցման՝ Գյումրու քաղաքապետարանը տեղեկացրել է, որ նախորդ 4 ամսում տարածքից արդեն 30 տաղավար է հեռացվել։

Ի՞նչ տրամաբանությամբ են հեռացվում կրպակ-տաղավարները, և ինչո՞վ է պայմանավորված ցաքուցիր աշխատանքը։ Ըստ քաղաքապետարանի՝ դրանք հեռացվում են աշխատանքի ընթացքին զուգահեռ՝ ըստ կարիքի անհրաժեշտության։

Այս ձևակերպման տակ, թեկուզ ուղիղ իմաստով, ինչ ասես՝ կարելի է հասկանալ։ Նկատենք, սակայն, որ այդ տաղավար-կրպակները, համաձայն Տարածքային զարգացման հիմնադրամի՝ «Գյումրին քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի, տարածքից պետք է հեռացվեն ոչ թե ըստ կարիքի, կամ ըստ անհրաժեշտության, կամ ըստ կարիքի անհրաժեշտության, այլ ընդհանրապես պետք է բացառվի դրանց գոյությունը քաղաքի այդ հատվածում։

Շուկայամերձ այս տարածքը տաղավարներից ազատելու գործընթացին զուգահեռ եղան կրպակատերեր, որոնք դրանք վերանորոգեցին, թարմացրին, անգամ արագ սննդի կետ բացվեց, նաև նոր վաճառակետ սկսեց գործել։ Գյումրիում բազմաթիվ են այսօրինակ դեպքերը, երբ ցուցադրաբար փորձում են անտեսել օրենքն ու կարգը, նաև վստահ են, որ ապօրինի զավթած տարածքներն իրենց ձեռքից վերցնող չի լինելու։

Այս անգամ, սակայն, դրանց մի մասի տերերի համար «ոսկե կանոնը» չգործեց. «Թոռնիկ Գոռ» խանութի դիմացից հեռացվեցին դատական վճիռներով։

8.jpg (235 KB)

Գյումրու քաղաքապետարանը, սակայն, շրջանցում է Շիրակի մարզի դատախազության հարևանությամբ գործող խանութ-կրպակը և ևս մի քանի տաղավարներ։ Շինարարն արդեն դրանց հարմարվել, մայթերը կառուցապատել, սալիկապատել, աշխատանքն ավարտել է։

4fa448b4-b4b0-4e82-922e-b6e2a23d0d65.jfif (248 KB)572d29e5-ad6d-4306-98a5-7e0705560e50.jfif (271 KB)aa37b897-5136-4942-84a9-d6bdd7f80a6f.jfif (271 KB)

Մեր՝ ինչո՞ւ է այդ տաղավարը մնացել հարցին քաղաքապետարանից պատասխանել են, թե այդ տաղավար-կրպակը ենթակա է ապամոնտաժման։ Գործը դատարանում է, և աշխատանքների հետաձգումը պայմանավորված է այդ գործընթացով։

Այս պարագայում, եթե կար դատարանի վճռին սպասելու անհրաժեշտություն, ինչպե՞ս է շինարարին թույլ տրվել այդ տաղավար-կրպակի չորս բոլորը աշխատանքն ավարտել, անցնել առաջ։ Հիմա, եթե քանդման վճիռ կայացվի, ինչն իրականում այնքան էլ սպասելի չէ, արդեն ավարտուն մայթը պետք է քանդվի, նորից կառուցվի՞։

033e4cf3-1fe6-488d-980c-0393ad5c8f9c.jfif (248 KB)39206ed6-8e57-46ed-a958-d6598682c466.jfif (276 KB)503a1921-aeb4-4711-b9fa-519da97e0f4b.jfif (372 KB)

Ի դեպ, շինարարը շրջանցել է ոչ միայն այս հատվածը, այլ պողոտայի մայթն ամբողջությամբ։ Տարածքից հեռացված չեն գործող խանութների ապակեպատ հատվածները, որոնք հիմնականում մայթազավթումների հետևանք են և ոչնչով տարբեր չեն այն տաղավար-կրպակներից, որոնք ապամոնտաժվում են տարածքից։

18edf972-a2e3-4d5b-9f6c-a3f675c5a8fd.jfif (225 KB)

Հաղթանակի պողոտայում խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում։ Արդյո՞ք նախատեսված է «Պուրակ» հրուշակեղենի արտադրամասի ապամոնտաժում։ Եթե՝ այո, ինչո՞ւ է այն մինչ օրս գործում։ Եթե նախատեսված չէ, ի՞նչ հիմքով։ Մեր գրավոր հարցերին քաղաքապետարանը գրեթե ոչինչ չասող՝ անհստակ պատասխան է տվել։

«Տվյալ հատվածում նախատեսված է այլ պրոյեկտ, այն կլինի Հաղթանակի պողոտայի տրամաբանության մեջ»,- ասված է հարցման պատասխանում։

42093f29-67e3-4de1-a8a9-f5569ef275c5.jfif (252 KB)

Նույն այս պողոտայում թիվ 9 հիմնական դպրոցի դիմաց գործող բենզալցակայանը ևս դեռ տեղում է, ավելին՝ տարածքը բարեկարգել, ծաղկապատել են, այսինքն՝ չեն հեռանում։ Այնուհանդերձ, քաղաքապետարանը մեզ գրել է, որ այն ենթակա է ապամոնտաժման։ Սա ևս սևով սպիտակին գրված, բայց գործողության չվերածվող աշխատանքների շարքում կարելի է դասել, այլապես տասնամյակներ շարունակ բենզալցակայանը չէր գործի քաղաքի կենտրոնում՝ զբոսայգու մուտքերից մեկի մոտ՝ դպրոցի և պոլիկլինիկայի հարևանությամբ։

22d28b47-c229-417d-8b07-0b07f2464241.jfif (295 KB)

Ընդհանուր առմամբ, ինչպես են դատախազության հարևանությամբ մնացած խանութ-կրպակը, «Պուրակ» հրուշակեղենի արտադրամասն ու բենզալցակայանն արտացոլված ծրագրում։ Արդյո՞ք դրանք ներկայացված նախագծում ներառված են եղել որպես շրջանցվող, թե՞ հետո է որոշվել դրանք շրջանցել և չհեռացնել տարածքներից։

Այս հարցին քաղաքապետարանը, էս էության, չի պատասխանել՝ նշելով, որ ծրագիրը, նախագծերը իրենք չեն իրականացնում, այլ ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի՝ «Գյումրին քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում:

Քաղաքապետարանը նաև տեղեկացրել է, որ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, և տաղավար-կրպակների ապամոնտաժումները շարունակվելու են առաջիկայում էլ:

0ced0283-2028-47b3-a07a-e1b5e6ddbeb7.jfif (390 KB)4e61417a-4412-4b1e-9fcf-45ac596f9f2d.jfif (276 KB)

Տպել
1650 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան