Երևան
12 °C
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը կարծում է, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի վերջին հայտարարությունները, մեղմ ասած, անհասկանալի են:
Վերջինս այս մասին ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Գալստանյանի այն մտքին, թե այսօր՝ մայիսի 26-ին, հրավիրած իրենց հանրահավաքը խորհրդանշանական է լինելու՝ կապված Ավարայրի ճակատամարտի օրվա հետ։
«Ավարայրի ճակատամարտը կրոնի փոփոխության դեմ էր, գուցե չգիտի կամ գուցե փորձում է այս կերպ ճոխացնել իրենց պայքարը՝ ասելով, թե այն Հայաստանի գոյության պայքարն է: Լոզունգների առատությունը ցույց է տալիս, որ իրականում չկա անհրաժեշտ զանգված՝ իրենց ուզածն իրականացնելու համար, թեև մինչև հիմա չեմ էլ հասկանում, թե որն է իրենց ուզածը, որովհետև այնքան խառը ուժեր են այնտեղ հավաքվել հակառակ օրակարգերով, որ իրենք էլ չգիտեն՝ ինչ են ուզում: Դրա համար օդում խոսելով՝ փորձում են կոծկել այն, որ չունեն հստակ ծրագիր, թիմ, թեկնածու և, ամենակարևորը, լայն աջակցություն»,- կարծում է Դալլաքյանը:
Քաղաքագետը նկատում է, որ ժողովրդավար երկրում Գալստանյանը կարող է հանդիպել ում հետ՝ որքան ուզի, լինեն ԼՂ ներկայացուցիչներ, թե ամենատարբեր նեղ մասնագետներ, սակայն դա պետք չէ ներկայացնել որպես մի ամբողջ տարածաշրջանի՝ ԼՂ-ի, սփյուռքի, կամ, ասենք, օրինակ, մշակութային գործիչների աջակցություն կամ դիրքորոշում. «Լսում ենք՝ սփյուռքից շատ մարդիկ քննադատում են, ԼՂ շատ գործիչներ ու քաղաքացիներ դեմ են այս շարժմանը, մինչդեռ 8 հոգանոց 3 խմբակցություն ասում են՝ մենք ներկայացնում ենք ԼՂ ժողովրդի տեսակետը: Կարող են հանդիպել ում հետ ուզում են, բայց չեմ կարծում, որ արդյունք կտա, որովհետև, կրկնում եմ, չեմ տեսնում խնդիր, օրակարգ, թիմ, ճանապարհ և, ամենակարևորը, «սահմանազատում» ժողովրդի մեծամասնության կողմից նախկին մերժված ուժերից»:
Նկատառմանը՝ ստացվում է, որ մայիսի 26-ին, ըստ էության, չեն կարողանալու մարդկանց մոբիլիզացիա ապահովել, Դալլաքյանը պատասխանում է՝ կարող են այնքան, որքան նախորդ հանրահավաքին. «Գուցե էլի զանգված հավաքեն, մանավանդ նախկին իշխանությունները զանգված հավաքելու տարբեր մեթոդներ գիտեն, նաև որոշ փորձագետներ նշում են, որ ՌԴ-ի կողմից էլ են մարդիկ բերվել: Այնպես որ պետք չէ զարմանալ, եթե անգամ լիքը հրապարակ տեսնենք: Սակայն կրկնում եմ՝ այն զանգվածը չէ, որ կարելի է օրակարգ թելադրել, հետն էլ հստակ անելիք չունեն»:
Զրուցակցի դիտարկմամբ՝ շարժման շուրջ համախմբված ուժերն անգամ իրար մեջ չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ են ուզում և տրամաբանորեն հակառակ բաներ են խոսում:
«Մեկն Արևմուտքի հետ հարաբերությունների կողմնակից է, մյուսն ասում է՝ կտրուկ շրջադարձ մի արեք, ՌԴ-ն մեր դաշնակիցն է, մեկն ասում է՝ գնանք արտահերթի, մյուսն ասում է՝ չէ՛, պետք չէ, մեկն ասում է՝ Բագրատ Գալստանյանն է մեր թեկնածուն, մյուսն ասում է՝ պետք է այլ թեկնածու, որովհետև Բագրատը երկքաղաքացի է: Այս ամենի մեջ ժողովուրդը չի կարողանում կողմնորոշվել, և դա արժեզրկում է իրենց պայքարը: Կամ, որ ասում է՝ 1 ժամ 20 րոպեից հրաժարական տուր, ու չի լինում ո՛չ հրաժարական, ո՛չ էլ գործողություն, դա ևս արժեզրկում է այդ պայքարը: Կամ՝ ես 10 օր հետո էլ հավես չեմ ունենա քայլելու, ի՞նչ է նշանակում հավես չունեմ, եթե դու Ավարայրի ճակատամարտին հավասար խնդիրներ ես լուծում, ազգ ես փրկում, ազգ փրկելը 10 օ՞ր է տևում, հետո գնում ենք տուն: Սա անլուրջ է, էլ չեմ անդրադառնում իրենց լեքսիկոնին, որը եկեղեցականին հարիր չէ»,- նշում է նա:
Հարցին՝ արդյոք մայիսի 26-ին շարժման կազմակերպիչները կգնան սադրանքների՞, քաղաքագետ Դալլաքյանն ասում է՝ կախված է Ռուսաստանից, թե ինչ ցուցում կտան:
«Որովհետև ես ու ոչ միայն ես տեսակետ ունեմ, որ այս շարժումը առաջնորդվում է դրսից, դրա համար իրենք օրակարգ չունեն, չգիտեն, թե դեռ ինչ է որոշել ՌԴ-ն, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինն ի՞նչ է քննարկել, միջազգային զարգացումներն ո՞ւր են տանում, Ադրբեջանի վրա ճնշումները խորանո՞ւմ են, թե՞ ոչ: Իրենց նվազագույն խնդիրը խժդժություն մտցնելն ու ժողովրդին պառակտելն է, ինչպես նաև Ադրբեջանին լեգիտիմ իրավունք տալը՝ հարձակվելու համար, եթե սահմանազատումը կարողանան խափանել: Առավելագույն խնդիրը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելն է: Նորից եմ կրկնում՝ սա Մոսկվայի օրակարգի մեջ է տեղավորվում, իրենք ինքնուրույն ֆիգուր չեն, դրա համար կանեն այն, ինչ կթելադրվի, իսկ խժդժություններ կարելի է 20 հոգով էլ անել, 30 հոգով էլ կարելի է ահաբեկչություն կազմակերպել, հոծ զանգվածներ պետք չեն: Ամեն դեպքում, կարծում եմ՝ շատ չի տարբերվելու մայիսի 9-ի հանրահավաքից, եթե, իհարկե, ֆորս մաժոր չլինի, ու Պուտինը չուզենա այստեղ գնալ սրացման»,- ասում է Դալլաքյանն ու հավելում, որ այն, որ վերոնշյալ ուժերը որևէ բանի առաջ չեն կանգնի, եթե ունենան դրա ցուցումը, փաստ է:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՔոչարյանը, գերիների հարցը շահարկելով, փորձում է շեղել հանրությանը. Հակոբյանը մանրամասնել է՝ ինչից. (տեսանյութ)
Ինչ իրավիճակ է Լարսում
Գիշերային ակումբում ծեծկռտուք է եղել, կա վիրավոր. կասկածյալները տեղի անվտանգության աշխատակիցներն են
Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածում հսկողության ուժեղացված միջոցառումները
Հպարտ եմ կրթվելու և լուսավորվելու մեր պապերի փորձառությամբ. Աննա Հակոբյանն այցելել է Սուրբ Ղազար (տեսանյութ)
Կոթիում երկհարկ հարակից տներ են այրվել
ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ իր անվտանգային պարտավորությունները, ՀՀ-ն ունի այլընտրանք. Հրայր Մանուկյան
Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել
Ակնկալում ենք սերտորեն համագործակցել ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում. Միրզոյանը՝ Բոչորիշվիլիին
Ձյուն և ձնախառն անձրև է տեղում. իրավիճակը հանրապետության ճանապարհներին
Ադրբեջանում ռազմական փորձագետը ձերբակալվել է Հայաստանի հետ սահմանային դիրքերը նկարահանելու և ցուցադրելու համար
Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն եղել. ԱԳՆ
«Զվարթնոց»-ի «Կարգո» բեռնային համալիրի մոտ մեքենա է այրվել
Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ն դիմել է Գլխավոր դատախազությանը
Ինչու է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
«Դեմոկրատական այլընտրանք»-ը մասնակցելու է Գյումրու ընտրություններին. Սուրենյանց
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024-ի 9 ամսվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը
Ուժի մեջ են մտել ինքնագլորով և նմանատիպ շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները. ինչ չի թույլատրվում
Հովիկ Աղազարյանը հանդիպել է Ալեն Սիմոնյանի հետ
Հովիկ Աղազարյանը հետաձգել է մանդատը վայր դնելու որոշումը
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է. փակ ավտոճանապարհ կա
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, ՊՆ և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով քանի դատական ակտ է կայացվել, ինչքան գումար է վերադարձվել
Հաղթահարեցինք քովիդը, պատերազմը, հիմա ամուր ոտքերի վրա ենք․ «Իմ Քայլը» հիմնադրամի շահառուն ընդլայնել է բիզնեսը
Շալվա Պապուաշվիլին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի նախագահ
Ինչպես պարապ մնալը աշխատողի, այնպես էլ տարիներով չաշխատողի համար աշխատելը մեծ սթրես է. վարչապետ (տեսանյութ)
Հայաստանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին
ՌԴ-ում Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. ինչի համար է գործարարը մեղադրվում
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. շրջանների զգալի մասում անձրև, լեռներում նաև ձյուն կտեղա
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 25-ին
Հայտնել է, թե հարբած վիճակում ընկել է, վնասվել. պարզվել է՝ վեճի ժամանակ դանակահարել են
Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ
Թուրքիայում մարմարի հանքավայրում սողանքի հետևանքով կան զոհեր
Նոր ձերբակալություն Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում
Առաջին անգամ պատգամավոր դարձած Իվանիշվիլիին Կոբախիձեն սովորեցրել է՝ ինչպես սեղմել քվեարկելու կոճակը. տեսանյութ
Պաշտպանության նախարարը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին (լուսանկարներ)
Բացահայտենք Ամանորին Հայաստանի մարզերում թաքնված գեղեցկությունը. Զբոսաշրջության կոմիտե
Կառավարությունը կսուբսիդավորի 2024 թվականին կարկուտի հետևանքով տուժած տնտեսվարողների գյուղատնտեսական վարկերը
Զենքի կիրառմամբ, ծեծով փորձել են նստեցնել մեքենա. առևանգման փորձ Եղեգնաձորում, կան կալանավորվածներ (տեսանյութ)
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT