Ասկերանի նախկին քաղաքապետը պետական մարմին է ներկայացրել կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր․ մանրամասներ

24/05/2024 schedule17:20

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի հետ կապված գործի վերաբերյալ: 

Ըստ իրավապահների՝ 2024 թվականի մայիսի 22-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ․Խ.-ն այլ անձի (անձանց) սեփականության իրավունքով պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 5.050.000 ՀՀ դրամ արժողության, «LADA NIVA NIVATRAVEL» մակնիշի, 2022 թվականի թողարկման թեթև մարդատար ավտոմեքենան խաբեությամբ հափշտակելու նախնական դիտավորությամբ, 2024 թվականի հունվարի 18-ին կազմված որոշման, ապա դրան հաջորդած գրավոր հայտարարության տեքստերում ներառել է իրականությանը չհամապատասխանող, գոյություն չունեցող տեղեկություններ՝ ուրիշի գույքն օտարելու իրավասություն ունենալու վերաբերյալ, ապա ավտոմեքենայի օտարման գործարք կատարելու իրավասություն ունեցող պետական մարմին է ներկայացրել առերևույթ կեղծ տվյալներ պարունակող այդ փաստաթղթերը։

Դրանից հետո՝ 2024թ․ հունվարի 23-ին, առանց օրինական հիմքի, հանդես գալով որպես պայմանագրի կողմ, կնքել է տրանսպորտային միջոցի նվիրատվության պայմանագիր, որի արդյունքում գույքն ապօրինի օտարել է իրեն փոխկապակցված անձին՝ իր պապին՝ այդ կերպ առերևույթ խաբեությամբ հափշտակելով 5.050.000 ՀՀ դրամ արժեցող վերոնշյալ ավտոմեքենան:

Նշվում է, որ նախաքննությունը ընթացքում նշված անձի բնակության հասցեում կատարված խուզարկությամբ, ի թիվս այլնի, հայտնաբերվել և վերցվել են վերոհիշյալ որոշման բնօրինակները, սակայն այլ թվագրմամբ, բովանդակության այլ ձևակերպմամբ, ինչպես նաև մեկ այլ՝ «UAZ HUNTER» մակնիշի ավտոմեքենա օտարելու վերաբերյալ որոշման նախագիծ:

Ձեռք բերված տվյալների հիման վրա Հ. Շ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Խարդախությունը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):

Նախաքննությունը շարունակվում է։ Քննություն է կատարվում ինչպես նշված, այնպես էլ՝ այլ գույքերի, այդ թվում՝ «UAZ HUNTER» մակնիշի ավտոմեքենայի հնարավոր օտարման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Շամիրյանը ձերբակալվել էր երեկ, նրա բնակարանում իրավապահները խուզարկություն էին իրականացրել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1533 դիտում

Վթարային ջրանջատում Երևանի մի շարք հասցեներում

Վրաստանը՝ որպես չեզոք երկիր, շահագրգռված է հայ-ադրբեջանական կարգավորմամբ. խորհրդարանի փոխխոսնակ

Նռնաձորի վարչական տարածքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Գյումրիում բախվել է 5 մեքենա, հրդեհի վայր մեկնող հրշեջ «Կամազ»-ը կողաշրջվել է. կա զոհ և 4 վիրավոր

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հաշտության համաձայնություններով Հայաստանին է փոխանցվել 1 միլիոն 803 հազար դոլարին համարժեք դրամ. վարչապետ

Պայթյուն Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում. վնասվել են ավտոմեքենաներ, արևային պանելներ

Ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած տրանսպորտային միջոցի վարորդը կազատվի աշխատանքից

Մերձավանի աղմկոտ սպանության գործի նախաքննությունն ավարտվել է. ինչ է տեղի ունեցել, քանի անձ է ներգրավված

Խուդաթյանը, Պապոյանն ու այլք հանդիպում են ունեցել ՔՊ Կապանի տարածքային կառույցի անդամների հետ

Եղեգնաձորի տարածաշրջանով անցնող հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներ

Տրակտորի կցորդչի վրա մեծ քանակությամբ անասանկեր է այրվել

Շտապօգնության անձնակազմի վրա դանակով հարձակված տղամարդը նախկինում մի քանի անգամ տեղափոխվել է հոգեբուժարան

Թբիլիսիում մեկնարկած ՆԱՏՕ-ի զnրավարժnւթյnւններին մասնակցում է նաև Հայաստանը

Մանուէլ Պետրոսյանը՝ Հնդկաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Սա դասական քաղաքական կացինություն է. Չախոյանը՝ 80-ականների զենքերի հուսալիության շուրջ Քոչարյանի պնդման մասին

Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանին. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում

Գիտե՞ն հեղինակները, որ իմպիչմենտը ձախողելու է, միանշանակ՝ այո. Հակոբյանը նշել է՝ ինչի համար է այն կազմակերպվել

Մեզ չի վիճակվել նորմալ ընդդիմություն ունենալ, նրանց գործողությունները նվեր են իշխանություններին. Մինասյան

Մոսկվան վրեժ է լուծում. Շահրամանյանն է ԼՂ նախկին ղեկավարությանը հանձնել Բաքվին ու եկել ՀՀ. Շիրինյան. տեսանյութ

Երևանում կառուցվող էլիտար շենքի 6-րդ հարկից շինարարն ընկել ու մահացել է

Փաշինյանը և Միխալն ամփոփել են քննարկումների արդյունքները և պատասխանել ԶԼՄ-ների հարցերին. ամբողջական

Հունվարից մինչ օրս քանի քաղաքացի է ստացել սոցիալական կրեդիտ և որքան է գումարը. վարչապետը թվեր է հրապարակել

Դավիթ Դանիելյանն այցելել է Կոռնիձոր, Խնածախ և Տեղ գյուղերի մանկապարտեզներ և դպրոց. տեսանյութ

Ինչու է աղաղակում Արա Աբրահամյանը. ինչ պատվեր է կատարում ռուսական խոսափողը. տեսանյութ

Հայ լուսանկարչի նկարները 1 շաբաթ ներկայացվելու են ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի պաշտոնական էջում

Քաոս Եվրոպայի մի մասում. էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են եվրոպական 4 երկրում

Համատեղ ջանքերի միջոցով կարող ենք ավելի խորացնել առկա փոխգործակցությունը. Փաշինյանը՝ Էստոնիայի վարչապետին

Դուք ընտրել եք ճանապարհ, որ նշանակում է ավելի սերտ հարաբերություններ ԵՄ-ի հետ. Էստոնիայի վարչապետը՝ Փաշինյանին

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու կամ խզելու մտադրություն չունենք. ՀՀ վարչապետ

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումից մինչև տարածաշրջանի խաղաղության գործընթաց. ինչ են քննարկել Փաշինյանը և Միխալը

Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին ժամանել է Հայաստան

Հարբած վարորդը, իմանալով, որ զրկվում է վարորդական վկայականից, հարվածել է պարեկի դեմքին, քաշքշել մյուսներին

Քիմ Քարդաշյանին «կողոպտիչ պապիկներ»-ի գործով Փարիզի դատարան են կանչել

Դանակով զինված քաղաքացին հարձակվել է կանչի մեկնած բուժաշխատողների վրա. տուժել է վարորդը

Դոհայից, Մինսկից և Դուբայից Երևան են ժամանել օտարերկրացիներ, որոնք այլ երկրներում հետախուզվում են

Երևանում 36-ամյա վարորդը մեքենայով բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ ծառին

Տեղի է ունենում Հայաստանի և Էստոնիայի վարչապետների առանձնազրույցը

Վաշինգտոնում շարունակվում են ՀՀ ֆինանսների նախարարության և ԿԲ պատվիրակությունների հանդիպումները

Վարչապետը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին. լուսանկարներ, տեսանյութ