Ամուր գրկեք ձեր ընկերներին, ծնողներին, շնորհակալություն հայտնեք ուսուցիչներին. Անդրեասյանը շնորհավորել է շրջանավարտներին

24/05/2024 schedule17:44

Օրը տոնական է. հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտները ավանդական վերջին դաս միջոցառմամբ հրաժեշտ են տալիս դպրոցին: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի թիվ 1 ավագ, Արգինայի և Բագարանի միջնակարգ դպրոցներ: Նախարարին ուղեկցել է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը:

Այս մասին հայտնել են նախարարությունից։

Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցը, որը նախարարի առաջին կանգառն է եղել, այս տարի 190 շրջանավարտ ունի:

Նախարարը շնորհավորել է շրջանավարտներին, նրանց մաղթել հաջողություն, վերելքներ ու հաղթանակներ կյանքի նոր փուլի մեկնարկին:

«Այս օրը հուզառատ է, որովհետև ձեզ տեսնելով՝ բոլորիս հիշողության մեջ թարմանում են մեր վերջին զանգն ու ապրած հույզերը: Սիրելի՛ շրջանավարտներ, լիարժեք ապրեք այսօրվա յուրաքանչյուր վայրկյանը, զգացողությունը, հուզմունքը՝ որպես ամբողջ կյանքում ուղեկցող վառ հիշողություն: Ամուր գրկեք ձեր ընկերներին, շնորհակալություն հայտնեք ուսուցիչներին՝ ձեզ հետ այսքան տարիներ աշխատած բոլոր մարդկանց, որոնցից դուք սովորել եք, և որոնք, վստահ եմ, հուզված են ձեզնից ոչ պակաս:

d0e37a7c9d842bd681c3519aa6d51e19.jfif (1009 KB)

Ամուր գրկեք ձեր ծնողներին. նրանց մոտ այսօր շատ են անհանգստություններն ու վախերը. նրանց երեխաները մտնում են մեծ կյանք, որտեղ սպասվում են նոր մարտահրավերներ և խնդիրներ: Այսօրվա հիշողությունները տարեք ձեզ հետ, և թող դրանք ուղեկցեն ձեզ կյանքի ուրախ և դժվար օրերին: Դժվարությունների հանդիպելիս երբեք չվհատվեք. դպրոցում դուք արդեն սխալվել և սեփական սխալների վրա սովորել եք շատ անգամներ: Դուք արդեն գիտեք, որ ձեր հաջորդ քայլերը պետք է ավելի գիտակցված և ճիշտ լինեն»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շրջանավարտներին ուղղված խոսքում:

Արգինայի նորակառույց միջնակարգ դպրոցը, որն ընդգրկված է ՀՀ կառավարության վերակառուցվող և բարեկարգվող 300 դպրոցների ծրագրում, այս տարի ճանապարհում է 3 շրջանավարտի: Նկատելով, որ 3 շրջանավարտներին ճանապարհում են 6 առաջին դասարանցիներ, նախարարը հույս է հայտնել, որ աշակերտների թիվը բարեկարգված դպրոցում տարեցտարի կավելանա. և նոր պայմանները կնպաստեն որակյալ կրթություն ստանալուն, լավ քաղաքացիներ դառնալուն, երկրի զարգացմանն ու հզորացմանը:

a69768a5dae1881cfddb449e55bb24d5.jfif (1.23 MB)

Բագարանի միջնակարգ դպրոցը հրաժեշտ է տալիս 8 շրջանավարտի: Նախարարը բազում ձեռքբերումներ է մաղթել աշակերտներին և կոչ արել դժվարությունները հաղթահարելու համար առաջնորդվել դպրոցում ստացած գիտելիքով ու հմտություններով. «Վստահ եմ՝ հանդիպելու նոր առիթներ ենք ունենալու՝ լսելու ձեր հաջողությունների մասին և հպարտանալու ձեզնով»:

444482214_767536742235209_1068080646671540570_n.jpg (1.15 MB)

2023-24 ուսումնական տարում ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 12-րդ դասարանն ավարտում են 20 հազար 554 շրջանավարտներ, իսկ 9-րդ դասարանը՝ 39հազար 406 սովորողներ: Ընդ որում՝ Տավուշի մարզում 2023-2024 ուստարում առաջին անգամ 9-րդ և 12-րդ դասարանները կավարտեն հանրակրթության պետական չափորոշչով ուսանած առաջին շրջանավարտները՝ 1678 շրջանավարտ 9-րդ դասարանում և 1045 շրջանավարտ՝ 12-րդ դասարանում:

Տպել
886 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան