Դուք կո՞ղմ եք, որ պատգամավորը մեր հայհոյի ոստիկանին, չի՛ կարելի. ոստիկանապետը՝ լրագրողներին

27/05/2024 schedule15:52

«Բարեփոխված ոստիկանությունը չի ենթադրում, որ բեմին կանգնած մարդը կարող է ամբախ-զամբախ խոսել»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը՝ արձագանքելով Վազգեն (Բագրատ) Գալաստանյանի այսօրվա հայտարարություններին: Վերջինս ասել էր․ «Այդպիսի ֆիգո՞ւր կա, գոյություն ունի՞։ Թող հայելի պահեն, տեսնեն, թե ինչպես, ում փողերով են հասել այդ կոչումներին»։

«Թող փարաջան ու խաչը հանի, նոր խոսի։ Հերքի եղավ, թող չափի մեջ իրեն պահի, կոնկրետ գործողությունների հետ կապված հաշվի ենք առնում։ Ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի և իմանա իր չափը, միկրոֆոնը վերցնում է ձեռքը, բայց թող չվիրավորի ոչ մեկի»,- ասաց ոստիկանապետը:

Հովհաննիսյանը նկատեց՝ Գալաստանյանը շարժման առաջին օրվանից վիրավորում է ոստիկաններին․ «Այսօր ինքը ինձ համար դառել է ամեն մեկ իր ամբախ-զամբախ խոսելու համար։ Մենք սրբազանների, եկեղեցականների մեջ շատ ընկերներ ունենք, որոնց հետ այսօր էլ ողջագուրվում ենք, մերոնք են, ուրիշ մարդ չեն, բայց ինքն այսօր փորձում է էժան հեղինակություն լինել, էժան է պահում իրեն»։

Լրագրողի հարցին, թե ոստիկանապետը այդպես է խոսում, որովհետև Գալաստանյանը իր խոսքում վիրավորել է նրան՝ ասելով. «Քո ֆիզիկական ներկայությունը արդեն ասում է ամեն բանի մասին, խոսում է, թե ինչքան խաշլամա ես կերել, ինչքան գառ ու խոզ ես կերել», Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ինքը խաշլամա չի՞ ուտում․․․ արի ու մի ասա։ Թողեք դա»։

Նա հավաստիացրեց, որ եթե ոստիկանության կողմից շարժման մասնակիցների դեմ սխալ արված քայլ լինի, ծառայողական քննության արդյունքներով դրանք կպարզվեն։

Հարցին, թե կպատժվեն արդյոք դաշնակցական պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ծեծի ենթարկած բերետավորները, փոխոստիկանապետը շեշտեց՝ այդ մասով ընթանալու է ծառայողական քննություն․ «Վարույթ է հարուցվելու, որոշումը կկայացվի։ Բայց ուզում եմ ասել՝ դուք կո՞ղմ եք, որ պատգամավորը մեր քրֆի ոստիկանին, չի կարելի քֆուր տալ։ Մեղավորները կպատժվեն։ Միակողմանի ոստիկանությանն եք մեղադրում։ Մոտեցեք նույն կերպ տվյալ մարդուն, իր փարաջան ու խաչը հարգում ենք, բայց դա իրեն թույլ չի տալիս չափը անցնի։ Ե՛վ Էջմիածնում, և՛ մնացած տեղերում մեծ հարգանքի արժանի հոգևորականներ ունենք։ Մենք խաչ հարգող, Տիրոջը հավատացող մարդիկ ենք։ Մի քանի հարց էլ փարաջայով մարդուն տվեք, ինքն իմ համար սրբազան չէ»:

Տպել
1546 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան