Հայաստանի Հանրապետությունը կա և լինելու է անկախ, ունենալու է միջազգայնորեն ճանաչված սահմաններ. Ալեն Սիմոնյան

28/05/2024 schedule09:20

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը  շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք տոնում ենք մեր պատմության կարեւորագույն իրադարձություններից մեկը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը:

1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո, վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: Հայ ժողովուրդը, իր առջեւ ծառացած ծանրագույն ժամանակաշրջաններից մեկն ապրելով, կարողացավ ոչ միայն պահպանել իր ինքնությունը, լեզուն եւ մշակույթը, այլեւ կերտեց անկախ հանրապետություն, որը մերօրյա ազատ եւ ինքնիշխան Հայաստանի հիմնասյունն է: Չնայած նրան, որ Հայաստանի առաջին հանրապետության կյանքը միայն 2 տարի տեւեց, այն շրջադարձային էր մեր ազգային մտածողության համար:

Անկախ եւ ինքնիշխան պետություն ունենալու անկոտրում գիտակցությունն առայսօր կարեւորագույն շարժիչ ուժն է՝ հաղթահարելու Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները, կերտելու եւ պահպանելու հզոր, ինքնիշխան եւ ժողովրդավար պետություն, որի հիմքում քաղաքացու ընտրական իրավունքն ու իրավահավասարությունն են:

Այո՛, այսօր՝ 2024 թվականին, մենք կրկին պետականություն ենք կերտում:

Հայաստանի Հանրապետությունը կա եւ լինելու է անկախ, ունենալու է միջազգայնորեն ճանաչված սահմաններ, որոնք երաշխիքն են լինելու Հայաստանի երրորդ հանրապետության ինքնիշխան, ժողովրդավար եւ խաղաղ ապագայի:

Շնորհավո՛ր Հայաստանի առաջին հանրապետության հռչակման եւ մեր պետականության վերածննդի օրը:

Շնորհավո՛ր Մայիսի 28»:

Տպել
672 դիտում

Առնվազն 14 ուխտավոր է մահացել ծայրահեղ շոգից Հաջի ծեսի ժամանակ, 100-ավոր մարդիկ ջերմային այրվածք են ստացել

Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

Նիկոլ Փաշինյանն ու Ռիչարդ Վերման մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների մասին

Ռուբիկ Մխիթարյանը՝ հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր

Ուր գնում ես, ասում են՝ խաչքար դնենք, հասկացանք, ինչքա՞ն. մեր նահատակները զոհվել են, որ երեխեքը ազատ ապրեն. վարչապետ

Հերթական ավտովթարը կանչի վայր մեկնող շտապօգնության մասնակցությամբ. կա վիրավոր

Մայիսին 84 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ տուգանքի չափը՝ ավելի քան 59 մլն դրամ

Սարսափելի ավտովթար ՌԴ-ում. միկրոավտոբուսը մխրճվել է հանդիպակաց երթևեկող մեքենաների մեջ, կա 8 զոհ, 13 տուժած

Մեքենան բախվել է սյանը և կողաշրջվել. վարորդը տեղափոխվել է բուժհաստատություն

Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ին

ՄԱԿ-ի աշխատանքային խմբերին ներկայացվել են Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի շրջանակում ՀՀ բարեփոխումները

ՃՈ տուգանքը կիսով չափ վճարելու արտոնությունից օգտվելու համար մնացել են հաշված օրեր

Կարող եք հույս դնել ՀՀ-ի վրա` որպես երկիր, որը կիսում է ԵՄ արժեհամակարգը․ Սիմոնյանը հրաժեշտ է տվել Էստոնիայի դեսպանին

Գյուղական համայնքներում շոր հագնեն, կասեն՝ բա էս ի՞նչ ես հագել, երիտասարդները պետք է ազատություն ստանան․ վարչապետ

Ավտոլվացման կետերից մեկում հայտնաբերվել է Հնդկաստանի 34-ամյա քաղաքացու մարմինը

Բնության հուշարձանի, արգելոցի կամ հատուկ պահպանվող տարածքի խախտման տուգանքը գրեթե կրկնակի ավելացել է

Հրազդանի և Վերին Պտղնիի մի շարք հասցեներում սպասվում են գազամատակարարման պլանային դադարեցումներ

Սահմանազատումը փորձում են ներկայացնել որպես աղետ, բայց սահմանամերձ գյուղերում առաջին հարցն այդ մասին է. վարչապետ

Ապահովագրական ընկերության պատասխանատուն հոսանքահարվել է, բարձրությունից ընկել և մահացել

Բլոգեր Արթուր Չախոյանը վարչապետին վերագրվող կեղծ տեղեկություններ է հրապարակել

ՊՆ ռազմական ոստիկանությունում մեկնարկել են հրամանատարական հավաքներ

Ծեծի են ենթարկել տանտիրոջը, հափշտակել ավելի քան 2 մլն դրամ, հանցավոր խումբը գործել է հստակ սխեմայով. 3-ը կալանավորվել են

Ֆրանսիան «CAESAR» հրետանային համակարգեր կմատակարարի Հայաստանին. կնքվել է պայմանագիր (լուսանկարներ)

Ինչ արժեն Երևան-Բաթումի-Երևան գնացքի տոմսերը, և ինչպիսին է ժամանակացույցը

Իրական Հայաստանի գաղափարախոսությունը մեր բաբոների, պապիկների անհասանելի երազանքն է եղել միշտ․ Նիկոլ Փաշինյան

Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի շինաշխատանքների ընթացքը

ԵՄ առաջնորդներին դեռևս չի հաջողվել համաձայնեցնել Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածությունը

Հովհաննես Հովհաննիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն

Հայաստանը ՀԱՊԿ-ից ավելի արդյունավետ անվտանգության մեխանիզմ չի գտնի, Արևմուտքի առաջարկը «թղթե հովանոց» է. Գալուզին

Սյունիք կատարած այցի երկրորդ օրը վարչապետը եղել է մի շարք բնակավայրերում, ծանոթացել իրականացվող ծրագրերին (լուսանկարներ)

Վարչապետը հանդիպել է Սիսիանի ավագ դպրոցի աշակերտներին, որոնք «Հաւք» ԱԹՍ մրցույթի մրցանակակիրներ են (տեսանյութ)

ՀՀ ՊՆ-ի և ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր

Կոռնիձոր բնակավայրում կառուցվել են պուրակ և խաղահրապարակ․ Փաշինյանն այցելել է համայնք (տեսանյութ)

Գեղարքունիքում մեքենա է հրդեհվել

Լոռու մարզում ձվի մեծությամբ կարկուտ է տեղացել

Պուտինը պաշտպանության փոխնախարարներ է նշանակել

Պապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը քննարկել են երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքը

Մեր ընդդիմադիր գործընկերները գետինը չե՞ն մտնում, երբ մի ինքնահռչակ շառլատան խոսում է իրենց մանդատները դնելուց. Թորոսյան