Այնպիսի «քաղաքական մսաղաց» կլինի, որ ուժերից ոչ բոլորի գլուխները կմնան իրենց տեղերում. Ռոբերտ Ղևոնդյան

28/05/2024 schedule21:00

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ, չնայած պնդումներին, Վազգեն (Բագրատ) Գալաստանյանի գլխավորած շարժումը չի հասել որևէ քաղաքական համախմբման, չունի ռեսուրս՝ իրականացնելու ծրագրեր: Ըստ նրա՝ այս ամենը նպատակ ունի մարդկանց որոշակի քանակ ցույց տալ այն կենտրոններին, որոնց հետ պայմանավորվածություններ կան։

Քաղաքագետի հետ «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցը՝ ստորև

- Պարոն Ղևոնդյան, Վազգեն (Բագրատ) Գալստանյանի համակիրները հայտարարում են, թե վերջինիս հաջողվել է համախմբել քաղաքական դաշտը։ Խոսում են իրենց միացած 40 և ավելի կուսակցությունների մասին, թեպետ նրանց կողքին հիմնականում անհատներ են երևում։ Ակցիաների ընթացքում էլ նշված ուժերի ներկայացուցիչներին գրեթե չենք տեսնում, ներուժը հիմնականում դաշնակցականներն են և «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ։ Ի՞նչի մասին է սա վկայում, որտե՞ղ են մնացածը։

- Հայաստանի դեպքում նշանակություն չունի՝ խոսել 40, թե 400 կուսակցությունների մասին։ Երկրում բազմաթիվ կուսակցություններ կան, որտեղ քիչ է մարդկանց քանակը, նույնիսկ կան կուսակցություններ, որտեղ միայն մեկ մարդ է մնացել, մյուսները ժամանակի ընթացքում հեռացել են։ Ճիշտ եք նկատում՝ ընդամենը անհատների տեսքով են հայտնվում, օրինակ՝ Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի, որոնք դե յուրե կուսակցություններ են ներկայացնում, բայց եթե փորձենք այդ կուսակցությունների անդամների թիվը հաշվել, կարող է անգամ տասը չանցնենք։ Ինչպես շատ հարցերում, այնպես էլ այս դեպքում նրանց ներկայությունը ուռճացնում են ու ներկայացնում համախմբում, ծիծաղելի է:

- Առանձնապես ակտիվություն չենք նկատում նաև «Պատիվ ունեմ» խմբակցության և «Հանրապետական» կուսակցության դեպքում։ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ չի միավորվի ՊՊԾ գունդը գրաված, ՀՀԿ-ն չարիք համարող ուժերի հետ:

- Իրականում խնդիրը նրա մեջ չէ, թե ովքեր են երևում առաջին պլանում՝ փողոցում, այլ, թե օրակարգի շուրջ ովքեր են համաձայնության եկել։ Ընդհանուր առմամբ, իշխանափոխության օրակարգի շուրջ երկու ուժերն էլ համաձայն են։ Նրանց խոսույթում դա երևում է, գնում են հանդիպումների։ Սակայն փողոցում հանդես են գալիս կոնկրետ մարդիկ, ինչն էլ մարտավարական նշանակություն ունի, այսինքն՝ ցանկություն կա ցույց տալու, թե նախկին իշխանության հետ ասոցացվող մարդիկ առաջին պլանում չեն, թեև մասնակցում են գործընթացներին։

- Հատկանշական է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, մինչ այս պահը պաշտոնապես չի հայտարարել՝ ինչ դիրքորոշում ունեն այս գործընթացների վերաբերյալ: Ըստ Ձեզ՝ մատնանշված ուժը ինչո՞ւ հստակ տեսակետ չի արտահայտում, արդյոք քաղաքական հոտառությո՞ւնն է աշխատում:

- 2021 թվականից հետո «Բարգավաճ Հայաստան»-ը կարծես թե նվազեցրել է իր քաղաքական ակտիվությունը, հավանաբար դա կախված է նրա հետ, որ չկարողացան հայտնվել ԱԺ-ում, բացի դրանից, Գագիկ Ծառուկյանը ունի իրավական ինչ-որ խնդիրներ, որի հետ կապված գործընթացներ են տեղի ունենում։ Հիմա իրենց դիրքորոշումը ավելի սպասողական է, տեսնեն, թե ինչ արդյունքներ կլինեն, դրանից հետո կկողմնորոշվեն՝ ինչ դիրքորոշմամբ հանդես կգան։

Քաղաքական հոտառության կարիք չկա, որպեսզի հասկանալի լինի, թե այն շարժումը, որը իրենք կոչում են բարձրագոչ, առաջին օրվանից էլ չունի հնարավորություն՝ իրականացնելու հայտարարած քայլերը։ Դրանք երկուսն են՝ սահմանազատման կասեցում, իշխանափոխություն։ Այստեղ հարցն այն է, որ կան այլ նպատակներ, հավանական է, որ կան պայմանավորվածություններ, խոստումներ, ենթադրություններ՝ կապված գումարների լվացման հետ, որոնց մասին չի բարձրաձյանվում։ Եթե նպատակը դրանք են, ապա ԲՀԿ-ն ճիշտ է անում, որ չի ներառվում։

- ԲՀԿ-ից բացի՝ կա՞ն այլ ուժեր, որոնք այժմ զգուշավոր դիրքում են։

- Ես չեմ նկատում, որ կան շատ հայտնի ուժեր, որոնք նման դիրքորոշում ունեն քաղաքական դաշտում, այսինքն՝ ունեն հակաիշխանական գաղափարներ ու կարծում են, որ Հայաստանում պետք է անհապաղ իշխանափոխություն լինի և ձեռնպահ են մնում այդ գործընթացներից։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շատ զգուշավոր մոտեցում ունի, թեև աջակցում են գործընթացին սահմանազատման մասով, բայց, ընդհանուր առմամբ, օրակարգում չկան։ Այսինքն՝ քաղաքական դաշտում շատերը հասկանում են իրական պատկերն ու փորձում զգուշավոր դիրքավորում ունենալ։ Այն օրակարգն ու թաքնահարույց նպատակները, որոնք գոյություն ունեն, ոչ բոլորին են ձեռնտու ու ոչ բոլորն են ուզում դրանց տակ իրենց ներկայացնել։

- Գալստանյանն ու նրա աջակիցները խոսում են ատելության, ստի ու պառակտման մթնոլորտը երկրից վերացնելու մասին: Միաժամանակ նկատում ենք, որ հանդես են գալիս, այսպես ասած, վրեժխնդրության, ռևանշիստական հայտարարություններով թե՛ իշխանության ներկայացուցիչների, թե՛ այն անձանց հանդեպ, որոնք այլ գաղափարախոսություն ունեն։ Այստեղ և՞ս կարող ենք ասել, որ կեղծ են այն պնդումները, թե շարժումը լայն համախմբման օրակարգի կրող է։

- Ակնհայտ է, որ եթե բարձրաձայնվի ինչ-որ թաքնված կամ անձնական շահեր իրականացնելու նպատակների մասին, մարդկանց շատ քանակ չի ապահովվի։ Դա է պատճառը, որ այստեղ այլ քաղաքական մարտավարություն կա՝ հայտարարել բարձրագոչ նպատակների, իշխանությանը հեռացնելու մասին, որոշ մարդկանց դատապարտել Հայաստանի խնդիրների համար և դրա տակ համախմբել։ Այսինքն՝ իրենց համար կարևոր չէ, որ մարդիկ վերջում կհիասթափվեն, իրենց խաբված կզգան, հարցն այն է, որ անհրաժեշտ է հիմա ցույց տալ մարդկանց քանակ այն կենտրոններին, որոնց հետ պայմանավորվածություններ կան։ Ըստ վերլուծությունների արդյունքների՝ այստեղ նշանակություն չունի, թե ինչպիսի նպատակ է հայտարարվում, ինչի շարժում է կոչվում, կարևորը հայտարարված նպատակները թույլ տան հնարավորինս շատ մարդկանց քանակ ապահովել։

- Եթե պատկերացնենք՝ շարժումը հաջողում է, ինչպե՞ս է այսքան ուժ իրար մեջ կիսելու իշխանությունը, դա չի՞ վերածվի «քաղաքական մսաղացի»:

- Շեշտենք նախ, որ հայտարարված նպատակներին հասնելու հնարավորություն այս շարժման ներկայացուցիչները գործնականում չունեն, ուրիշ հարց է, որ երկրում ֆորսմաժորային իրավիճակ առաջանա։ Այդ դեպքում, բնականաբար, «քաղաքական մսաղաց» է սպասվելու և լինելու, այն էլ այնպիսի մսաղաց, որի ժամանակ հենց այս ակցիային մասնակցող քաղաքական ուժերի ոչ բոլորի գլուխները կմնան իրենց տեղում։

Մերի Խաչատրյան

Տպել
3390 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան