17 երգչախումբ՝ 500 մասնակցով․ Գյումրիում կայացավ «Հայաստան» երգչախմբային հանրապետական երրորդ մրցույթ-փառատոնը

29/05/2024 schedule20:43

Հայաստանի Հանրապետության 5 մարզի 17 երգչախումբ՝ շուրջ 500 մասնակցով։ Այս կազմով Գյումրու Կամերային երաժշտության դահլիճում անցկացվեց «Հայաստան» երգչախմբային հանրապետական մրցույթ-փառատոնը:

Այն արդեն 3-րդ տարին կյանքի է կոչվում Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ջանքերով։

Հանրապետական մրցույթ-փառատոնը կազմակերպվել ու անցկացվել է ամեն մանրուք հաշվի առնելով, ընդունված նորմերին համապատասխան։

MP834940.jpg (3.66 MB)MP834941.jpg (3.39 MB)

«Հայաստան» երգչախմբային հանրապետական մրցույթ-փառատոնն անցկացվում է երեք՝ A, B, C դասակարգումներով։ Մրցանակային տեղերը, համապատասխանաբար, I, II, III կարգի դիպլոմներով տրվում են յուրաքանչյուր երեք անվանակարգի համար։ Կարգ A դասակարգմամբ փառատոնին մասնակցում են առանձին պրոֆեսիոնալ երգչախմբերը, երաժշտական բուհերի և քոլեջների, ինչպես նաև երաժշտական և արվեստի դպրոցների երգչախմբերը։ Կարգ B դասակարգմամբ փառատոնին մասնակցում են միայն արվեստի և երաժշտական դպրոցների երգչախմբերը։ Կարգ C դասակարգմամբ փառատոնին մասնակցում են հանրակրթական դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, մշակութային և հասարակական կազմակերպությունների երգչախմբերը»,- ասում է քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

MP834997.jpg (2.19 MB)

Փառատոնի մասնակիցները նշում են, որ մասնակցության հնարավորությունից զատ, սա նաև փորձի փոխանակման, նոր գիտելիքի ու հմտության յուրացման լավագույն հարթակներից մեկն է, որին սիրով են մասնակցում, քանի որ պրոֆեսիոնալ ժյուրիի հետ մասնագիտական քննարկման և մտքերի փոխանակման, առողջ քննադատություն լսելու հնարավորություն են ունենում։

MP835000.jpg (2.32 MB)

Թովմասյանն ասում է՝ մեծ ուշադրություն է դարձվել նաև փառատոնի բրենդավորմանը։ Գրչից մինչև նոտատետր, պայուսակ ու կրծքանշան նույն ոճի մեջ են, քանի որ փառատոնի հանրահռչակման իմաստով սա առանցքային նշանակություն ունի։

«Փառատոնի լրջությունը նաև այսօրինակ մանր թվացող, բայց կարևոր դետալների մեջ է։ Առանձին պայուսակներ ենք պատրաստել յուրաքանչյուր խմբի համար, որում բացի գրիչ, նոթատետր, կրծքանշանից, նաև դրված է Հովհաննես Շիրազի գրքերից։ Քանի որ Շիրազի 110-ամյակն է, ուզել ենք, որ Գյումրու հյուրերն իրենց հետ Շիրազ տանեն»,- ասում է Թովմասյանը։

MP834944.jpg (3.39 MB)MP835033.jpg (3.39 MB)

Այս տարի փառատոնն անխախտ ևս մեկ ավանդույթ է պահպանել։ Գյումրու արվեստի ու երաժշտական դպրոցների միասնական երգչախումբը նոր կատարմամբ է հանդես եկել։ Շուրջ 200 մասնակից երգել է Շառլ Ազնավուրի հայտնի՝ «Քեզ համար, Հայաստան»-ը։

MP835067.jpg (3.17 MB)

«Այս երգը երեխաները պրոֆեսիոնալ ստուդիայում ձայնագրվել են։ Այն գործիքավորել է Արմեն Ձամուկաշվիլին՝ «Անի» փողային նվագախմբի տնօրենը, և նվիրել մեր միասնական աշակերտական երգչամբին։ Ազնավուրի երգի հետ կապված մեծ ծրագերր կան առաջիկայում, հենց դրա համար էլ այն գործիքավորվեց հատուկ երգչախմբի համար»,- նշում է Թովմասյանը։

MP834968.jpg (2.05 MB)MP835191.jpg (2.91 MB)

Տպել
3999 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան