Ազգի «փրկիչները» նախապես մտածել են սեփական կաշիների փրկության մասին, մեկը՝ ԱՄՆ-ի, մյուսը՝ Կանադայի քաղաքացի է. Արշակյան

29/05/2024 schedule10:14

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը վրդովվել է իրեն վերագրվող հերթական կեղծ լուրերից և «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել, որ պատրաստվում է դատի տալ իրեն՝ գոյություն չունեցող փաստեր վերագրող լրատվականներին:

Բանն այն է, որ հրապարակվել են լրատվական նյութեր այն մասին՝ իբր Հակոբ Արշակյանը Ղազախստանի և Ուզբեկստանի քաղաքացիություն ունի: Հերքելով այս լուրերը՝ Արշակյանը խոսել է վերջին շրջանում ազգի փրկության գործին լծված Վազգեն Գալստանյանի և մյուսների՝ իրական երկքաղաքացիների մասին:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Հիմա էլ հայելի․էյեմ և իրավունք․քոմ կայքերն են տարածել իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, որտեղ ինձ են վերագրել Ղազախստանի և Ուզբեկստանի քաղաքացիություն։))

Նկարագրված սցենարը կարծես արկածային դետեկտիվ ֆիլմ լինի՝ համեմված գաղտնի ուղևորություններով ու միստիկ հանդիպումներով։ Մասնավորապես «բացահայտվում» է 2010թ․ իմ այցը ՌԴ Ալմետեվսկ քաղաք։ Համաձայնեք, որ դարակազմիկ հայտնագործություն են արել՝ իմ ֆեյսբուքյան էջից վերցնելով աշխատանքային այցելությանս վերաբերյալ տեղեկությունը (նկարը կցել եմ)։ Բացի նրանից, որ աշխատանքային այցով եղել եմ Ալմետեվսկում, և աշխատել ենք նավթի արդյունահանող սարքի ավտոմատացման խնդրի վրա, մնացածը հորինվածքներ են։ Հորինվածքներ են նաև պատմվածքի հետագա հատվածները։

Ֆեյքնյուզի հեղինակը վերցրել ու գիտաֆանտաստիկ պատմությունը կառուցել է Թաթարստանի Ալմետեվսկ կոչվող փոքրիկ բնակավայրի վրա։ Փոխարենը կարող էր վերցնել Սիդնեյը, Սինգապուրը, Նյու-Յորքը, Մոնթրեալը, Հյուստոնը, տասնյակ այլ քաղաքներ, որտեղ այցելել եմ իմ նախորդ աշխատանքի՝ միջազգային տեխնոլոգիական ընկերության ծրագրերի տարածաշրջանային ղեկավարի պաշտոնում, և շատ ավելի գեղեցիկ պատմություն կստանար, բայց ոչ, անտաղանդ սցենարիստի նման վերցրել է Թաթարստանի Ալմետեվսկ քաղաքը (կից նկարում բոլոր իմ այցելած վայրերն են, որոնք, սովորույթի համաձայն, նշում եմ քարտեզի վրա:))

Ուզում եմ հիշեցնել, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ, «ազգափրկիչ» Վազգեն/Բագրատ Գալստանյանը ստացել է Կանադայի անձնագիր, իսկ Հայաստանի երկրորդ նախագահ, գլխավոր «ազգափրկիչ» Ռոբերտ Քոչարյանի թոռները ծնվել են ԱՄՆ-ում՝ ստանալով ԱՄՆ քաղաքացիություն։

Ամենևին չեմ ցանկանում թիրախավորել երկքաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցներին, սա ընդամենը արձանագրումն է այն բանի, որ ազգի «փրկիչները» նախապես մտածել են սեփական կաշիների փրկության մասին՝ փնտրելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիության այլընտրանք․ սա, կարծում եմ, հակասում է «փրկիչ» լինելու նրանց «առաքելությանը»։ Այս փաստերը ոչ մի կերպ չի հաջողվի լղոզել, ջնջել, ինչ մտացածին տեղեկություն էլ նետվի լրատվական դաշտ։

Թվարկված լրատվականների հետ կհանդիպենք դատարանում, որովհետև Հայաստանի քաղաքացիներին անհրաժեշտ է ունենալ առողջ լրատվական դաշտ»:

Տպել
1300 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան