Ի՞նչ է տեղի ունենում այսօր․ կղերաֆեոդալական համակարգը բունտ է անում, ասում՝ դուք ի՞նչ իրավունք ունեք մտածել․ վարչապետ

29/05/2024 schedule11:12

Անկախության ձեռքբերումից հետո ամենատեսանելի միտումը շարունակում է մնալ արտագաղթի միտումը։

Այս մասին Ազգային ժողովում՝ 2023 թվականի Կառավարության բյուջեի քննարկման նիստում, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նկատեց, որ մարդիկ արտագաղթում են, որովհետև ապրելու հարմար տեղ են փնտրում․ «Բա ՀՀ քաղաքացին պետություն է ստեղծել, որ իր համար ապրելու հարմար տեղ գտնի՞։ Սա նշանակում է, որ ՀՀ-ն իր համար այդքան էլ ապրելու տեղ չի, բա ինչո՞ւ է աշխատում, հարկ վճարում այս պետությանը»։

Այնուհետև վարչապետը շարունակեց․ «Ինչո՞ւ է այսպես, որովհետև Հայաստանը կառավարվել է ու Հայաստանում իշխանությունը ձևավորվել է էլիտաների կողմից, որոնց  գաղափարախոսությունն առանցքայնորեն եղել է կղերաֆեոդալական, ու այդ գաղափարաբանությունը, ըստ էության, վերջին դարերի ընթացքում էական զարգացում չի ունեցել։ Կենցաղային օրինակ բերեմ․ երբ քաղաքացին կարճ տաբատով նստում ու պատշգամբում սուրճ է խմում, կողքից ասում են՝ «էս ի՞նչ ես անում»։ Ասում են՝ չի կարելի, վեհ գաղափարներ կան, գետինը մտնես, շորտիկը հագել, նստել բալկոնում կոֆե՞ ես խմում, փոխանակ բալկոնից քեզ գցես, որ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրես շատ կոնկրետ խնդրի վրա։ Գունավոր շորը հագնում ես, ասում են՝ գետինը չե՞ս մտնում, ո՞նց կարելի է գունավոր շոր հագնել, բա ողբը, ո՞վ է ողբալու, տականք, դավաճան: Ծնունդ են անում, ասում են՝ հոգեհանգիստը թողած՝ ծնունդ ես անո՞ւմ, մեկ-երկու-երեք-չորս, այդ մարդն ասում է՝ սա էլ ձեզ, նա էլ ձեզ, ես կգնամ մի տեղ կապրեմ, որտեղ պատշգամբում սուրճ խմելու համար ոչ մեկը ինձ ամոթանք չի տա»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ամենամեծ ամոթն այն է, որ 2018 թվականին ՀՀ կառավարումը շարունակել են կղերաֆեոդալական ավանդույթներով։

«Այսօր մեզ հետ դա է տեղի ունենում, մայիսի 24-ին իմ ունեցած ուղերձը ինչո՞ւ է կարևոր, որ ՀՀ քաղաքացիներին փորձեմ բացատրել, թե ինչ է տեղի ունենում այսօր ՀՀ-ում։ Ի՞նչ է տեղի ունեցել․ այսօր մեզ ասում են՝ դուք սենց բան էիք ասում 2018-ին, հիմա տենց չեք ասում, ինչո՞ւ, որովհետև ինքներս մեր մեջ հաղթահարում ենք այդ մտածողությունը, և կղերաֆեոդալական համակարգը բունտ է անում, ասում՝ դուք ի՞նչ իրավունք ունեք մտածել, մենք ենք ստեղծել մտածողության կաղապարները, և դուք պարտավոր եք մտածել այդ կաղապարի շրջանակում, եթե դրանից դուրս մտածում եք, ուրեմն դուք դավաճան եք: Երբ վերադառնում ենք լավ ապրելու հայեցակարգին ու ըմբռնում ենք, որ պետությունը չի կարող այլ բան լինել, քան սեփական քաղաքացիների լավ ապրելը ապահովող գործիք, պետք է վերադառնանք այն հարցին, թե ի՞նչ է պետք դրա համար»,- ասաց նա։

Տպել
1193 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան