Մթնոլորտի էական փոփոխություն կա, բայց դա չի նշանակում՝ հասել ենք վերջնագծին, ու մնում է պայմանագրի ստորագրումը․ վարչապետ

29/05/2024 schedule12:09

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ ամեն օր հրաշալի հնարավորություն է՝ ստորագրելու համար խաղաղության պայմանագիրը։

Այս մասին նա Ազգային ժողովի բակում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Խնդիրն այն է, որ պայմանագրի տեքստի շուրջ պետք է ձեռք բերվեն համաձայնություններ։ Հույս ունեմ, որ ձեռք կբերվեն, ավելի ճիշտ դրանք ձեռք բերված են 2023 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, դրանից հետո Սոչիում, Բրյուսելում, այսինքն՝ սկզբունքները համաձայնեցված են, մնում է՝ վերարտադրել խաղաղության պայմանագրի տեքստի մեջ։ Մենք ունենք հնարավորություն՝ օր առաջ այդ աշխատանքը ավարտելու։ Երբ տեսնենք, որ այդ աշխատանքն ավարտվեց, ու պետք է անցնենք ստորագրման տեղն ու ժամը որոշելուն, այլ հարց է, լրացուցիչ կորոշվի» - ասաց նա։

Հարցին՝ ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնում Ալմա Աթայի հռչակագիրը ամրագրել խաղաղության պայմանագրում, վարչապետը պատասխանեց․ «Այնտեղ նրբություններ կան։ Ես ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունն ու կիսել տեղեկատվությունը․ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքը բազմաշերտ է, երբեմն նախադասություններն ու հայտարարությունները, որ արվում են, դրա վերաբերյալ այն մեկնաբանությունները, որ մենք անում ենք, խաղաղության պայմանագրի տեքստերին ու դրանց դինամիակային անծանոթ մարդկանց մոտ միշտ չէ, որ ճշգրիտ տպավորություն է ստեղծվում։ Ես նկատի ունեմ, որ այդ տեքստերը իրականության արտահայտման առումով և ընկալման մասով կարող են որոշակի տարբերվել։ Իրականում խաղաղության պայմանագրի համաձայնեցված հատվածներում արդեն իսկ կա հղում Ալմա Աթայի հռչակագրին, այստեղ խոսքն այլ բանի մասին է»։

Երկրի ղեկավարի խոսքով՝ հետևելով Բաքվից եկող հայտարարություններին՝ երևում է, որ Ադրբեջանի նախագահը իր հայտարարություններով հավատարիմ է Պրահայի պայմանավորվածություններին, Ալմա Աթային։ Ըստ վարչապետի՝ սիմվոլիկ էր, որ ԱԳ նախարարների վերջին հանդիպումը տեղի ունեցավ Ալմաթիում․ «Որպեսզի ճիշտ կողմնորոշվեք, արձանագրենք, որ բարձագույն մակարդակում Ադրբեջանից հնչել է հայտարարություն, որ իրենք հավատարիմ են Ալմա Աթայի հռչակագրին ու Պրահայի պայմանավորվածություններին, այդ վերարտադրման պրոցեսում աշխատանքային հարցեր կան, որոնք կարելի է հաղթահարել»։

Հարցին՝ կարելի՞ է ասել, որ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, վարչապետը պատասխանեց․ «Ի՞նչ կտա այդ հայտարարությունը։ Ունենք մթնոլորտի էական փոփոխություն, բայց չի նշանակում, որ հասել ենք վերջնագծին, ու մնում է ստորագրումը»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
661 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան