Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի նախագահի քստմնելի ելույթները․ Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

29/05/2024 schedule18:17

Ադրբեջանի նախագահը Լեռնային Ղարաբաղի միակողմանի բնակեցման ապօրինի քաղաքականության իրացման շրջանակներում հերթական անհավասարակշիռ հայտարարությունն է արել՝ մեղադրելով Հայաստանին ինչ-որ պատերազմական հանցանքների մեջ՝ պահանջելով ընդունել դրանք և անգամ ներողություն խնդրել։

Այս մասին հայտարարություն է տարածել Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը։

«Զավեշտալի է, որ նման պահանջ է ներկայացնում մի նախագահ, որի ղեկավարած պետությունն ու առաջնոդած ժողովուրդը վերջին հարյուրամյակի ընթացքում իրականացրել է հետևյալ ցեղասպանական գործողությունները․

Թաթար-հայկական բախումների ժամանակ խաղաղ քաղաքացիական հայ բնակչության կոտորած և թալան երկու տարի շարունակ։

1918 թ․ գարնանը Շամխորի կայարանի շրջանում, Բաքու-Թիֆլիս երկաթուղու երկայնքով տեղակայված կայարաններում, մերձակա շրջանների հայկական բնակավայրերի ջարդ, կողոպուտ, թալան, առևանգումներ։

Նուխիի շրջանի հայության բռնի տեղահանում, կոտորած, կողոպուտ 1918-1919 թթ․

Արեշի շրջանի հայության բռնի տեղահանում, կոտորած, կողոպուտ 1918-1919 թթ․

Բաքվի հայության թիրախային կոտորած 1918 թ․ սեպտեմբերի 15-17։

Բաքվում մնացած կամ վերադարձած հայության կյանքի հետ անհամատեղելի պայմանների միտումնավոր հարուցում 1918 թ․ սեպտեմբեր-նոյեմբեր։

Նախիջևանի հայության բռնի տեղահանում 1918-1919 թթ․։

Գարդմանի հայության տեղահանում, կոտորած, թալան 1918-1920 թթ․։

Շուշիի հայության կոտորած 1920 թ․ մարտի 22-26։

Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ շարունակական բռնություններ 1918-1920 թթ․

Սումգայիթի կոտորած 1988 թ․։

Գանձակի ջարդեր և տեղահանումներ 1988 թ․։

Բաքվի կոտորած 1990 թ․։

Հյուսիսային Արցախի էթնիկ զտում 1991 թ․։

Մարաղայի կոտորած 1992 թ․

Գուրգեն Մարգարյանի կացնահարում 2004 թ․

Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացում։

Գարդմանի հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացում։

Շիրվանի, մասնավորապես՝ Բաքվի հայկական հետքի իսպառ ոչնչացում։

Քառօրյա պատերազմի սանձազերծում 2016 թ.։

44-օրյա պատերազմի սանձազերծում 2020 թ․։

Ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներից բնակչության բռնի տեղահանում։

Լաչինի միջանցքի շրջափակում և հումանիտար աղետի ստեղծում, 2023 թ․ դեկտեմբերի 12։

Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի սանձազերծում 2023 թ․ սեպտեմբերի 19-20։

Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտում 2023 թ․ սեպտեմբեր։

Լեռնային Ղարաբաղի հայկական ազգային-կրոնական մշակութային միջավայրի ոչնչացում։

Սա ամենահամեստ թվարկումն է միայն այն բոլոր հանցանքների, որ ադրբեջանական տարբեր վարչակարգերը վերջին հարյուրամյակում իրականացրել են հայկական բնակավայրերի և առհասարակ հայ տարրի նկատմամբ։ Անզեն աչքով անգամ տեսանելի է այն հսկայական հակահայկական քաղաքականությունը, որով առաջնորդվել են Ադրբեջանի ապագայի ճարտարապետները։

Դա ցեղասպանությունների, բռնի տեղահանումների, մարդու իրավունքների համակարգային ոտնահարումների և քաղաքական վանդալիզմի համակարգային քաղաքականություն է, որը վերածվել է մարդկության դեմ հանացանքների հավաքական օրինակի։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախագահի քստմնելի ելույթները։

Լավագույն օրինական քայլը, որ կարող էր կատարել Ադրբեջանի նախագահը, հայտարարելն էր, որ իր առաջնորդած պետությունը պատրաստ է կանգնել մարդկության դեմ գործած հանցանքների համար միջազգային դատարանի առաջ և ամենայն պատասխանատվությամբ կրել այդ հանցանքների հետևանքները»,- ասված է հայտարարության մեջ։

Տպել
3608 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան