Քարկոփն ամբողջությամբ տարհանվել է․ Գնել Սանոսյանը ներկայացրել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները

29/05/2024 schedule19:10

Ամենաշատ ավերածությունները եղել են Ալավերդի քաղաքում և Ալավերդիից գետի հունով դեպի Բագրատաշեն տանող հատվածներում։

Այս մասին Ալավերդիում կայացած ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ փաստելով, որ աղետի հետևանքները շատ ծանր են, վնասի չափը՝ հսկայական։

«Ալավերդիում հատկապես երկու հատված, մի շարք շենք-շինություններ, նաև առևտրի գոտիներ կիսով չափ կամ ամբողջովին հայտնվել էին ջրի տակ։ Եվ, իհարկե, անելիքներից գլխավորը եղել է այդ տեղերից մարդկանց տարհանելը։ Մեր փրկարարները տարբեր հատվածներից տարհանել են մոտ 430 մարդու։ Ամենամեծ տարհանումը իրականացվել է Քարկոփ գյուղում։ Գյուղն ամբողջությամբ տարհանվել է։ Միայն այսօր ենք մենք կարողացել այս գյուղում աշխատանք սկսել, նախորդ օրերին դա հնարավոր չէր»,- ասել է նախարարը։

Այս օրերին հրատապ աշխատանքներ են իրականացվել բոլոր ուղղություններով, հատկապես մեծածավալ աշխատանքներ են տարվել միջպետական ճանապարհները շահագործելի դարձնելու համար։ Արդյունքում միջպետական ճանապարհների մի շարք հատվածներ հնարավոր է եղել շահագործելի դարձնել։

«Տարբեր աշխատանքներում 60-ից ավելի շինարարական տեխնիկա է ընդգրկված։ Հարյուրավոր մեքենաներով խոշոր չափերի քարեր և այլ նյութեր լցնելու եղանակով փորձում ենք պայքարել գետի վարարման դեմ և շատ հատվածներում դա մեզ հաջողվել է»,- մանրամասնել է Սանոսյանը։

Ըստ նախարարի, կամուրջների վնասման հետևանքով 7 համայնք կա, որոնք մասնակիորեն կտրված են Ալավերդի քաղաքից։

«Մենք այդ մասով աշխատանքներ ենք տանում։ Դաշտային ճանապարհով մատակարարումներ են իրականացվում։ Այս պահին աշխատանք ենք տանում, որպեսզի Ախթալայի վնասված կամրջի որոշ հատվածներ օգտագործելու եղանակով հետիոտնային կամուրջ ստանանք, որպեսզի մատակարարումներն այդ եղանակով իրականացվեն։ Դա զգալիորեն կհեշտացնի մատակարարումների իրականացումը։ Եղել են ջրամատակարարման, գազամատակարարման, էներգետիկ համակարգի, ինտերնետ և բջջային կապի խնդիրներ, որոնց մեծ մասը վերացված է»,- տեղեկացրել է Գնել Սանոսյանը։

Տպել
478 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան