Կրեմլյան զգացմունքները գրգռվել են, «5-րդ շարասյունը» պատերազմի ժամանակ կմտնի տատիկների թումբանների մեջ. Կոռնիձորի Արո

29/05/2024 schedule22:00

Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) հիմնադիր անդամ, ԼՂ պատերազմների մասնակից, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի կարծիքով՝ այսօր իբր Տավուշի փրկության համար պայքարող ուժերի և անհատների համար սահմանազատումը և սահմանագծումը պարզապես պատրվակ է:

«Առիթ էր պետք, դա չլիներ՝ կասեին՝ Դեբեդը հակառակ գնաց հոսանքին, վարչապետն է մեղավոր, սակայն ՀՀ իշխանությունը՝ ի դեմս վարչապետի, կարողացավ սահմանազատման գործընթացի մեկնարկին հասնել, որը գրգռեց կրեմլյան՝ կրքոտ կանացի զգացմունքները»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Խուդավերդյանը:

Անդրադառնալով շարժման առաջնորդ Վազգեն Գալստանյանի՝ ավելի վաղ արած այն հայտարարությանը, թե ովքեր վախենում են պատերազմից, թող հանեն զինվորականի համազգեստը, վերջինս ասում է՝ ինքն անձամբ պատերազմի առաջնորդներից մեկն է եղել և չի վախենում, սակայն միաժամանակ չի ցանկանում, որ պատերազմ լինի:

«Պատերազմի դաշտում նրանք չեն լինելու, կգտնվեն տիկնանց յուբկաների կամ տատիկների թումբանի մեջ, հետո դուրս կգան կասեն՝ մենք էլ ենք հայ, հայրենասեր, մենք էլ ենք ուզում կռվել, ո՞ւմ հաշվին, մե՞ր: 30 տարի մենք անցել ենք այդ պատերազմական ճանապարհը, իսկ դուք երգում էիք՝ «Ո՞ւր էիր Աստված»»:

Խուդավերդյանի կարծիքով՝ այս շարժման գերնպատակը և «ռուսական պլան Ա-ն» 3-օրյա պատերազմ հրահրելն էր, որպեսզի ինչպես նախկինում՝ 1920-ական թվականներին, «կարմիր գլուխ» բոլշևիկներն են մտել Իջևանից, նույն պլանի նոր կատարմամբ գան նորաթուխները, ինչը, սակայն, տապալվել է. «Ի հեճուկս իրենց ջանքերի՝ կեցցե հայ ժողովուրդը, որն իրեն թույլ չտվեց համալրել այդ ապօրինի «թոնդրակյան շարժմանը», որպեսզի վերջնականապես չտապալվեր Հայոց պետականությունը»:

Խոսելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ Սարդարապատում տեղի ունեցած միջադեպի մասին՝ Խուդավերդյանն ասում է՝ Վեհափառ հայրապետը թող փորձեր պարզել և ըստ արարողակարգի շարժվեր, ոչ թե «Եռաբլուր»-ի նման փորձեին սեփականաշնորհել նաև Սարդարապատը, որը նվաստացնում է և՛ «Եռաբլուր»-ի արժեքը, և՛ հաղթանակների. «Բա ձեզ ո՞վ է իրավունք տվել սեփականաշնորհել Հայոց պետության և Հայաստանի գոյատևման կռվի հուշահամալիրը՝ Սարդարապատը, փակել երկրի ղեկավարի դեմ: 30 տարի եղել եմ ընդդիմություն, երբեք մտքովս չի անցել փակել ինչ-որ իշխանավորի առաջ Սարդարապատի կամ «Եռաբլուր»-ի մուտքը»:

Զրուցակցի գնահատմամբ՝ ընդդիմության շարժման մեխը սուտն է, ահաբեկումն ու սադրանքները. «Այսինքն՝ մտածում են՝ մինչև մեր ստերը ճշտվեն, միգուցե կարողանանք ինչ-որ պիկ ստեղծենք: Մարդկանց հրահրեն, ծեծկռտուք սարքեն, հետո ծեծվածներով գոռան համայն աշխարհին ու Կրեմլին, որ՝ տեսեք, մենք ամեն ինչ անում ենք, հետույքներս էլ ենք պատռում, բիրտ ուժի ենք հանդիպում, բայց ոչինչ չի ստացվում»:

Ըստ Խուդավերդյանի՝ սահմանազատման տապալման շահառուները՝ Ադրբեջանը, Թուրքիան և «5-րդ շարասյունը, բխում են մեկ օղակից, որի անունն է «мусульманский Кремль». «Սրանց նպատակը ամեն գնով տապալելն է սահմանազատումը: Դե գիտես ինչ կա՝ առաջնագիծն այսօր քոնն է, վաղը՝ իմը, բայց պետական սահման հասկացություն խախտելը այլ բան է, իսկ առաջնագիծը, ռուսի ասած. «полюбил женился, разлюбил разрядился» (սիրեցի՝ ամուսնացա, դադարեցի սիրել՝ բաժանվեցի), էսօր քոնն է, վաղը՝ իմը: Այս տակտիկան ձեռք է տալիս ՀՀ առաջխաղացումը չուզող բոլոր անհատներին, պետություններին և այլ խմբավորումներին»:

Զրուցակցի կարծիքով՝ շարժման ավարտը կախված է ֆինանսական օժանդակությունից, երբ, ըստ նրա, «խողովակներով թափվող փողը կդառնա ցամաքած առու»:

Հարցին, թե արդյոք այս գործողությունները չե՞ն արժեզրկում եկեղեցին, Խուդավերդյանն արձագանքում է. «Երբ եկեղեցին դարձավ բիզնես կենտրոն, երբ սահմանին զոհված զինվորը եկեղեցու հուղարկավորմանը արժանացավ թեկուզ պետական վճարումներով, որը զոհվել էր նույն պետության սահմանի պաշտպանության համար, այդ ժամանակվանից եկեղեցին հայտնվեց այնտեղ, որտեղ հիմա է: Եկեղեցին պետք է հասկանա, որ իր հոտը իրենից ավելի կհեռանա, եթե այս կերպ շարունակի, եկեղեցին: Երբ պետք է լինում՝ ասում եք՝ մենք աշխարհիկ չենք, ապաշխարված ենք, ով են այս աշխարհիկները, հիմա ապաշխարված լինելով՝ ուզում եք աշխարհիկ իշխանությունը, չի ստացվի: Դա նույն է, որ մենք հոգևորական իշխանության նշանակենք ինչ-որ մի հավատքի հոսանքի ապաշխարած ներկայացուցչի»:

Հերմինե Կարապետյան

Տպել
4519 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան