Առաջին կին թեկնածուն, նախկին նախագահն ու գրեթե 20 մարդ. ովքեր են Իրանում հավակնում երկրի առաջնորդի պաշտոնին

02/06/2024 schedule17:08

Իրանի նախագահական ընտրություններին պաշտոնապես գրանցված է արդեն 12 թեկնածու:

Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները, որոնց տվյալներով՝ գրանցման հենցառաջին օրը դիմումներ են ներկայացրել պատգամավոր Մասուդ Պեզեշկիյանը, պատգամավոր Ահմադ Ռասուլինեժադը եւ Վահիդ Խագանիյանը, որոնք աշխատել են Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի վարչակազմում։ Նրանց տվյալները լիովին համապատասխանում են անհրաժեշտ պահանջներին։

Նախագահի պաշտոնի համար թեկնածության գրանցումը սկսվել է մայիսի 30-ին, և մինչ այսօր արդեն գրանցվել է գրեթե երկու տասնյակ դիմորդ։

Նրանց թվում են իրանցի այնպիսի հայտնի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Իրանի խորհրդարանի նախկին նախագահ Ալի Լարիջանին, Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլ Նասեր Հեմմատին, Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, ով ակտիվ դեր է խաղում Իրանի գերագույն առաջնորդի վարչակազմում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար գեներալ Սեյեդ Վահիդ Հագգանյանը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զականին։

328.jpg (96 KB)

Իրանի խորհրդարանի նախկին նախագահ Ալի Լարիջանին

Նրանցից բացի, իրենց թեկնածությունն են առաջադրել նաև Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախկին նախարար Մոհամմադ Խաթամին և խորհրդարանի անդամ Մասուդ Պեզեշկյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Ահմադ Ռասուլի Նեժադը: Նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցում են Դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Մոսթաֆա Քավաքեբիանը, Անկախության և հավասարության կուսակցության գլխավոր քարտուղար Ղոդրաթալի Հեշմատիանը, ներկայիս խորհրդարանի անդամներ Մոհամմադռեզա Սաբբաղիանը, Աբբաս Մոգթադայը և Մոհամմադ Խոշչեհրեն, ինչպես նաև նախկին պատգամավոր Մահմուդ Ահմադի- Բիգաշը:

Ուշագրավ է, որ Զոհրե Էլահիանը դարձել է առաջին կինը, ում հաջողվել է գրանցվել  Իրանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում:

329.jpg (76 KB)

Զոհրե Էլահիանը

«Գրանցվելուց հետո Էլահյանը հայտարարել է, թե իր կառավարության կարգախոսն է «առողջ կառավարություն, առողջ տնտեսություն և առողջ հասարակություն»: Զոհրա Էլահյանն առաջին անգամ է պայքարելու նախագահի պաշտոնի համար:

Ուշագրավ է նաև այն, որ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ևս գրանցվել է արտահերթ նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու համար:

Ահմադինեջադն Իրանի Իսլամական Հանրապետության վեցերորդ նախագահն է։ Նա ընտրվել է 2005-ին և պաշտոնավարել 9 տարի՝ մինչ 2013 թվականը:

331.jpg (145 KB)

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը

Նոր նախագահական ընտրությունները, համաձայն Իրանի սահմանադրության 131-րդ հոդվածի, պետք է անցկացվեն նախագահի մահվան կամ անգործունակության մասին հայտարարությունից և նրա պարտականությունները առաջին փոխնախագահին փոխանցելուց հետո 50 օրվա ընթացքում։ Այս պաշտոնը ներկայումս զբաղեցնում է Մոհամմադ Մոխբերը։

Հաստատված ընտրական օրացույցի համաձայն՝ թեկնածուների գրանցումը կիրականացվի մայիսի 30-ից հունիսի 3-ը, իսկ թեկնածուների պահանջներին համապատասխանության ստուգումը կիրականացվի հունիսի 4-ից 10-ը։ Թեկնածուների անունների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին

Նախընտրական քարոզարշավը հնարավոր կլինի անցկացնել երկու շաբաթ՝ հունիսի 12-ից հունիսի 26-ը։ Ընտրություններից մեկ օր առաջ կհայտարարվի «լռության օր», որի ընթացքում արգելված է քարոզարշավը։ Նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։ Երկրորդ փուլը, եթե անհրաժեշտություն առաջանա, կկայանա հուլիսի 5-ին։

Իրանի նախագահի թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրմամբ։ Այնուհետև թեկնածուների համապատասխանությունը ստուգվում է Սահմանադրության պահապանների հատուկ խորհրդի կողմից՝ կազմված աստվածաբաններից, և որոշում են ամենաարժանավորներին, որոնք, խորհրդի կարծիքով,  ընդգրկված են լինելու քվեարկության ցուցակներում։

Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել Ադրբեջանի հետ սահմանի մոտ։

Բացի Ռաիսիից, օդանավում եղել էին նաև երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և ուղղաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը մահացել են։

Տպել
1428 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան