Եթե անձը շտապում է առաջինը հայտնել զոհերի մասին, ապա նա անհավասարակշիռ է, եթե հասկանալով է անում, այլ բան է. հոգեբան

07/06/2024 schedule21:00

Հոգեբան Աննա Բադալյանի խոսքով՝ վերջին շրջանում Հայաստանում կատարվող արտակարգ իրավիճակները անհետք չեն մնում հասարակության հոգեբանական ներաշխարհի վրա։

Դրան զուգահեռ յուրաքանչյուր աղետից հետո համացանցում տարածվող ոչ ճշգրիտ ու տագնապ առաջացնող տեղեկատվություններն է՛լ ավելի են խորացնում մարդկանց հոգեբանական խնդիրները։ Ըստ նրա՝ հենց այդպիսի օրինակ է Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով հատկապես ֆեյսբուքյան հարթակում տարածվող կեղծ ինֆորմացիան, մասնավորապես մեծաթիվ զոհերի մասին:

«Այդ տագնապալից իրավիճակում գրառում կատարող անձանց կարող ենք բաժանել երեք մասի․ նախ կան մարդիկ, որոնք իրենց անհանգստությունը չեն կարողանում կիսել որևէ հարազատի հետ և փորձում են համացանցում պատասխան գտնել: Որոշները կան, որ դիտավորյալ են խուճապ ստեղծում, դա էլ անվանում ենք հիբրիդային պատերազմ։ Մյուսները պարզապես ցանկանում են իրենց վրա ուշադրություն գրավել, ինչը նույնպես հոգեբանական խնդիր է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանում է մասնագետը:

Նրա գնահատմամբ՝ եթե անձը գնում է նման քայլի և ոչ ստույգ տեղեկատվությամբ ստեղծում ավելի տագնապալից իրավիճակ, խոսում է այն մասին, որ վերջինս չունի հոգեկան կայուն ներաշխարհ․ «Եթե դու շտապում ես առաջինը հայտնել ավելի մեծ զոհերի, վիրավորների մասին, ապա քո ներսում ոչ հավասարակշիռ վիճակ է։ Իսկ եթե ամեն ինչ հասկանալով ես անում, արդեն կամակատարություն է նկատվում»։

Նույն կերպ բացատրվում է նաև այն վարքագիծը, երբ երկրում տիրող աղետալի դեպքերը վերջին օրերին տարբեր անձինք կապում են Աստծո գործոնի և Աստծո կողմից իրականացվող պատժի հետ։ Սա, ըստ հոգեբանի, ավելի շատ մանիպուլացնող և հասարակության՝ առանց այն էլ զգայուն էմոցիաների նկատմամբ ազդելու միտում ունի։

Բադալյանի խոսքով՝ մարդկանց նման վարքագիծը հոգեբանական տերմինով բնութագրվում է որպես պաթոլոգիկ վիճակ, երբ անձը չի կարողանում ընկալել իրականությունը, կամ սեփական անձի նկատմամբ չունի ինքնագնահատական, հոգեբանորեն իրեն թերարժեք է զգում։

Զրուցակիցը շեշտում է, որ մարդկանց հոգեկան աշխարհը դարձել է ավելի խոցելի։ Վերջին երկու տարում հոգեբանին դիմող այցելուների թիվը կրկնապատկվել է, որոնց անհանգստացնում են հենց երկրում տիրող նմանատիպ իրադարձությունները, մարդկանց վարքագիծը։

Ըստ զրուցակցի՝ այցելուները սովորաբար գանգատվում են անհանգիստ վիճակից, գլխացավերից, հոգնածությունից։ Բացասական էմոցիաների կուտակումով գիտակցության մեջ ավելորդ մտքեր են առաջանում․ «Նման դեպքերում լարված է լինում ներքին վիճակը։ Այցելուներ կան, որոնց իրավիճակը հոգնեցնում է։ Ամենագիտակցված անձն էլ խուճապային իրադարձությունների ընթացքում ներքին տագնապ է ունենում։ Հիմնականում այդպիսի վարքը նկատվում է մեծահասակների շրջանում, քանի որ երիտասարդները ավելի ճկուն են դարձել, տեղեկացված են, ստանում են նորմալ, ճիշտ տեղեկատվություն ու կարողանում են տիրապետել իրավիճակին»։

Իսկ թե յուրաքանչյուրն ինչպե՞ս է ընկալում իր շուրջը կատարվողը, ըստ հոգեբանի, կախված է անձի խառնվածքից, սոցիալական դիրքից, շրջապատից։ Կան անձինք, որոնք ագրեսիվ են դառնում կամ էլ՝ ինքնամփոփ։ Եթե չկա հասուն ներաշխարհ, հավասարակշիռ վիճակը աստիճանաբար անհետանում է։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, հասարակությունը տեղի ունեցող դեպքերն ավելի պինդ հոգեվիճակով է ընդունում։ Սակայն այստեղ էլ հարց է առաջանում՝ արդյոք դա արվում է գիտակցվա՞ծ, թե՞ անտարբերության զգացումով։ Այնուամենայնիվ, Բադալյանը խորհուրդ է տալիս ներքին տագնապների, վախերի կամ որոշակի անհանգստությունների դեպքում դիմել թե՛ հոգեբանի, թե՛ բժշկի օգնությանը։

Մերի Խաչատրյան

Տպել
4662 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան