Ահմադինեժադն ու Լարիջանին դուրս մնացին. Իրանում 80 թեկնածուից ընտրել են նախագահի պաշտոնի 6 հիմնական հավակնորդի

09/06/2024 schedule16:22

Իրանում ավարտվել է նախագահի թեկնածուների ընտրությունը:

Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով IRIB պետական հեռուստաալիքին։

Ընտրությունն իրականացրել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության պահապանների խորհուրդը։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆի խոսքով՝ թեկնածուների անուններով ցուցակ է ուղարկվել Իրանի ՆԳՆ։

14-րդ նախագահական ընտրությունները լինելու են արտահերթ՝ Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի Bell ուղղաթիռի կործանման պատճառով։ 

Օրերս  հայտնի դարձավ, որ Իրանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր է ներկայացրել 80 քաղաքացի։ Թեկնածուների կեսից ավելին՝ 43 հոգի, վերջին օրն է հայտ ներկայացրել ընտրական հանձնաժողով, որի համար ընդհանուր առմամբ հատկացվել էր հինգ օր։

Իրանցի երկու նշանավոր քաղաքական գործիչների՝ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանիի թեկնածությունները, որոնք հիմնական ինտրիգային հավակնորդներից էին հունիսի վերջին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար, չեն հաստատվել Իրանի Դիտորդական խորհրդի կողմից (խորհրդարանի բարձրագույն պալատը, որը վերահսկում է ընտրությունների անցկացումը), հայտնում է Mehr պետական գործակալությունը։

Իրանական մեկ այլ պետական լրատվամիջոց՝ «Թասնիմ» գործակալությունը, հրապարակել է վեց քաղաքական գործիչների անունները, որոնք, ըստ իր տվյալների, կընդգրկվեն թեկնածուների վերջնական ցուցակում:

Նրանք են հոգևորական Մոսթաֆա Փուրմոհամմադին, Ազգային անվտանգության գերագույն խորհրդում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, ներկայիս խոսնակ, խորհրդարանական Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Իրանի մայրաքաղաքի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախկին նախարար Մոհամմադ Խաթամին և խորհրդարանի անդամ Մասուդ Պեզեշկիանին, ինչպես նաև Նահատակների և վետերանների գործերի հիմնադրամի ղեկավար Ամիր Հոսեյն Ղազիզադե-Հաշեմին:

932.jpg (44 KB)

Նախապես հայտագրված 4 կին թեկնածուներից ոչ մեկը չի ընդգրկվել նախագահի հիմնական թեկնածուների ցանկում:

Երկրում նախագահի հիմնական թեկնածուների հաստատումից հետո պաշտոնապես մեկնարկելու է նախընտրական քարոզարշավը:

Նախագահի պաշտոնի համար թեկնածության գրանցումը սկսվել էր մայիսի 30-ին, այնուհետ՝ բոլոր թեկնածուների համապատասխանությունը ստուգվել է հատուկ խմբի կողմից:

Նոր նախագահական ընտրությունները, համաձայն Իրանի սահմանադրության 131-րդ հոդվածի, պետք է անցկացվեն նախագահի մահվան կամ անգործունակության մասին հայտարարությունից և նրա պարտականությունները առաջին փոխնախագահին փոխանցելուց հետո 50 օրվա ընթացքում։ Այս պաշտոնը ներկայումս զբաղեցնում է Մոհամմադ Մոխբերը։

Հաստատված ընտրական օրացույցի համաձայն՝ թեկնածուների գրանցումը տեղի է ունեցել մայիսի 30-ից հունիսի 3-ը, իսկ թեկնածուների պահանջներին համապատասխանության ստուգումը իրականացվել է հունիսի 4-ից 10-ը։ Թեկնածուների անունների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին:

Նախընտրական քարոզարշավը հնարավոր կլինի անցկացնել երկու շաբաթ՝ հունիսի 12-ից 26-ը։ Ընտրություններից մեկ օր առաջ կհայտարարվի «լռության օր», որի ընթացքում արգելված է քարոզարշավը։ Նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։

Երկրորդ փուլը, եթե անհրաժեշտություն առաջանա, կկայանա հուլիսի 5-ին։

Իրանի նախագահի թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրմամբ։ Այնուհետև թեկնածուների համապատասխանությունը ստուգվում է Սահմանադրության պահապանների հատուկ խորհրդի կողմից՝ կազմված աստվածաբաններից, և որոշում են ամենաարժանավորներին, որոնք, խորհրդի կարծիքով,  ընդգրկված են լինելու քվեարկության ցուցակներում։

Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել Ադրբեջանի հետ սահմանի մոտ։ Իրանի պատվիրակությունը վերադառնում էր Ադրբեջանից, որտեղ Ռաիսին հանդիպում էր ունեցել իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ։ Կործանված ուղղաթիռը փնտրել են ավելի քան տասը ժամ։ 

Բացի Ռաիսիից, օդանավում եղել էին նաև երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և ուղղաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը մահացել են։

Տպել
1968 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան