Դանակահարության ևս մեկ դեպք Մաշտոցի պողոտայում. 19-ամյա երիտասարդը մահացել է

11/06/2024 schedule15:38

Քննություն է իրականացվում՝ հունիսի 10-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դանակահարության մեկ այլ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

«2024 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 02:14-ին, ապա՝ 02:35-ին, ահազանգեր են ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վերքերով շտապ օգնության խմբի կողմից «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և «էրեբունի» ԲԿ են տեղափոխվել Արմնավիրի մարզի 19-ամյա և Գեղարքունիքի մարզի 24-ամյա բնակիչներ, որոնցից մեկը՝ 19-ամյա երիտասարդը, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նույն օրը՝ ժամը 02:50-ին, հիվանդանոցային համալիրից ստացված հաղորդման համաձայն՝ մոտ ժամը 02:20-ին գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պարզվել է, հունիսի 10-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 42 հասցեի մոտ մի խումբ անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ, վիճաբանել են միմյանց հետ, բարձրաձայն հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, որի ընթացքում վիճաբանության մասնակիցներից մեկն իր մոտ գտնվող կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել վիճաբանության մյուս մասնակիցներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են արնանման հետքեր և այլ իրեր, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Ստացվել են դեպքի վայրը և դեպքը տեսանկարահանող երկու սարքերի տեսագրություններ և զննվել։

Կատարված քննչական և վարութային այլ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակիչ է՝ ծնված 2000թ․։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հունիսի 10-ին հայտնել էինք, որ Երևանի Մաշտոցի պողոտայում մարդիկ են դանակահարվել, 2 անձանցից մեկը մահացել է, մյուսը գտնվում է հիվանդանոցում։

Նշենք՝ Սարյան փողոցում անցած օրերին անցկացվում էր «Գինու փառատոն»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մաշտոցի պողոտա 43 հասցեի մոտ մի խումբ անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել են միմյանց հետ, հնչեցրել հայհոյանքներ, որի ժամանակ էլ վիճաբանության մասնակիցներից մեկը իր մոտ եղած սուր, կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել վիճաբանության մյուս մասնակիցներին, որոնց պատճառել է մարմնական վնասվածքներ:

Տպել
2103 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովը

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել. ինչ է առաջարկվում Ադրբեջանին

Իսլամական համագործակցության կազմակերպությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Նոր Նորք վարչական շրջանում հողազավթումներից ազատվել է 25 հազար քմ տարածք, որոնց փոխարեն կլինեն բարեկարգ բակեր. Ավինյան

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՊՆ

Տղամարդիկ Վայոց ձորի մի քանի գյուղում կեղծ թղթադրամներով գնումներ են արել. երկուսն էլ ձերբակալվել են

Ուրախ ենք աջակցել Հայաստանում այլ մշակույթների հանրահռչակմանը. Կասկադում նշվել է Յոգայի միջազգային օրը

Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ին. Զախարովա

Լալայի կորուստը, իսկապես, մշակութային կորուստ է, մեծ դիապազոնի դերասանուհի էր. Հայաստանի կինոգործիչների միություն

Քավորի շունը կծել է սանիկին. 34-ամյա տղամարդն այրունահոսությամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն

ԱՄՆ-ը ծանուցել է ռուսական վիզաների կենտրոնի փակման և դիվանագետներին հարկային արտոնություններից զրկելու մասին

Գյումրեցի Գրետա Վարդանյանը Փարիզի 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել

Աղետի գոտում գրեթե բոլորը միաբերան գոհունակություն հայտնեցին Կառավարության այս ընթացքի աշխատանքից. Սանոսյան

Աստանայում 26 հարկանի բնակելի շենք է այրվում

Գազայում գնդակոծության հետևանքով վնասվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը. 22 մարդ է զոհվել, կան վիրավորներ

Քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով ժայռից

Սաուդյան Արաբիան ողջունել է Պաղեստինը որպես պետություն ճանաչելու Հայաստանի որոշումը

Եվրո-2024. Սերբիայի հավաքականի պաշտպանը ուշագնաց է եղել

Բնության հեքիաթը. ինչ տեսք ունեն Հայաստանի արգելոցները (լուսանկարներ)

Դա դրական քայլ է. Քուվեյթը ողջունել է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Դերեր, կոչումներ, մրցանակներ. ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը 66 տարեկան էր

Շահրամանյանը որ նման դիմադրություն ցույց տար Արցախի համար, ինչպես ծառայողական մեքենայի՝ այլ կարգավիճակ կլիներ. Առաքելյան

Իմ լավ ընկեր, հազար ափսոս. Աշոտ Ղազարյանը Լալա Մնացականյանի հետ լուսանկար է հրապարակել

Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել

Հայտնի են Լալա Մնացականյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերն ու վայրը

Հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանին պատկանող աղբատար ավտոմեքենայում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում կարճատև անձրև և ամպրոպ կլինի

Երևանյան նախաճաշ. Աննա Հակոբյանը դուստրերի հետ տեսանյութ է հրապարակել

Հրաձգություն ԱՄՆ-ի սուպերմարկետներից մեկում. 3 մարդ է զոհվել, տուժածների թվում ոստիկաններ կան

Եվրո-2024․ ինչ հանդիպումներ կկայանան հունիսի 22-ին, ժամանակացույց

Կարևոր քայլ է. Կատարը ողջունել է Հայաստանի Հանրապետության՝ Պաղեստին պետությունը ճանաչելու հայտարարությունը

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Քննիչների՝ հարսանիքի պատճառով գործողություներ չիրականացնելու փաստաբանի պնդումները անհիմն են, մանիպուլյատիվ. Աբրահամյան

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Գվատեմալայի թիմին

Կուզենա՞ք հունիսի վերջին կրկին գարուն գա. Գագիկ Սուրենյան

Տեղի է ունեցել ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. Այման ալ Սաֆադին ողջունել է Պաղեստինի պետության ճանաչումը

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Զինված ուժերում մարդու իրավունքների երաշխավորումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի ամենօրյա գաղափար. ՄԻՊ

Բա սենց ոնց ախր, Լալա ջան. Զառա Արամյանի գրառումը