ՀՀ կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր. «Ոսկե ծիրան»-ն այս տարի չի ունենա բացման արարողության ավանդական կարմիր գորգը

03/07/2024 schedule22:12

Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։

Կինոյի տանն այսօր տեղի է ունեցել «Ոսկե ծիրան»-ի մեկնարկին նվիրված առաջին մամուլի ասուլիսը, որի բանախոսներն են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, փառատոնի համահիմնադիր, միջազգային ծրագրերի ղեկավար Սուսաննա Հարությունյանը, Հայաստանում Ֆրանսիայի ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի դեսպանատան մշակութային կցորդ Դեյվիդ Տուրցը 8 Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յապ Ֆրեդերիքսը:

Բանախոսները ներկայացրել են փառատոնային ծրագրերը, ֆիլմերի և ժյուրիի կազմը, պատվավոր հյուրերին, միջազգային համագործակցությունը և այլն։

Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել փառատոնի մեկնարկի կապակցությամբ:

«Այս 21 տարիների ընթացքում մեր անկախ հանրապետության զարգացմանը զուգընթաց՝ փառատոնը ևս կայացավ և հեղինակավոր դարձավ: «Ոսկե ծիրան» փառատոնի բովանդակությունը համահունչ է ԿԳՄՍ նախարարության մշակութային ռազմավարությանը: Մեզ համար առանցքային է հայկական մշակույթի հանրահռչակումն իրականացնել ոչ միայն արտերկրում ելույթների ու ցուցադրությունների միջոցով, այլև միջազգային հանրությանը, արվեստագետներին Հայաստան բերելով: Մեր նպատակն է, որ Հայաստան այցելությունը համաշխարհային մշակույթի ներկայացուցիչների համար դառնա բնականոն և շարունակական: Դա մեր երկրի վարկանիշի բարձրացման, միջմշակութային երկխոսությունների կայացման, ինչպես նաև զբոսաշրջության, տնտեսության զարգացման ուղի է»,- ասել է Դանիել Դանիելյանը:

ԿԳՄՍ փոխնախարարը փառատոնը կարևորել է նաև երիտասարդների ճանաչողական միջավայրն ընդլայնելու տեսանկյունից. «Երիտասարդները, իրենց կողքին ունենալով այսպիսի հեղինակավոր փառատոն, այլևս չեն սահմանափակվի Կաննում, Վենետիկում որևէ փառատոնի մասնակցելու երազանքով: Փառատոնի շրջանակում բազմաթիվ անվանի կինոգործիչների այցերը, նրանց վարպետաց դասերը, հանդիպումները մեր երիտասարդների հետ կրթական յուրօրինակ գործընթաց են և ևս մեկ քայլով մոտեցնում են իրենց երազանքին»:

Դանիել Դանիելյանն անդրադարձել է նաև «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններին, մասնավորապես՝ ներդրումների մասնակի վերադարձի համակարգին, որը շուտով գործարկվելու է և հնարավորությունների լայն դաշտ է բացելու: Փոխնախարարը նշել է նաև ԿԳՄՍՆ մեկ այլ ծրագրի մասին, ըստ որի՝ միջազգային հեղինակավոր փառատոների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներն ամեն ամիս ստանում են դրամական խրախուսում: Երկու արվեստագետ արդեն օգտվում են ծրագրից:

««Ոսկե ծիրանը» համախմբող երևույթ է. այն միավորում է ոչ միայն տարբեր հայացքներով արվեստագետների, այլև հասարակությանն ընդհանրապես: Այն միավորել է նաև տարբեր գերատեսչությունների՝ համախումբ ջանքերով փառատոնն արդեն 21-րդ անգամ կյանքի կոչելու համար»,-նշել է Դանիել Դանիելյանը՝ փառատոնին մաղթելով բարի ընթացք է:

Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոներից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի չի ունենա բացման արարողության ավանդական կարմիր գորգը։ Դրան կփոխարինեն արվեստագետ Դավիդ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած գորգերը, որոնք կազմում են «Տեղորոշում» («Point of Reference») հավաքածուն։

Բացի դրանից՝ «Ոսկե ծիրանն» այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:

Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը, որի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են 24 Օսկարի, այդ թվում` 4 անգամ «Լավագույն ֆիլմ» և 3 անգամ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։ Փառատոնի շրջանակում կկայանա նրա հինգ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։

Կանադահայ վարպետ Ատոմ Էգոյանը վերադառնում է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն։ Նա այս տարվա կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահն է։ Էգոյանի բարձր գնահատանքի արժանացած նոր կինոնկարը՝ «Յոթ քողը», որի պրեմիերան նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում էր, 21-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմն է: Ֆիլմը կցուցադրվի ոչ միայն բացմանը, այլև փառատոնի ընթացքում՝ որպես «Երևանյան պրեմիերա»։ Փառատոնի ընթացքում Էգոյանը կարժանանա Փարաջանովյան թալեր մրցանակին՝ կինոյում ունեցած ավանդի համար։

«Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է հնդիկ-ամերիկացի ռեժիսոր Թարսեմ Սինգհը, իսկ կինոփառատոնի պատվավոր հյուրը՝ թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին։ Սփեյսին ոչ միայն կրկնակի օսկարակիր է, այլև արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին լավագույն թատերական դերակատարման համար, ինչպես նաև «Ոսկե գլոբուս» է ստացել՝ որպես «Հեռուստասերիալում լավագույն դերասան»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5393 դիտում

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար

ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան