Երևան
12 °C
Ինչպես հայտնի է՝ Իրանում անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթանակ է տարել 69-ամյա Մասուդ Փեզեշկիանը՝ հավաքելով գրեթե 16,4 միլիոն ձայն (53,3%):
Նրա երդմնակալության արարողությունը սպասվում է առաջիկա շաբաթվա ընթացքում:
Միջազգային և տեղական լրատվամիջոցները հուլիսի 6-ից ողողված են Փեզեշկիանի մասին տարատեսակ տեղեկատվությամբ:
Թե որքանով է բոլոր թեկնածուներից հենց Փեզեշկիանի ընտրությունը ազդելու հայ-իրանական՝ վերջին տարիներին բավական կայունություն ստացած հարաբերությունների վրա, առայժմ բարդ է եզրակացնել, սակայն որոշակի ենթադրություններ անել հնարավոր է՝ ուսումնասիրելով նորընտիր նախագահի անցած քաղաքական ճանապարհը, ունեցած հայացքները, անգամ՝ ծագումն ու հայտարարած սկզբունքները:
Փեզեշկիանը ադրբեջանական ծագում ունի, նրա ծննդավայրը Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգն է, հայրը էթնիկ ադրբեջանցի է, մայրը՝ քուրդ: Իրանի ընտրված նախագահը ազատորեն խոսում է ադրբեջաներեն և թուրքերեն, ունի ադրբեջանամետ հայացքներ և երկար ժամանակ զբաղվել է Իրանի ազգային փոքրամասնությունների հարցերով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, շնորհավորելով Փեզեշկիանին, հայտարարել է, թե վերջինս իրականում ադրբեջանական ծագմամբ թուրք է:
«Մասուդ Փեզեշկիանն իրականում ադրբեջանական ծագումով թուրք է։ Թավրիզում խոսում է թուրքերեն, բայց երբ գալիս է քրդաբնակ շրջաններ, այնտեղ կարող է քրդերեն խոսել։ Նա նաև տիրապետում է պարսկերենին։ Իրանն այն երկիրն է, որի հետ Թուրքիան լավագույն հարաբերություններն ունի տարածաշրջանում։ Իրանը նաև կարևոր հարևան է, որի հետ մենք պատմամշակութային կապեր ունենք։ Ակնկալում եմ, որ նոր ժամանակաշրջանում Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները կզարգանան դրական և արագացող տեմպերով»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu-ն։
Հայտնի է նաև, որ Փեզեշկիանը Ղուրանի ուսուցիչ է և պերճախոսության ուղի ասմունքող, որը շիա մահմեդականների համար կարևոր ուսմունք է: Նա նաև «Իրան-Թուրքիա բարեկամության ընկերության» անդամ է:
Իրականում, այս ամենն այնքան էլ մտահոգիչ չէ, քանի որ անգամ Իրանի նախագահի՝ թուրք-ադրբեջանամետ հայացքներ ունենալու դեպքում անգամ տարածաշրջանում Իրանի վարած քաղաքականության մեծ փոփոխություններ չեն ակնկալվում: Սա ենթադրելի է այն պարզ պատճառով, որ Իրանում իշխանությունը կենտրոնացած չէ միայն նախագահի շուրջ։ Իրանի քաղաքական կյանքում գլխավոր դերակատար է Իսլամական հեղափոխության ղեկավար, երկրի գերագույն և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, լուրջ դերակատարություն ունի նաև Հեղափոխության պահապանների կորպուսը, որոնց շնորհիվ էլ հիմնականում ապահովվում է Իրանի քաղաքականության շարունակականությունը:
Մասուդ Փեզեշկիանը քաղաքականություն է մտել 2000-ականների սկզբին՝ որպես երկրի առողջապահության փոխնախարար՝ նախագահ Մոհամմադ Խաթամի իղեկավարության տարիներին: Տարիներ շարունակ որդեգրելով տարբեր քաղաքական դիրքորոշումներ, վերջինս, սակայն, հնարավորինս պահպանել է տրկրի ղեկավարության հետ չեզոքությունը և չնայած այս կամ այն հարցի շուրջ տարատեսակ քննադատություններին, երբեք արմատապես մարտահրավեր չի նետել Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի կողմից վերահսկվող համակարգին:
Ողբերգական ավիավթարի հետևանքով զոհված նախկին նախագահը՝ Էբրահիմ Ռաիսին, կարողանում էր տարածաշրջանում պահպանել հավասարակշռված ու զուսպ քաղաքականություն, անգամ՝ վայելում հայաստանյան վերլուծական ու քաղաքական որոշ շրջանակների համակրանքը:
Չնայած սրան՝ 63-ամյա Ռաիսին հայտնի էր իր ծայրահեղ պահպանողական հայացքներով և համարվում էր Իրանի 85-ամյա գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ամենահավանական ժառանգորդը։
Իր ընտրությունից մեկ տարի անց՝ 2022 թվականին, Ռայիսին դաժանորեն ճնշել էր աննախադեպ մեկամսյա հակաիշխանական ցույցերը, սակայն դա արվել էր ամենևին էլ ոչ քաղաքակիրթ տարբերակներով: Վերջին տասնամյակում երկրի ամենամեծ այդ բողոքի ալիքի ժամանակ սպանվել էին հարյուրավոր մարդիկ, հազարավորները՝ կալանավորվել, սկսվել էր ճնշումների հսկայական ալիք։
Երբ Ռաիսին Թեհրանի դատախազի տեղակալն է եղել, ստացել էր «Թեհրանի դահիճ» մականունը՝ քաղբանտարկյալների զանգվածային մահապատիժների մեջ առանցքային դեր ունենալուհամար: Նրա վարչակազմի օրոք Իրանը խորացրել էր հարաբերությունները Չինաստանի և Ռուսաստանի հետ և հակառակը՝ ավելի խորացրել առճակատումը Արևմուտքի և երկրի գլխավոր թշնամի Իսրայելի հետ:
Իրանի նորընծա նախագահը, ընդհակառակը, հայտարարել է, թե խոստանում է վերջ տալ Իրանի «մեկուսացմանը» մնացած աշխարհից, ինչպես նաև թուլացնել լարվածությունը Արևմուտքի հետ 2015-ի միջուկային համաձայնագրի վերակենդանացման շուրջ փակուղային բանակցությունների պատճառով, որով Իրանը համաձայնել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ արևմտյան պատժամիջոցների թուլացման դիմաց:
Ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո Փեզեշկիանն ասել է, որ «բարեկամության ձեռք է մեկնելու բոլորին»։
Նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո Պեզեշկիանն ասել է, որ իշխանությունները «կհարգեն հիջաբի մասին օրենքը»։
Նա նաև իրեն համարում է բարեպաշտ մուսուլման և պաշտպանում մուսուլմանական ավանդական ընտանիքի մոդելը: Ի դեպ, վերջինս արդեն 27 տարի ամուրի է. 1993 թվականին ավտովթարի հետևանքով նա կորցրել է կնոջն ու երեխաներից մեկին։ Կնոջ մահից հետո նա միայնակ մեծացրել է երկու որդիներին և դստերը:
Իրանում նախագահը պետության երկրորդ դեմքն է, սակայն պետության ռազմավարությունը որոշում է գերագույն առաջնորդը։ Երկրի երկակի կառավարման համակարգի պայմաններում՝ կղերական և հանրապետական, նախագահը չի կարող լուրջ փոփոխությունների հասնել իրանական միջուկային ծրագրի կամ Մերձավոր Արևելքում զինյալ խմբավորումներին աջակցելու քաղաքականության մեջ, քանի որ գերագույն առաջնորդն է բոլոր որոշումները կայացնում կառավարության բարձրագույն խնդիրների վերաբերյալ, նախագահը կարող է միայն առաջարկել:
Չնայած սրան, նախագահը կարող է ազդել Իրանի քաղաքականության փոփոխությունների վրա։ Մասնավորապես, նա անմիջական մասնակցություն կունենա Խամենեիի իրավահաջորդի ընտրության հարցում, որն այժմ 85 տարեկան է։
Ընդհանուր առմամբ, Իրանում ակտիվացել են բոլոր քաղաքական ուժերը, իշխանական ու հոգևոր վերնախավում աժեոտաժ է: Բանն այն է, որ ընտրություններից հետո «պաշտոն փնտրողների» թիվը հասել է ռեկորդային մակարդակի, քանի որ Իրանում բոլորը գիտեն, որ իրենց նոր նախագահը, ի տարբերություն այլ նախագահների, չունի իր թիմը։ Սա նշանակում է, որ այնտեղ մուտք գործելու իրական հնարավորություն կա, քանի որ Իրանում 300 հազար չինովնիկ կա և մեծ է շանսը խցկվելու կառավարման կառույցների մեջ, թեկուզ՝ ոչ ղեկավարի, այլ տեղակալի ու անգամ աշխատակցի պաշտոնում:
Փեզեշկիանին արագորեն հավատարիմ և գիտակ թիմ է պետք հավաքել, նրան կօգնի, իհարկե, Խամենեին, սակայն նաև մասամբ այդ թիմից է կախված աշխարհի, տարածաշրջանի և Հայաստանիի հետ փոխհարաբերությունների շարունակականությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի նորանշանակ դեսպանին. տարածաշրջանային և այլ հարցեր են քննարկվել
Սերտ համագործակցություն կա ԵՄ-ի հետ, մյուս կողմից խնդիր չունենք խզելու հարաբերությունները ՌԴ-ի հետ. վարչապետ
«GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում վարչապետը պանելային քննարկման է մասնակցել. տեսանյութ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը գործադիր տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի
Իրանցի 20 բարձրաստիճան զինվորական է զոհվել, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի հրամանատար Ալի Հաջիզադեն
Դոլարն ու եվրոն շարունակել են թանկանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 13-ին
Իրանի Բուշեր նավահանգիստը ևս հարձակման է ենթարկվել. տեսանյութ
«Կրթվելը նորաձև է» արշավի հունիսի 18-ի հանդիպման հրավիրված բանախոսը Վիգեն Ավետիսն է. ինչպես մասնակցել
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջել
Իսրայելի հարձակումը հիմարություն էր, կստիպենք թշնամուն զղջալ հիմար քայլի համար. Իրանի նախագահ
Արմեն Գրիգորյանը հաստատել է. առաջիկայում Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու Էրդողանին
Իսրայելը նոր հարձակում է իրականացրել Նաթանզի ստորգետնյա համալիրի և Թավրիզի օդանավակայանի հատվածում. տեսանյութ
Բանակում գումարով քիչ ծառայելու վիճահարույց օրինագիծը ԱԺ հանձնաժողովում դրական եզրակացություն չի ստացել
Սիսիանի նախկին ղեկավար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել
Երևանը դատապարտում է hարձակումն Իրանի վրա, հարցականի տակ է տարածաշրջանի փխրուն կայունությունը. Փաշինյան
Ես Իրանին հնարավորություն էի տվել գործարք կնքելու. դեռ կա ժամանակ, արեք դա. Թրամփ
Դեռ որոշ ժամանակ առաջ քննարկել ենք ռազմական էսկալացիայի հնարավոր սցենարները, ունենք պլանավորում. Գրիգորյան
Պայթյուն Սևան-Երևան ավտոճանապարհի գազալցակայանում. կա տուժած
Բանակում 2 տարի ծառայողներին պետք է տրվեն անվճար կրթություն ու առողջության ապահովագրություն. Ալեքսանյան
Ապօրինի ընդերքօգտագործման դեպքերով բացառել նմանատիպ դեպքերի շարունակական կատարումը. ՔԿ նախագահը՝ Արարատում
Տեղի ունեցածը ոչ միայն Իրանի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար խնդիր է. Արմեն Գրիգորյան
Սա Իսրայելի միակողմանի գործողությունն էր, շատ կարևոր է անհապաղ քայլեր ձեռնարկել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Իսրայելի հարվածների ֆոնին իրանական մզկիթի վրա բարձրացվել է վրեժխնդրության կարմիր դրոշը
Եկեղեցին պետք է ցուցաբերի քաղաքական չեզոքություն, պետությունը խուսափի եկեղեցու ընթացակարգերին միջամտելուց. ՀԽ
Եթե «փնթի ինֆորմացիան» սպորտաձև լիներ, Չախոյանը օլիմպիական ոսկե մեդալ ձեռք կբերեր. Արտակ Հովակիմյան
Հայաստանը դատապարտում է Իրանի վրա հարձակումը և անհապաղ ապաէսկալացիայի կոչ անում. Ալեն Սիմոնյան
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն. լուսանկարներ
ՊՊԾ աշխատակիցները լրագրող Վահե Մակարյանին դուրս են հանել ԱԺ շենքից. տեսանյութ
Վարչապետը ժամանել է Պրահա. նրան ուղեկցում է ավագ դուստրը. տեսանյութ
Զինծառայողների հետ կապված նախագծի քննարկմանը մասնակցում է պաշտպանության փոխնախարարը
Իրանի վրա Իսրայելի միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է. ՀՀ ԱԳՆ
Իսրայելում արտակարգ դրություն է. արգելված են հավաքները, կրթությունն ու աշխատանքը, դատարկվում են խանութները
Իրանը, Իսրայելը, Իրաքը, Սիրիան և Հորդանանը փակել են օդային տարածքները
Իբր հակառակորդին հանձնվող տարածքների և հրապարակված քարտեզների մասին տեղեկությունները կեղծ են և մտացածին. ԱԽ
Իրանը մոտ 100 անօդաչու թռչող սարք է ուղարկել Իսրայելի ուղղությամբ, դրանք տեղ կհասնեն մի քանի ժամում. Դեֆրին
Պետք է պատրաստ լինեք երկար ժամանակ մնալ ապաստարաններում. Նեթանյահուն դիմել է իսրայելցիներին
Ձեր ամենաճղճիմ և ուժեղ զենքը ծաղրել-հայհոյել-վիրավորելն է, մեր նպատակը՝ միջավայրը գլխիվայր փոխելը. Հակոբյան
ԱՄՆ-ն նախօրոք իմացել է Իրանին հասցվող հարվածների մասին, սակայն չի մասնակցել դրանց. Թրամփ
Իրավիճակը Թեհրանում Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո. լուսանկարներ, տեսանյութեր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT