Սևանա լճում առաջին անգամ կանցկացվի J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը

11/07/2024 schedule21:30

«Winds of Armenia» առագաստանավային ակումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայկական առագաստանավային ֆեդերացիայի հետ համագործակցությամբ, սեպտեմբերի 4-8-ը Սևանա լճում առաջին անգամ կանցկացնի J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը:

Մրցաշարին կմասնակցեն ավելի քան 20 թիմեր՝ Հայաստանից, Պորտուգալիայից, Կիպրոսից, Էստոնիայից, Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից: J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնության մրցանակային ֆոնդը կկազմի 6 մլն ՀՀ դրամ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը համոզմունք է հայտնել՝ մրցաշարը մեծ հաջողություն կունենա:

«Ուրախ ենք, որ Հայաստանի մարզական կյանքում ի հայտ է գալիս բոլորովին նոր ու գրավիչ երևույթ, ինչպիսին առագաստանավային սպորտի J/70 դասում Հայաստանի բաց առաջնությունն է։ Համոզված եմ, որ այն մեծ հաջողություն կունենա, ինչի մասին կտեղեկացվեն տարբեր երկրների մարզիկ-առագաստանավորդները: Սա կնպաստի, որ առագաստանավային սպորտի նոր առաջնություններ անցկացվեն Սևանա լճում՝ մասնակիցների աշխարհագրության և առագաստանավերի դասերի շատ ավելի մեծ ընդգրկմամբ»,- ասել է նա։

Առաջնության գլխավոր մրցավարը կլինի իտալացի Լուկա Բաբինին, որն աշխատել է Լոնդոնի Օլիմպիական խաղերում, Ամերիկայի գավաթում, մարզաձևի Եվրոպայի առաջնություններում և բազմաթիվ այլ հեղինակավոր մրցումներում։

«Winds of Armenia» նախագծի ղեկավար Արտաշես Դադայանի խոսքով՝ առագաստանավային ակումբը գործունեության մեկ տարվա ընթացքում համախմբել է ակտիվ սպորտի և ժամանցի թե՛ հայաստանցի, թե՛ օտարերկրացի սիրահարներին:

«Սա ոչ միայն գեղեցիկ մարզաձև է, որում հանդիպում են երկու տարերքներ՝ օդը և ջուրը, այլև հանգստի այն քիչ տեսակներից է, որի ընթացքում համատեղվում են սպորտը և հաճելի ժամանցը։ Այժմ արդեն կատարում ենք «Winds of Armenia-ի զարգացման հաջորդ քայլը։ Աշխարհում կան ավելի քան 2 միլիոն պրոֆեսիոնալ առագաստանավորդներ և տասնյակ միլիոնավոր սիրողական մարզիկներ։ Առագաստանավային մրցավազքերն անցկացվում են ավելի քան 500 դասի առագաստանավերով, և այդ մրցավազքերից շատերը կարող են կազմակերպվել Սևանա լճում՝ շնորհիվ վերջինիս բնության»,- ասել է Արտաշես Դադայանն ու տեղեկացրել՝ առաջնությունն անցկացվելու է միջազգային դասի ճանաչում ունեցող J/70 դասի առագաստանավերով։

Նրա խոսքով՝ «Winds of Armenia» նախագիծը հետապնդում է Հայաստանի բնակչության շրջանում մարզական և զբոսաշրջային նոր ենթամշակույթի ձևավորման, երկրի երիտասարդության մարզական դաստիարակության, Սևանի էկոլոգիական խնդիրների լուծմանը նպաստելու և մարզական ու զբոսաշրջային ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման նպատակներ։

Նախագծի շրջանակում իրականացվում են առագաստանավ վարելու տարբեր դասընթացներ, տրվում են վարման միջազգային կարգի վկայագրեր, անցկացվում են մրցաշարեր, զբոսաշրջային լողերթեր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1202 դիտում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար

«Սևան» ՔԿՀ ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները

Նոր հանգրվան ԱՄՆ-ՀՀ զարգացող հարաբերություններում. Պետդեպը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին

Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Կենցաղային սարքավորումների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել խոշոր հարկեր

Նոր համաձայնագրերը խառնելու են Պուտին-Ալիև դուետի պլանները, հիբրիդային սպառնալիքներն ահագնանալու են. Սաֆարյան

Արարատ Միրզոյանը գրառում է կատարել ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում

Քթի կոտրվածք, ուղեղի ցնցում. Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարձակման է ենթարկվել

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը

Ստամբուլում մեկ օրում կեղծ ոգելից խմիչքից 11 մարդ է մահացել

Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներ 2-6 ժամով կհոսանքազրկվեն

Մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, Հրազդանում՝ ցածր տեսանելիություն

Միտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն

Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան

ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ

Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. տեսանյութ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին 2 օրում 30 վարորդ է ընդունվել աշխատանքի

Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին

Մինչև 28 աստիճան սառնամանիք է եղել․ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչ եղանակ է սպասվում. տեսանյութ

Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանի ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել

Քարերով, ռետինե ու փայտե մահակներով ծեծկռտուք Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան տուժածներ

ԱՄՆ-ը պահանջում է, որ TikTok-ն անջատվի չինական կոնցեռնից և վաճառվի. 170 միլիոն օգտատեր կարող է զրկվել հարթակից

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը տրանսպորտային հարցերով հանդիպում կանցկացնեն

Ոսկյա զարդերի խանութի տերը կես ժամով բացակայել է, դուռը բաց թողել, վերադառնալիս՝ գտել թալանված

Ձերբակալվել է «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ն. նրա մոտ հայտնաբերել են զինամթերք ու թմրամիջոցներ

Երևանում մեքենա է հրդեհվել

Գործակցությունից մինչև կրթություն, մշակույթ, զբոսաշրջություն. հանդիպել են Հարությունյանն ու Հնդկաստանի դեսպանը

Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստան այց նախատեսվում է. ԱԳՆ

ՀՀ մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, ցածր տեսանելիություն

Երկու տարում՝ 60 վարակակիր. ինչ իրավիճակ է ՀՀ-ում մետապնևմավիրուսի հետ կապված. նախարարը մանրամասնել է

Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները. ՊԵԿ

Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր հայտը. Քոս

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշերում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն աշխատում է արգելափակել Ադրբեջանին Boeing օդանավերի վաճառքի ֆինանսավորումը

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման հարցը

Արարատի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Պայմանագիր՝ 20 տարի ժամկետով. Փազեշքիանն ու Պուտինը կհանդիպեն, փաստաթուղթը կստորագրեն Կրեմլում

Անհրաժեշտ է վերանայել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությունը. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել

Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան. ստորագրվել է հուշագիր

Լոռիում «Օպել»-ը 3 մետրից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում. վարորդը հոսպիտալացվել է