Գրետա Վարդանյան. ով է Փարիզ 2024-ի պարալիմպիկ խաղերի ուղեգիր նվաճած առաջին հայ պարածանրորդը

13/07/2024 schedule19:00

Թբիլիսիում անցկացված պարա ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ գյումրեցի Գրետա Վարդանյանը 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել՝ դառնալով Հայաստանի պատմության մեջ պարալիմպիկ խաղերի ուղեգիր նվաճած առաջին հայպարածանրորդը:

290155.jpg (60 KB)

Սկզբում դեմ էի. ինչպես Գրետան հայտնվեց ծանրամարտի աշխարհում

Մարզաշխարհը Գրետային անծանոթ չէր: Մինչ ծանրամարտը, բազկամարտով է զբաղվել, անվասայլակով արտերկրում մարաթոնների մասնակցել, տարբեր առաջնություններում հաղթանակներ տոնել:

ԱՄՆ-ից վերադառնալիս ծանրամարտում ուժերը փորձելու առաջարկ է ստացել:

«Ես սկզբում դեմ էի, որովհետև մտածում էի, որ եթե ծանրամարտով զբաղվեմ, կազմվածքս կփոխվի, ավելի տղամարդկային կդառնամ, ձայնս կփոխվի: Ու վախ կար մեջս, բայց հետո ինքս ինձ որոշեցի, որ փորձեմ, տեսնեմ ոնց է ստացվելու»,- պատմում է Գրետան:

Որոշել ու հենց 2007-ին մասնակցել է Հունաստանում ընթացած Եվրոպայի բաց առաջնությանը: Գյումրի է վերադարձել հաղթանակով և առաջին անգամ Հայաստան է բերել արծաթե մեդալ:

111802.jpg (60 KB)

«Դրանից ոգևորություն մտավ մեջս: Որոշեցի թողնել բոլոր սպորտաձևերն ու միայն ծանրամարտով զբաղվել: Որովհետև, եթե ուզում ես արդյունքի հասնել, պետք է միայն մեկ գործով զբաղվես»,- ասում է Գրետան՝ հպարտությամբ նշելով, որ իր տասնամյակների մարզումների ու պայքարի գագաթնակետը Փարիզ 2024-ի ուղեգիրը նվաճելն էր:

«Եթե անկեղծ ասեմ, ես որոշել էի, որ Թբիլիսիում պարածանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությանն էլ կմասնակցեմ ու կավարտեմ իմ մարզական կարիերան: Բայց որ էսպիսի հրաշք բան եղավ, ես նորից մտափոխվեցի, ավելի ոգևորվեցի: Երևի Փարիզից հետո, այլ առաջնության էլ մասնակցեմ, նոր վերջ տամ»,- ընտանեկան գաղտնիք է բացում Գրետան:

Հիմա մարզիկը պատրաստվում է Փարիզի առաջնությանը: Ասում է ծանր ու լարված, ակտիվ մարզումների փուլում է: Առօրյան հագեցած է: Օգոստոսի 28-ից մեկնարկելու են պարալիմպիկ խաղերը, ինքն ու անձնական մարզիչ Գևորգ Հովհաննիսյանը հաղթանակի համար կպայքարեն սեպտեմբերի 6-ին:

Մարզական կյանք, աշխատանք, ընտանիք, երեխաներ. համատեղվո՞ւմ, թե խանգարում են իրար

Գրետան խոստովանում է՝ շատ դժվար է: Բայց արդեն սովորել է:

«Հերթափոխով եմ աշխատում: Գնում եմ աշխատանքի, առավոտյան վերադառնում եմ, անցնում իմ տնային գործերին, հետո արդեն շտապում մարզումներիս: Միայն ես գիտեմ, թե ինչ ահռելի դժվարություններով եմ հասել այստեղ, բայց իմ վերջին հաղթանակն էլ  ցույց տվեց, որ եթե մարդու մեջ ցանկություն կա առաջ գնալու, բարձունքներ նվաճելու, անունը սպորտային աշխարհում մեծատառերով գրելու, բոլոր արգելքներն ու խնդիրները դառնում են լուծելի, սովորական ու հասարակ»:

Անկախ այս տրամադրվածությունից, երբեմն ուսումնամարզական հավաքների կամ մրցումների մեկնելիս երեխաներից ու ամուսնուց հեռու լինելը մտահոգության առիթ է դառնում: 

վվվվվ.jpg (73 KB)

Ինչ խնդիրներ ունեն հաշմանդամություն ունեցող մարզիկները Գյումրիում

Քիչ է խոսում խնդիրներից Գրետան: Անվասայլակով լինի, թե պրոթեզով, ասում է իր համար ցանկացած արգելք ու խոչընդոտ հաղթահարելի է: Սեփական օրինակով նաև շատերին է նույն գաղափարին մղել: Կարևորում է՝ վերջին տարիներին ԿԳՄՍՆ-ն նաև պարալիմպիկ չեմպիոններին աչքաթող չի անում, ինչը ոգևորության մեծ առիթ է նաև:

«Ես յուրաքանչյուր խնդրի նայում եմ պարզ, ուղիղ աչքերով: Եթե կա խնդիր, ուրեմն կա նաև լուծում: Պետք է չէ տրտնջալ: Ցանկության դեպքում մարդն ամեն ինչ կարողանում է անել»:

Գրետան նաև սպորտի վարպետի կոչում ունի և պարածանրամարտի մարզիչ է: Ասում է՝ մարզիկները տարբեր հանգամանքներով պայմանավորված քիչ են, բայց ուրախ է, որ կան ու ձգտում են հասնել ավելիին: Միաժամանակ նշում է՝ աղջիկների թիվը քիչ է:

«Եթե մարդն ունի հաշմանդամություն, պետք է դուրս գան 4 պատից, մտնի հասարակություն, իրեն դրսևորի տարբեր ոլորտներում: Կապ չունի ինչով կզբաղվի, կարևորը իրի տեղը գտնի ու դառնա ինքնուրույն»,- ասում է մարզիկը:

Մեքենա վարելը ևս մեկ քայլ դեպի անկախ կյանք

Գրետան մեքենան նվեր է ստացել: Չնայած հարմարեցված է իր կարիքներին, այնուամենայնիվ, ասում է այսօր հաշմանդամություն ունեցող քիչ մարդիկ են Գյումրիում փորձում ղեկին նստել:

Իր համար մեքենա վարելը ոչ միայն պատասխանատվություն, այլ նաև հպարտություն է:

449378617_1214759853096134_2663809485808200528_n (1).jpg (149 KB)

2 տարեկանից չունենալ ծնողներ և սեփական ոտքեր, ապրել 14 հոգանոց ընտանիքում

Ինչպես Գրետան դարձավ ուժեղ

88-ի աղետը 2 տարեկան Գրետայից խլեց ծնողներին, կորցեց ոտքերը: Մանկությունն անցել է հորեղբոր բազմանդամ ընտանիքում, պապիկի ու տատիկի հետ:

«Այդ օրվանից սկսած խնդիրները լցվեցին մեր տուն: 2 տարեկանից չունենալով և՛ ծնողներ, և՛ սեփական ոտքեր հեշտ չէ: 14 հոգանոց ընտանիքում եմ ապրել: Բայց անգամ դա չի խանգարել, որ ես իմ առջև նպատակներ դնեմ ու հասնեմ դրանց:

Ես դպրոցն ավարտելուց հետո որոշեցի, որ ԲՈՒՀ-ում եմ սովորելու, ունենալու եմ բարձրագույն կրթություն, ունենալու եմ դիպլոմ, որ աշխատանք ունենամ ու որևէ մեկից կախում չունենամ: Եվ այդպես էլ եղավ: Սովորեցի, ավարտեցի և արդեն որպես մասնագետ դիմեցի ԱԻՆ, էն ժամանակ էդպես է կոչվում, ու հիմա աշխատում եմ այնտեղ, ինչի համար ուրախ ու հպարտ եմ»,- ասում է Գրետան և ընդգծում՝ հաղթահարված ամեն դժվարություն մարդուն ավելի ուժեղ ու պատրաստված է դարձնում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3495 դիտում

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել