Ինչու են ամռանն ակտիվանում առնետները. ինչով են նրանք վտանգավոր, ինչ հիվանդություններ են տարածում և ինչպես պայքարել

20/07/2024 schedule19:24

Վերջին շրջանում «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն են դիմում Երևանի բազմաբնակարան շենքերի բնակիչները՝ պնդելով, որ իրենց շենքերի նկուղներում հայտնվել են, այսպես ասած, «անցանկալի» բնակիչներ՝ առնետներ, որոնք ուղիղ սպառնալիք են թե՛ բնակիչների, թե՛ առհասարակ շրջակա միջավայրի համար:

«Հայկական ժամանակ»-ը համապատասխան կառույցներից փորձել է հասկանալ, թե ինչո՞վ կարող է պայմանավորված լինել առնետների ակտիվությունը, և որքանո՞վ են դրանք վտանգավոր:

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Չախմախչյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ իրականում առնետների ակտիվացման համար կա սեզոնայնություն, այսինքն՝ եղանակի տաքացմանը զուգահեռ նրանց քանակն ավելանում է, քանի որ բազմացման ակտիվ շրջան է:

«Հայաստանում մոտավորապես 15 տեսակի կրծող կա, որոնցից մեկն էլ առնետն է, ընդհանուր առմամբ նրանց անվանում են սինանտրոպ կրծողներ, դրանք այն կրծողներն են, որոնց բնակավայրերը տեղակայվում են հենց մարդկանց բնակավայրերին մոտ, կամ զուգահեռ այն տարածքներում, որտեղ ապրում են մարդիկ»,- ասում է Չախմախչյանը:

Ըստ նրա՝ առնետն իրեն ավելի պաշտպանված է զգում բնակեցված վայրերում, քան բնության մեջ, քանի որ սնվում է մարդու արտադրած մթերքներով, թափոններով և մնացորդներով. «Առնետներին չգրավելու առումով մի քանի չի կարելիներ կան. չի կարելի թողնել կենսաբանական նյութ պարունակող աղբը բաց տարածքներում, չպետք է հակասանիտարական վիճակ ստեղծել և չպետք է սնունդը պահել բաց՝ կենդանիներին հասանելի վիճակում: Սակայն այս ամենը դեռ չի ապահովագրում, որ առնետներ չեն հայտնվելու»:

Առաջին հայացքից սովորական թվացող այս կրծողները, պարզվում է, մի շարք հիվանդություններ են տարածում բոլոր այն վայրերում, որտեղ հայտնվում են: Սերգեյ Չախմախչյանը թվարկում է դրանք:

«Կարող է լինել լեպտոսպիրոզը, մարդու ժանտախտը, կատաղություն հիվանդությունը, տուլարեմիան, բծավոր տիֆը և այլ հիվանդություններ: Բացի դրանից՝ նրանց մաշկի մազածածկի վրա գտնվում են արյունածուծ էկտոմակաբույծներ, նաև այդ մակաբույծներն են վտանգավոր մարդուն վարակելու առումով: Դրանք կարող են առաջանալ կրծողի հետ ուղիղ շփումից, կամ, օրինակ, եթե սննդամթերքը պահվել է պահեստում, որտեղ եղել են առնետներն ու կղանքով կամ մեզով աղտոտել են այն: Կարող է նաև լինել շնչուղիներով վարակման ուղի, այսինքն՝ օդի միջոցով»,- զգուշացնում է նա:

Զրուցակիցը նշում է նաև այն տարբերակներն ու գործոնները, որոնց միջոցով կարելի է պաշտպանվել կրծողներից. «Իհարկե, առաջին հերթին բնակարանը, պահեստը, հարակից տարածքները սանիտարական բարվոք վիճակում պահելն է: Սնունդը պետք է պահել փակ տարաներում, հնարավորինս զերծ նրանից, որ կենդանիները և միջատները չկարողանան թափանցել: Կան նաև մեթոդներ, որով հենց պայքարում են կրծողների դեմ. թունաքիմիկատների օգտագործումն է, որոնք ուտելու դեպքում առնետները ոչնչանում են: Դրանց ասում են ռոդենտոցիտներ, որոնք լայն կիրառում են ստացել: Կան նաև այլ՝ ալտերնատիվ մեթոդներ՝ գիտության զարգացման հետ կապված. դրանք ուլտրաձայնային հատուկ էլեկտրոնային սարքերն են, որոնք բարձր հաճախականության ձայն են առաջացնում: Այն մարդու ականջը չի ընկալում, բայց կենդանիներին վանում է»:

Միաժամանակ Չախմախչյանը նկատում է, որ առնետները բավական և՛ սոցիալական կենդանիներ են, և՛ ինտելեկտուալ. նրանք հասկանում են, որ իրենց ցանկանում են որսալ, ինչի արդյունքում խուսափում են թակարդներից. «Այս իսկ պատճառով տան պայմաններում նրանց որսալը բավական բարդ է, կարևոր է կրծողներին ոչնչացնող կազմակերպությանը դիմելը, որոնք մասնագիտացված են այդ ուղղությամբ: Պետք է կոմպլեքսային մոտեցում լինի, որն առանձին բնակարանի բնակիչը չի կարող նախաձեռնել»:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է, որ հարցը միանշանակ Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է: 

«Բնականաբար, կրծողների ավելացմամբ և հայտնվելով՝ հակասանիտարական և հակահիգիենիկ պայմաններ են ստեղծվում, և որպես դրա կանխարգելիչ միջոցառում ամեն տարի յուրաքանչյուր շենքի համատիրություն կամ լիազոր մարմին մրցույթ է հայտարարում՝ դերատիզացիա, նույնն է առնետազերծման աշխատանքներ իրականացնելու նպատակով, և կրծողների դեմ պայքար է մղվում հատուկ նյութերի միջոցով: Այդ առումով նաև հանձնարարական կա, որպեսզի համատիրության նախագահներն ու լիազոր կառավարիչները ուշադիր լինեն, հատկապես ամռանը, երբ կրծողների ակտիվացման միտում կա»,- վստահեցնում է նա:

Ըստ Կարոյանի՝ խուճապային և անհանգստացնող իրավիճակ և վիճակագրություն այս առումով Երևանում չկա: Վերջինս հորդորում է քաղաքացիներին կրծողներ նկատելու դեպքում ոչ մի պարագայում չիրականացնել առնետազերծման գործառույթ, երեխաներին, ընտանի կենդանիներին հասանելի վայրերում չտեղադրել թունքիմիկատներ, քանի որ դրանք իրենց հերթին բարդություններ են առաջացնելու:

«Երբ նույն համատիրությունը կազմակերպում է դերատիզացիա, հատուկ մրցույթի շրջանակում պայմանագիր է կնքում մասնագիտացած կառույցի հետ, որն էլ գիտի, թե որտեղ և ինչ չափաբաժնով է պետք տեղադրել նմանօրինակ միջոցները: Եթե շարքային բնակիչը տեսանելի վայրում օրերից մի օր կրծող է տեսել և կանխարգելիչ միջոցառումներ է անում, բնականաբար, ընդունելի չէ, քանի որ բնակիչների մի որոշ զանգված էլ ունի ընտանի կենդանիներ՝ շներ, կատուներ, թռչուններ, պատկերացնում ե՞ք՝ հանկարծ մեկ այլ ընտանի կենդանու համար հասանելի տեղում լինի, էլ չեմ խոսում երեխաների մասին: Կրծողները երբևէ տեսանելի վայրից ոչ մի բան չեն վերցնում, չեն սնվում, մութ անկյուններից են սնվում և համապատասխանաբար այդտեղ են բազմանում: Դրա համար մասնագիտացված կազմակերպություններ կան, որոնք համապատասխան գործողություններ են իրականացնում և գիտեն, թե որտեղ և ինչ չափաբաժնով թունաքիմիկատներ պետք է դնեն՝ նրանց վերացնելու համար»,- հավաստիացնում է նա:

Տպել
1584 դիտում

Ռուբինյանց փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել. ինչ հարցեր են քննարկվել

Վարչապետի գլխավորությամբ հանրային կազմակերպությունների գնումների կարգավորումներին վերաբերող հարցեր են քննարկվել

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 44 հարց է ընդգրկված

Գիրքը կրթության, դաստիարակության, մարդու զարգացման էպիկենտրոնն է. մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի 16 դեպք է արձանագրվել

ԱԳ նախարարի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետում տեղեկացնում ենք, նույնը վերաբերում է 3+3 հարթակին. ԱԳՆ

«BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա 2 վիրավոր

Մեծ էներգիա ստացա ԱԺ ամառային դպրոցի սաների հետ հանդիպումից, տվեցին դժվար հարցեր և ստացան կարևոր պատասխաններ. վարչապետ

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Հայկո Գասպարյանը Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է (տեսանյութ)

«LEE CHOCOLATE»-ի գործունեության կասեցումը վերացվել է

Ժամանակավորապես կդադարեցվի Ազատության պողոտա-Մամիկոնյանց խաչմերուկ հատվածի երթևեկությունը

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ գրառում է արել

Եվրահանձնաժողովի փոխնախագահը կժամանի Երևան՝ սկսելու վիզաների ազատականացման շուրջ քաղաքական երկխոսությունը

Կնոջը հրավիրել են ամառանոց և փորձել բռնաբարել․ կրակոցներ են հնչել

Ալբերտ Ազարյանի տարելիցին բացվել է նրա բրոնզաձույլ արձանը. հարգանքի տուրք լեգենդար մարմնամարզիկի հիշատակին. լուսանկարներ

Սգո սրահի բակում սպանության փորձ կատարելու վարույթով մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է․ գործը դատարանում է

Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհին բեռնատար է արգելափակվել

Հերթական «քցոցին». ինչ է զգուշացնում մեդիափորձագետը

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 6-ին

Խարդախությամբ գումար են հափշտակում․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

2024 թվականի ամառն ամենաշոգն է դարձել աշխարհում դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Երևանի և և մարզերի մի շարք հասցեներում ջրանջատումներ են սպասվում

Բախվել են մարդատարն ու 25 տոննա ցեմենտով բարձված բեռնատարը. վերջինը հայտնվել է բնակչի հողամասում, կան տուժածներ

Վահե Գևորգյանը նշանակվել է Մոնղոլիայում ՀՀ դեսպան

Թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության փաստաթուղթն անցնելու է միջազգային փորձաքննություն. քննարկում ՆԳՆ-ում

Մի շարք շրջաններում պասվում են ինտենսիվ, որոշ մարզերում՝ կարճատև տեղումներ

Հասանովը և Միրզոևը ստուգել են բանակի մարտական ​​պատրաստվածությունը Հայաստանի հետ սահմանին

Երևանում կանցկացվի «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ» խորագրով համաժողով

Իտալիայի վարչապետն աջակցություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության հաստատմանը

Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի շնորհիվ արևային էներգիան հասանելի կլինի Սյունիքի սահմանամերձ շրջաններում

Ադրբեջանական բանակի զինծառայողը ինքնասպան է եղել

Հստակ ժամկետ կա, օրը որոշված է. Իրանի դեսպանը ՝ «3+3» ձևաչափով հանդիպման մասին

Երևանում բախվել են թիվ 32 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Նիսսան»-ը. կա տուժած

Այրվող դրոշ են տեսնում այն մարդիկ, որոնք ուզում են դա տեսնել. Մարտիրոսյանը՝ «Մայրենի 3» դասագրքի կազմի մասին (տեսանյութ)

Ադրբեջանն ու Հայաստանն արդեն համաձայնեցրել են Խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80 տոկոսը․ Ալիև

Գործարկվել է ՆԳՆ փրկարար ծառայության կայքը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը ՄԻԵԴ վճիռներով խախտումների վերացման ուղղությամբ