Երևան
12 °C
«Ես էս շարժման ողջ ընթացքում արգելել եմ մարդկանց գոռալու «թուրք Նիկոլ», «դավաճան Նիկոլ», արգելել եմ բառիս բուն իմաստով, ինձնից նեղացել են, բայց արգելել եմ, որովհետեւ ասել եմ՝ սա մերը չի, մենք ուրիշ բանի մասին պետք ա խոսենք»:
Նախքան «սրբազան շարժման» արձակուրդ մեկնելը՝ հունիսի 19-ին հրավիրված ասուլիսում, այս մասին հայտարարել էր այդ շարժումն առաջնորդող Վազգեն (Բագրատ) Գալստանյանը։
Սրանք այն «տերմիններն» են, որոնք, հիշեցնենք, գործածվում էին «Դիմադրության» շարժման եւ ՀՓՇ-ի օրերին՝ թե՛ հարթակին կանգնած քաղաքական գործիչները, թե՛ շարժման շարքային մասնակիցները։
Խաչը լանջից հանելուց հետո, ինչպես դեպքերի ընթացքն է ցույց տալիս, հոգեւորականի հանդերձով հանդես եկող ֆիգուրը շուրթերը ոչ միայն պղծում է իշխանությանն ուղղված նզովքով ու անվայելուչ բնորոշումներով, այլեւ գնալով սաստկացնում է ատելության քարոզն ու թիրախավորելով Կառավարության ղեկավարին՝ նրան անվանում «չարիք», «սատանա», օրերս էլ գործածել է «նեռ» տերմինը։
«Սա իմ պայքարն է նեռի եւ սատանայի դեմ, որը մեր երկրում մարմնավորված նստած է կառավարության համար 1 շենքում»,- Աբովյանում բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գալստանյանը։
Գրեթե նույն ձեւակերպմամբ նույն միտքը նա արտահայտել է նաեւ Հրազդանում․ «Սա չարի դեմ պայքար է՝ հանուն բարու հաղթանակի, սա մարմնացած Նեռի դեմ պայքար է։ Իմ առաքելությունը մեկ թիրախ ունի՝ սատանան, վիշապը, որը նստել է մեր ջրերի վրա եւ խմելով ցամաքեցնում է մեր կյանքը»։
Փաստորեն, «թուրք» ու «դավաճան» բառերի գործածումից զերծ մնալը որպես «որակի նշան» ներկայացրած հոգեւորականը վերածվել է ատելության խոսքի ագրեգատի եւ ՀՀ 680 հազար քաղաքացիների ընտրած քաղաքական ուժի ղեկավարին կոչում է տերմիններով, որոնք իրենց նեգատիվ իմաստով մի քանի անգամ գերազանցում են «դավաճան» եւ «թուրք» բառերի իմաստը։ Եվ սա այն դեպքում, երբ նույն այս՝ բարձրաստիճան հոգեւորականը շարժման առաջին օրերին «ես օրհնում եմ իրենց»-ով էր պատասխանում իրեն քննադատողներին, խոսում հաշտությունից, «որը պետք է լինի բոլորիս միջեւ», ապաեւ հավելում՝ «ես հոգնել եմ ատելությունից ու թշնամանքից»։
Վարչապետի հասցեին գործածվող այս տերմինները պատահական չեն եւ միտված են վերջինիս անձի հրեշացմանը կամ դիվայնացմանը։ Այսպես կոչված՝ «դեմոնիզացիան» քարոզչական հայտնի տեխնոլոգիա է՝ անձի (խմբի, գաղափարախոսության) դաժան, անմարդկային, ոչնչացնող, սարսափելի կերպարի ձեւավորում հանրության շրջանում (անկախ ճշմարտությունից) եւ դրանից ազատվելու համար կոլեկտիվ ջանքերի ակնկալում։
Այս հնարքը, եթե ուշադիր հետեւեք շարժման քարոզչական թեզերի դինամիկային, սկսվեց կիրառվել այն փուլում, երբ այլեւս ակնհայտ էր՝ իշխանափոխության պլանը հերթական անգամ ձախողվել է, եւ շարժումը գնում է դեպի անխուսափելի մարում։ Իսկ որեւէ գործընթացի ձախողումը հանգեցնում է ձախողվածի կամ ձախորդի վարքաբանության փոփոխության՝ դարձնելով վերջինիս ավելի ագրեսիվ, ծայրահեղական ու անզիջում, ստիպում գնալ «վա բանկ»։
Հոգեւորականի պարեգոտի տակ ծպտված քաղաքական գործիչ Գալստանյանը, ինչպես երեւում է, իր բառապաշարը էլ ավելի կոշտացնելով, վարչապետի անձը նեգատիվ հույզերի թիրախ դարձնելով, խնդիր ունի ապացուցել ընդդիմության՝ արդեն մի քանի տարի գեներացվող «թեզաց թեզը», այն է՝ մեր երկրի բոլոր դժբախտությունների ակունքը՝ «ալֆան եւ օմեգան», մեկ, միայն մեկ անձ է՝ Նիկոլ Փաշինյանը (թիմը առանց նրա զորություն չունի), որը «դագաղներով եկավ եւ դագաղներ բերեց», որը «Արցախը Հայաստան է եւ վերջ» բացականչեց, բայց «հանձնեց Արցախը», որը «մարսեց Արցախի հանձնումը, այդ պատճառով էլ անցել է Հայաստանը մաս-մաս հանձնելուն»․․․
Վանո Սիրադեղյանի նամակ-զգուշացումը
Այսպես ասած՝ արյունռուշտ տրամադրությունների գեներացիան, նկատենք, նոր ֆենոմեն չէ, եւ դեռ 90-ականներից հասարակությունը հաղորդակից էր լինում մամուլի էջերից, հրապարակների «ռուպռներից» եւ/կամ ԱԺ-ի միկրոֆոններից թափվող ատելության խոսքի «մաստեր կլասների»։
Երբ 1998-ի իշխանափոխությունից հետո շրջանառության մեջ մտան «նախկիններին» պատժելու, «ժողովրդի արյունը ծծողներին», «երկրի առաջընթացն արգելակողներին», «Ղարաբաղը ծախողներին» ջարդել-փշրելու նարատիվները, «ռոմանտիկների» հայտնի խմբակը, ազդված երկրում քարոզվող տրամադրություններից, որոշեց նյութականացնել դրանք: Թերեւս տեղին է վերհիշել Վանո Սիրադեղյանի նամակ-զգուշացումը՝ ուղղված Վազգեն Սարգսյանին, որը թեեւ քաղաքական այլ իրողությունների եւ, այսպես ասած, «ստատուս-քվոյի» պայմաններում է գրվել, սակայն կարծես ներկայիս քաղաքական իրականությունը նկարագրելիս լինի։
«Ամիսներ շարունակ Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտում ներշնչում են, որ քո գոյությունը «կասեցնում է Հայաստանի զարգացումը»: Ուշադրություն դարձրու ձեւակերպման չարագուշակ անմեղությանը… Պարզունակ կլինի, եթե այս ամենը բացատրեմ գործընկերներիդ նենգությամբ։ Նրանք փակուղի են մտել: Ո՛չ դուրս կարող են գնալ, ո՛չ ետ գնալ: Նրանք դատապարտված են Հայաստանում ունենալ բացարձակ իշխանություն, որի համար հարկ կլինի մանրացնել, փոշիացնել, ապա/եւ ամայացնել Հայաստանի քաղաքական դաշտը, ինչպես արեցին Ղարաբաղում: Այս ճանապարհին պիտի դաշնակիցներ փոփոխեն, շարքից հանեն նշանակալի որեւէ մեկին… Ղարաբաղը ամայացնելիս դաշնակից (Քոչարյանը -խմբ.) ուներ Հայաստանը, Հայաստանի դեպքում կգտնեն այլ երկիր․․․»:
Իշխանազավթման հերթական ձախողված փորձը, նկատենք, ընդդիմադիր խմբակին կարող է ստիպել փոխել պայքարի «խաղաղ, անզեն» գործիքակազմն ու աշնանը վերսկսվելիք (օրերս այդ մասին անոնսեց Իշխան Սաղաթելյանը՝ նշելով՝ «պետք է ամբողջ ուժերը կենտրոնացնել առաջիկայում մեր երկրին սպասվող մարտահրավերներին դիմադրելու եւ կանխելու համար, առաջիկայում մեզ սպասվում են շատ ծանր իրադարձություններ․․․») քաղաքական շարժման ժամանակ ապավինել «վերջին փամփուշտի» զորությանը։ Ընդ որում՝ բառի բուն իմաստով վերջին փամփուշտի։
Իզուր չէ, որ քարոզչական փսիխոզին զուգահեռ տեղի է ունենում նաեւ մերօրյա «մի խումբ ռոմանտիկների» մոբիլիզացիա, որոնց համապատասխան գործողությունների ներշնչողն այս անգամ Աստծո անունից հանդես եկող անձն է։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Համբարձում Մաթևոսյանը Քենիայում կմասնակցի ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ասամբլեայի նստաշրջանին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով բաց նիստ կանցկացնի
Երևանում կանցկացվի «Unibank Cup» ֆուտզալի միջազգային մրցաշար
Գործակարգավարական խորհրդակցություն ՏԿԵՆ-ում. քննարկվել են ընթացիկ աշխատանքային հարցեր
Չինաստանի Հարբին քաղաքում կառուցվում է 23,8 մետր բարձրությամբ հսկայական ձնեմարդ. տեսանյութ
ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո
Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ
Ucom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը
Գեղարքունիքի գյուղերից մեկում 2 անչափահաս բռնnւթյան են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա 14-ամյա տղային
Թաիլանդը և Կամբոջան վերսկսել են մարտական գործողությունները՝ միմյանց մեղադրելով հրադադարը խախտելու համար
Կատարել են խոշոր չափի թմրամիջոցների իրացում և փողերի լվացում. 8 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
Երևանում 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Porsche-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենային. կա տուժած
Ինչպիսին են եղել օդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին. քաղաքապետարանում ներկայացվել է իրավիճակը
Շիրակ բնակավայրի «Նռանե» մսուր-մանկապարտեզը կառուցված և համալրված է նոր գույքով. վարչապետ
Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագիրը հարմար է Ռուսաստանին, բայց ոչ Զելենսկիին, նա չի էլ կարդացել. Թրամփ
Մառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Տոյոտա»-ն հայտնվել է արհեստական լճակում
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում մշտական արգելքի. ԱՄՆ դեսպանություն
Հրդեհ Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկում. բարդության 1 Բիս կանչով մեկնել է 3 մարտական հաշվարկ
Հայտնի են Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության օրն ու ժամը
Շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել է
Վերին պետությունը և Հայաստանի Հանրապետությունը. վարչապետը բացատրել է՝ ինչու է առաջարկում հնչեցնել ՀՀ օրհներգը
Բռնցքամարտի ԱԱ. նոր մրցումային օրը Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ
Գրառման ոչ հայեցի արտահայտություններն ու ձևակերպումները երևի դաստիարակության պակասի արդյունք են. Վարդանյան
Ձյուն, ձնախառն անձրև, մառախուղ. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին ժամը 9:00-ի դրությամբ
Ուկրաինական հակամարտության լուծման ծրագիրը ավարտական փուլում է. որ 2 կետի շուրջ համաձայնել չի ստացվում և ինչու
Եպիսկոպոսաց ժողովը ձախողվել է. վեհարանը զավթած Կտրիճի օրերը հաշված են. Չախոյան
Գործընկերներս, ի պատիվ իրենց, տեղի չեն տալիս սադրանքին. Թունյանը Գյումրիից ուշագրավ դրվագ է պատմել
Տեղի է ունեցել երկու կարևոր իրադարձություն. Կտրիճը կորցրել է լեգիտիմությունը թե՛ եկեղեցու ներսում, թե՛ դրսում
Եթե ընդունեին առաջարկները, էսօրվա մեղադրողները թե Սերժի, թե Փաշինյանի հասցեին ողջ բողազով գոռալու էին դավաճան
Հարցը՝ «բա ուր է ժողովուրդը», ապացուցում է 80-90% աջակցություն խոստացող «սոցհարցումների» փուչ լինելը
Սա Աջապահյանի դաստիարակած հոգևորականն է. օր առաջ այս սարսափին պետք է վերջ տալ. Հարությունյանը՝ Տեր Նշանի մասին
Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն ՀՀ պետական օրհներգը. վարչապետ
Հոգևոր վերնախավը պայթյունավտանգ սպառնալիք է հոգևոր ու բարոյական արժեքների, ամբողջ Հայաստանի համար. Վարդապետյան
Եթե եկեղեցականներն այդպիսի գումարներ են աշխատում, ինչո՞ւ չպետք է հարկեր վճարեն. Սաֆարյան
Գարեգինն էդպես էլ չհասկացավ՝ 26 տարի մեջքով է եղել ժողովրդին, դեմքով՝ սիրելի հարուստ «վերնախավին». Առաքելյան
Քաղաքացուն անիծում է զուտ նրա համար, որ համաձայն չէ իր հետ. նույնը եղել է Կտրիճի իմացությամբ. Չախոյան
«Նզովյա՛լ, կտեսնես՝ ոնց են թաղում հարազատներիդ». Տեր Նշանն անիծել է իր հետ երկխոսող քաղաքացուն
Քելլոգը նշել է ուկրաինական կարգավորման 2 հիմնական թեմա, որոնց շուրջ որոշման հասնել չի հաջողվում
Գարեգին Բ-ն մտափոխվել է. Եպիսկոպոսաց ժողովը անորոշ ժամկետով հետաձգվում է
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում․ վարքականոն վարորդների և ուղևորների համար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT