ԱՄՆ դատարանը սենատոր Մենենդեսին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի գործով բոլոր մեղադրանքներում

17/07/2024 schedule13:23

ԱՄՆ երդվյալ ատենակալները դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսին մեղավոր են ճանաչել կոռուպցիայի գործով բոլոր մեղադրանքներում:

Ընդհանուր առմամբ նրան սպառնում է 22 տարվա ազատազրկում։ Ինքը Մենենդեսը չի ընդունել մեղքը և ասել է, որ մտադիր է բողոքարկել։ Դատարանը սենատորի գործով վերջնական վճիռը կհրապարակի հոկտեմբերի 29-ին։

70-ամյա Ռոբերտ Մենենդեսը մեղավոր է ճանաչվել 16 հոդվածով, այդ թվում՝ կաշառակերություն, շորթում, խարդախություն, արդարադատության խոչընդոտում և որպես օտարերկրյա գործակալ հանդես գալը, հաղորդում է CNN-ը:

Սենատորն ասել է, որ խորապես հիասթափված է ատենակալների որոշումից:

«Ես վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք բողոքարկման ժամանակ: Ես երբեք օտարերկրյա գործակալ չեմ եղել, այս որոշումը վտանգի տակ կդնի ԱՄՆ Սենատի յուրաքանչյուր անդամի այն հարցը, թե ով կարող է համարվել օտարերկրյա գործակալ»,- ասել է Մենենդեսը:

Բացի Ռոբերտ Մենենդեսից, երդվյալ ատենակալները մեղավոր են ճանաչել Նյու Ջերսիից ևս երկու գործարարի՝ Վաել Խանին և Ֆրեդ Դայբսին։ Նրանք, ըստ հետաքննության, ներգրավված են եղել սենատորի կոռուպցիոն սխեմայի մեջ։ Գործում ներգրավված է նաև նրա կինը՝ Նադին Մենենդեսը։ Դատարանը անորոշ ժամանակով հետաձգել է տիկին Մենենդեսի նիստը, երբ նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել: Սենատորի կինը նույնպես իրեն մեղավոր չի ճանաչում։

Մեղադրող կողմը պնդում է, որ Մենենդես ամուսինները Եգիպտոսի և Կատարի կառավարությունների շահերը լոբբինգ անելու դիմաց ստացել են կանխիկ գումար, ոսկու ձուլակտորներ, ավտոմեքենա և «այլ թանկարժեք իրեր»: 2022 թվականի հունվարից մինչև 2023 թվականի սեպտեմբեր հետաքննության ընթացքում սենատորի տանը խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել է 13 ոսկու ձուլակտոր և 480 հազար դոլար կանխիկ գումար։

Դատախազները կարծում են, որ Մենենդես զույգը ապօրինի գործունեությամբ է զբաղվել 2018 թվականից:

Տպել
824 դիտում

Հակոբ Արշակյանը մի քանի օր կկատարի ԱԺ նախագահի պարտականությունները

Քաղաքացին գերեզմանատան ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է թողել (տեսանյութ)

Արարատի մարզի բոլոր համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

20 տարվա ազատազրկում. Թրամփի դեմ ենթադրյալ մահափորձի համար կասկածվողին մեղադրանք է առաջադրվել (լուսանկար)

Շարունակվում է Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարը. ովքեր են առաջատար

Բարձր գիտելիքներ ու կարողություններ ունեցողներն են կերտելու Հայաստանի ապագան. ԲՏԱ նախարարը՝ «Քվանտա»-ի շրջանավարտներին

Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան ավարտվել է (տեսանյութ)

Պետք է ուսումնասիրել Ուկրաինայում խաղաղ գործընթաց սկսելու հնարավորությունները. Օլաֆ Շոլց

Հայաստանի ձեռքբերումները՝ Ադրբեջանում անհանգստության պատճառ. ինչու է Բաքուն վախենում

Վթարային ջրանջատում Շիրակի մարզում. որ գյուղերում ջուր չի լինի

Խաչմերուկում բախվել են «Տոյոտա»-ն և «Սետրա» ավտոբուսը, որում մոտ 45 երեխա է եղել. մեքենայի ուղևորը հիվանդանոցում է

Դուք դժվարին ժամանակներին եղել եք Հայաստանի կողքին և շարունակում եք լինել. նախագահը՝ Թաթոսյանին և Թալին Յակուբյանին

Պաշտոնյայի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել. տղամարդը թմրամիջոցը ձեռք է բերել «Տելեգրամ»-ի միջոցով

Միջազգային փորձագետի հետ քննարկվել են ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման և կրթության բովանդակային վերափոխմանն առնչվող հարցերը

«Իմ Քայլը» հիմնադրամի մագիստրոսական ծրագրի 1-ին շրջանավարտները ստացան դիպլոմները. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Այն մարդիկ, որոնք հանդիպում են Գալստանյանին, թող պահանջեն՝ հագուստը հանի, տեսնենք՝ КГБ-ի աստղերը երևո՞ւմ են. Սուքիասյան

ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմի հովանավորներին

Ուր կտեղափոխվի Իրանի մայրաքաղաքը. ինչ տարբերակներ են դիտարկվում

Երևանի օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել. տվյալներն առցանց հասանելի են բոլորին (տեսանյութ)

Վերին Լարսի՝ Ռուսաստանի հետ սահմանի անցակետերը ժամանակավորապես կփակվեն

Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի արձակած անզգույշ կրակոցից այլ զինծառայող է վիրավորվել. հանգամանքները պարզվում են

Մեքենան բախվել է գազատար խողովակներին, կոտրել դրանք և գլխիվայր շրջվել. վիրավորին հատուկ տեխնիկայով են դուրս բերել

ԱՄՆ-ն բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար. Բլինքենը զանգահարել է Ալիևին

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Օր առաջ պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրն այն տեքստով, որը համաձայնեցված է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. Միրզոյան

Հնարավորություն ունեցանք տեսակետներ փոխանակել այն գործընթացների մասին, որոնք տարածաշրջանում են ընթանում. Իրակլի Կոբախիձե

ՀՀ կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր դարձնելու ուղղությամբ. Փաշինյան

Նոր հնարավորություններ Ամիօ բանկի հաճախորդների համար

ՀՀ-ն և Վրաստանը փոխադարձաբար հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. հայտարարություններ

Իրապես հավատում եմ, որ ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու պատմական հնարավորություն. Փաշինյան

Կանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը. վարչական վարույթ է հարուցվել  

Փոխադրամիջոցի տեխվիճակից մինչև վարորդների փաստաթղթերի և առողջության ստուգում. կանխարգելիչ միջոցառումներ կանցկացվեն

ՀՀ կառավարությունը շահագրգիռ է բարեկամ Վրաստանի հետ ռազմավարական համագործակցությամբ. Նիկոլ Փաշինյանը՝ Իրակլի Կոբախիձեին

Հուսանք՝ ամեն բան կգնա դրական զարգացման. Հովհաննիսյանը՝ մինչ COP29-ը խաղաղության պայմանագրի կնքման հավանականության մասին

«Տոյոտա»-ն բախվել է ծառերին, մի քանիսը կոտրել. վիրավորների թվում դերասան, նաև տիկտոկեր կա

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման դրական ընթացքը. Կոբախիձե

Ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակում. Փաշինյան

Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում

Իրակլի Կոբախիձեի հետ առանձնազրույցից հետո քննարկումները շարունակեցինք ընդլայնված կազմով. Փաշինյան