Այս տարի Սևանն ամբողջությամբ չի կանաչել, ինչով է պայմանավորված դա. ինչ խնդիրներ ունի Գեղամա գեղեցկուհին

23/07/2024 schedule21:00

Եթե վերջին հնգամյակում Սևանի կանաչումը (ծաղկումը) անդադար կրկնվող երևույթ էր, ապա այս տարի այդ պրոցեսը գտնվում է բավականին ցածր մակարդակի վրա․ 2018 թվականի համեմատ լիճն այդքան էլ կանաչ չէ և ինտեսիվ չի ծաղկել:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ լիճը ծաղկելու համար անհրաժեշտ է, որ լինեն բավարար քանակությամբ սննդանյութեր, էներգիա, արև, լույս, դրանցից որևէ մեկի պակասն էլ բերում է չծաղկման՝ լինի ջրայի՞ն, թե՞ բնական միջավայրում։

«Սևանա լճում ինտեսիվ ծաղկումը եղել է 2018 թվականին։ Այդ ժամանակ լճում 10-20 անգամ (տարբեր ամիսների) բարձր ազոտ և ֆոսֆոր է եղել, քան այս պահին առկա է: Ծաղկման նախաշեմին բավականին բարձր է եղել նաև ջերմաստիճանը, սակայն հիմա նույն պայմանները չկան լճում, ջերմաստիճանի բարձր ֆոն՝ ևս։ Լիճն այժմ ինտեսիվ չի ծաղկի, բայց այդ պրոցեսները տեղ-տեղ կան, որովհետև բուսական աշխարհը չի վերանում, այլ պարզապես գործողությունները ինտեսիվ կերպով տեղի չեն ունենում»,- ասում է նա։

Զրուցակցի խոսքով՝ լճի չկանաչումը ամեն դեպքում չի թաքցնում այն բոլոր էկոլոգիական խնդիրները, որոնք դեռ կան։ Սևանա լիճը դեռ այն մակարդակի է, երբ լճի էկոլոգիական վիճակը այդքան էլ լավը չէ․ «Այս եղանակային պայմաններից ելնելով՝ կանաչապատման որոշակի նոսրացում տեղի ունեցավ, մյուս տարի եղանակը ավելի շոգ կարող է լինել, ու գոլորշիացումը լճի մակարդակից բարձր լինելու դեպքում ծաղկման պրոցեսը գուցե կրկին ակտիվանա։ Այսինքն՝ մենք չենք կառավարում լիճը, որը նշանակում է՝ այնպիսի միջոցառումներ չենք ձեռնարկում, թե այսուհետ լիճ չեն թափվի սննդանյութեր, որովհետև եթե լիճը չծաղկի, պետք է այնպես լինի, որ սննդանյութերի քանակը նվազ լինի: Բայց այն, ինչ տեղի է ունենում հիմա, բնական երևույթ է, ոչ թե բուն խնդրի վերացում»։

Լճում, ինչպես նախորդ տարիներին, կեղտաջրերի ներթափանցում կա, ունենք մակարդակի ոչ բավարար բարձրացում, նկատում է մասնագետը, որովհետև լճի մակարդակը, եթե բարձր է լինում, այն ինքնամաքրվում է։ Ըստ Շահնազարյանի՝ չկա նաև ձկնային պաշար, որը նույնպես կնպաստի լճի վիճակի բարելավմանը․ ձկները կլանում են սննդանյութերն ու տանում լճի մաքրմանը։

«Հիմա լճի մակարդակը (հուլիսի 8-14-ը ընկած հատվածում) 190․68 մետր է, որը անցյալ տարի նույն օրվա համեմատ բարձր է 14 սմ-ով։ 2000 թվականին, երբ սահմանվել էր, որ ջրի մակարդակը 6 մետրով պետք է բարձրանա, դեռ տեղի չի ունեցել, պետք է լինի 199․5, բայց նույնիսկ այդ մակարդակը չափանիշ չէ, որ բավարար լինի, որովհետև այդ թվերը, որ հաշվարկվել են, չեն հաշվարկվել, որ կարող է գլոբալ առումով կլիմայի փոփոխություն տեղի ունենալ: Ուստի կանխատեսումը ցույց է տալիս, որ նույնիսկ սահմանված թիվը բավարար չի լինելու Սևանի համար»,- ընդգծում է զրուցակիցը։

Միևնույն ժամանակ նա նկատում է, որ լճի գույնը որոշելը հիմա նույնպես դժվար է․ այն միանշանակ կապուտակ կոչել ճիշտ չէ, քանի որ կապուտակը նշանակում է ջրի թափանցիկություն այնքան, որ տեսանելի լինի 14 մետր խորությունը, իսկ Սևանում նկատելի է միայն 2 մետր խորությունը․ «Լիճը դեռ լավ վիճակում չէ, որն էլ թույլ չի տալիս ավելի խորը տեսնել այն, իսկ կապուտակն այն է, որ մարդիկ բավականին խորը տեսել են լիճը, այսինքն՝ լիճը առողջ է եղել։ Այժմ, ճիշտ է, մի փոքր նկատելի է նաև կապույտը, բայց դա այդ կապուտակը չէ, որը բնորոշ է եղել լճին»։

Շահնազարյանը պարզաբանում է՝ ջրերի գնահատման համակարգում կապույտը համարվում է լավագույնը, որից հետո կանաչն է, հետո՝ դեղինը, նարնջագույնը ու վատ կարմիրը։ Այս պահին Սևանը այդ գնահատման համակարգում գտնվում է կապուտակից երեք աստիճան ցածր սանդղակում, իսկ նպատակը կապուտակին հասնելն է։

«Թե՛ Կառավարությունը, թե՛ նախարարությունը մշտապես տարբեր միջոցառումներ են իրականացնում Սևանը բարելավելու համար։ Օրինակ՝ աշխատանքներ են տարվում ափամերձ տարածքների մաքրության, ձկնագողության կանխարգելման համար։ Հետազոտություն ենք իրականացնում, որով հաշվառվում են ձկնային պաշարները։ Միջազգային ինստիտուտի հետ համատեղ իրականացվում է էկոլոգիական մոնիթորինգ, որը ևս Կառավարությունը ֆինանսավորել է։ Վերջերս ավարտվեց Եվրամիության կողմից իրականացվող ծրագիրը, բավականին մեծ գումար էր հատկացվել, ու տարբեր ուսումնասիրություններ են արվել»,- նշում է նա։

Զրուցակցի խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև այլ ծրագրերի իրականացման համար, որոնք բավականին մեծ ներդրումներ են պահանջում։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը նաև ասում է, որ մարդիկ ևս պետք է պատասխանատու լինեն իրենց գործունեության մեջ և կառավարեն այն վնասը, որը իրենց գործունեությունը կարող է պատճառել շրջակա միջավայրին։ Եթե համայնքի բնակիչները լճին չվերաբերվեն որպես աղբավայրի, լիճ չլցնեն իրենց կոյուղաջրերը, ապա Սևանը երկար տարիներ կծառայի որպես կապուտակ լիճ։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7338 դիտում

Իրանի հետ փոխադարձ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար. Ալեն Սիմոնյանը՝ Արաղչիին

ԲՏԱ նախարարն ընդունել է Grid Dynamics-ի ներկայացուցիչներին. քննարկվել է նոր աշխատատեղեր ստեղծելու հարցը

Խաղաղության պայմանագրում գերիների հարցը ներառելու կարիք չկա․ Ալեն Սիմոնյան

Սիրելի գյումրեցիներ, անտարբեր չմնաք, մեր երեխեքի ապագայի համար է, մեր քաղաքը լինելու է ամենալավը. Մինասյան

ՀՀ կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգի իրագործմանը. վարչապետն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Դեմ ենք ցանկացած ռազմական քայլով տարաձայնությունները տարածաշրջանում լուծելուն. Աբբաս Արաղչի

«Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկեց «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» պիլոտային ծրագիրը. տեսանյութ

Դեռևս չենք պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին. Արաղչին՝ միջուկային ծրագրի հարցով գործարքի մասին

Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն պաշտոնական Բաքվից չենք լսել. ՀՀ ԱԳ նախարար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի ընթացքը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-15 աստիճանով. առանձին հատվածներում ուժգին քամի կլինի

Երկու երկրներին խրախուսում ենք հնարավորինս արագ ստորագրել վերջնական փաստաթուղթը. Իրանի ԱԳ նախարար

Խաղաղության խաչմերուկը մեծ հնարավորություն կստեղծի ՀՀ-ի և Իրանի հարաբերությունները զարգացնելու համար. Արաղչի

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 25-ին

Ուրախ էի ներկա լինել ՀՀ-ում ԱՄՆ առևտրի պալատի խորհրդի ընտրությանը, պատրաստ եմ աշխատել նոր թիմի հետ. դեսպան

Որդին տնից գողացել է մոր զարդերն ու մեքենայի վաճառքից ստացված գումարը, խաղադրույքներ կատարել ու պարտվել

Թուրքիայի ակցիաների ժամանակ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է 41 մարդ

Էսկալացիայի բարձրացման վտանգ տարածաշրջանում կա, հուսով ենք՝ խաղաղության համաձայնագրով խաղաղություն կգա. Արաղչի

Երկար տարիներ ՀՀԿ-ն հանդուրժում էր Քոչարյանին աջակցող վարձու, կնոպկայով խոսողների հարձակումները. Մամիջանյան

Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար բացվել է

Հայաստանը բարձր է գնահատում երկարամյա բարեկամությունը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հունաստանին

Հրապարակվել են նախորդ տարվա փետրվարի համեմատ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները

Գերմանիայի կառավարությունը՝ Շոլցի գլխավորությամբ, հրաժարական է տվել

Ատեստավորման գործընթացն ակնհայտ դրականորեն է ազդել ԶՈՒ մարտական պատրաստության բարձրացման վրա. ԶՈՒ ԳՇ պետ

Հարավկովկասյան տարածաշրջանը շատ կարևոր տեղ ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ. Արաղչի

Լուկաշենկոն 7-րդ անգամ անընդմեջ պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը. տեսանյութ

Ալեն Սիմոնյանը քննադատել է Անդրանիկ Քոչարյանի խոսքերը

Նոր Գեղիի տներից մեկում հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին

ՌԴ սահմանապահ զորքերի ավտոմեքենան Մեղրի-Նռնաձոր ճանապարհին գլորվել է ձորը. կան զոհ և վիրավոր

Ռուբեն Մխիթարյանը կեղծ ընդդիմադիր է. Աջապահյան

Մեր երկրների միջև ձևավորված հարաբերությունները վկայությունն են անսասան բարեկամության. Պապիկյանը՝ Դենդիասին

Վարկերի հետ կապված խարդախությունների ճնշող մեծամասնության դեպքում քաղաքացիներն են փոխանցել տվյալներ. Գալստյան

Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է Եվրոպայի առաջնությունում ՀՀ հավաքականների կազմերը

Դատախազությունը 2.5 ամսվա ընթացքում ավելի քան կես միլիարդ դրամի գույք է վերադարձրել պետությանն ու համայնքներին

Ի՞նչը վերանայենք, ՀԱՊԿ-ն իրեն պետք է վերանայի, հասկանա՝ ինքը գոյություն ունի՞ թե՞ չունի․ Սիմոնյան

Մոտ ապագայում՝ հանդիպման ակնկալիքով. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին

Ի՞նչ է շահում Հայաստանը բարձր վարկանիշի շնորհիվ միջազգային հանրությունից․ ԱԺ նախագահը մանրամասնել է

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը. լուսանկարներ

Անսպասելի էր ադրբեջանական կողմի համար. Սիմոնյանը՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Բաքվի արձագանքի մասին

Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ. դեսպանը՝ Մեղրիում