Վարկերի հետ կապված խարդախությունների ճնշող մեծամասնության դեպքում քաղաքացիներն են փոխանցել տվյալներ. Գալստյան

25/03/2025 schedule12:48

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին ԳալստյանՆ ԱԺ-ում անդրադարձել է ակնթարթային վարկերի հետ կապված խարդախությունների դեպքերին՝ խոստանալով վերլուծել և առաջարկել լուծումներ։ 

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ԿԲ նախագահին այս մասին հարց է ուղղել, նշել, որ վերջին շրջանում բազմաթիվ քաղաքացիներ դիմել են՝ հայտարարելով, որ տեղեկացված չեն եղել իրենց անունով վարկի տրամադրման մասին:

«Մարդը անձամբ չի դիմել վարկ վերցնելու համար, բայց իր անունով վարկ է ձևակերպվել, և անձը պարտավոր է այն վճարել։ Ինչո՞ւ անվտանգային ապահովվածությունը սկզբից դրված չի եղել»,- հարցրել է Մանավազյանը։ 

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել է, որ Կենտրոնական բանկը տեղյակ է խնդրից, և այն արդեն քննարկվել է խարդախության զոհ դարձած քաղաքացիների հետ։

«Պայմանավորվածություն ունենք, որ բոլոր դեպքերը կուսումնասիրվեն։ Նախնական քննարկումների արդյունքներով պարզվել է, որ դեպքերի ճնշող մեծամասնությունում քաղաքացիներն անձամբ են տրամադրել իրենց տվյալները խարդախներին»,- ասե է նա՝ պարզաբանելով, որ խարդախները որոշակի եղանակով ձեռք են բերում անձնական տվյալներ, որոնք հնարավոր է օգտագործել առցանց միջավայրում մուտք գործելու և վարկ ձևակերպելու նպատակով։

Նրա խոսքով՝  առցանց գործարքների համակարգի վերացման դեպքում քաղաքացիները կբախվեն նոր բարդությունների:

«Դա կնշանակի, որ պետք է ֆիզիկապես ներկայանան բանկ, ինչը կբերի լրացուցիչ ծախսերի և ժամանակի կորստի»,- նշել է Գալստայանն ու հավելել, որ ԿԲ-ն ուսումնասիրում է առցանց համակարգերում հնարավոր պաշտպանական բացերը։  

«Եթե պարզվի, որ բանկերը համապատասխան ապահովման մեխանիզմներ չեն գործարկել և քաղաքացին վնաս է կրել, ապա տեղի կունենա փոխհատուցում։ Սակայն, նախնական գնահատականով, հիմնականում քաղաքացիներն են անձամբ տրամադրել անհրաժեշտ բոլոր տվյալները»,- հավելեցլ է Գալստյանը։ 

ԿԲ նախագահը վստահեցրել է, որ երբ պատրաստ կլինեն որոշակի առաջարկներ, դրանք կքննարկվեն և կներկայացվեն հանրությանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
561 դիտում

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը

Թուրքիան ստեղծել է ԱԹՍ-ով համալրված աշխարհում 1-ին նավը

Ինչո՞ւ են դժգոհ քասախցիները. նրանց ակցիաներում ավելանում է քաղաքական բնույթի խոսույթը

ՀՅԴ-ն օգտագործում է Ցեղասպանության հարցը որպես քաղաքական պայքարի գործիք ընդդեմ ՀՀ պետականության. Կոնջորյան

Երևանի շինհրապարակներից մեկում 2 տղամարդ է Էլեկտրահարվել

Հայաստանը՝ որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, վերահաստատում է բաց սահմանների անհրաժեշտությունը

Հանրապետական և դաշնակցական պատգամավորները պնդում են, թե Բայդենը ստում է. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել

Մհեր Գրիգորյանն ու դեսպան Քվինը Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր են քննարկել

Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների լրացուցիչ հրատապ աջակցության ծրագիրը. ինչպես դիմել

ԵՄ դիտորդները մեծ գումարած են դնում ՀՀ-ի կողքին և ապացուցում իրենց այստեղ գտնվելու կարևորությունը. Ստեփանյան

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել ՏԿԵ նախարարի հետ. տեսանյութ

ՄԻՊ-ն ուսումնասիրել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զսպման սենյակների, կիրառվող միջոցների ընթացակարգերը

Տեսական դասընթաց «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար. լուսանկարներ

Հրազդան-Հանքավան ճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ են իրականացվել. տեսանյութ

Հայկ Կոնջորյանն ու Հունաստանի դեսպանը խորհրդարանական համագործակցությանն ուղղված ծրագրեր են քննարկել

Դավիթ Խուդաթյանն այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայր. շինաշխատանքներն ավարտված են

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր

Մետաղի ջարդոնի ընդունման կետում 6 կիլոգրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել. կա կալանավորված. տեսանյութ

Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է ԱԺ-ում հանդիպումից հետո անհետ կորածների ծնողների դժգոհություններին

ԱԺ-ում սադրանք հրահրող, Արցախում հասարակությանը ՀՀ-ի դեմ տրամադրող ուժը Հայաստանում անելիք չունի. Սաֆարյան

Բանակցությունները փակուղում չեն հայտնվելու, և պատերազմի հավանականությունը որևիցե ձևով չի ավելացվելու. Սիմոնյան

Ավտոտնակներից մեկի մոտ որդին հայտնաբերել է հոր կախված դին

Ձեր ներդրումը և աջակցությունը դժվար է գերագնահատել. վարչապետը շնորհավորել է ՀՀ նախագահին ծննդյան օրվա առիթով

Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենը չի շարունակի պաշտոնավարել

«Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելուն․ Կոնջորյան

Հայաստանը կարող է զրկվել ԵԱՏՄ-ի արտոնություններից․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Իշխան Սաղաթելյանը սուտասան է, աչքիս առաջ եկավ նրա՝ ՀՅԴ գրասենյակ արագ ոստոստալու տեսարանը. Սիմոնյան

Սպասվում է մեծ ծավալի կեղծ լուրերի՝ ֆեյքերի տարափ, միացված է ընդդիմադիրների մասովկան. Հարությունյան

«Իմ Քայլը» հիմնադրամի թիմն Արագածոտնի շահառու ընտանիքներին ուսուցանել է ջերմատնային աշխատանքների կազմակերպումը

Ապօրինի գույքը պահելու վերջին հույսը ՍԴ-ն ջրեց, ԱԺ-ում անցան սանձարձակության․ Սաֆարյան

Իրար մեջ գզվռտոցը, վեճն ինչի՞ մասին է՝ հաջորդ ցուցակներում հայտնվելու ընդդիմադիր մրցույթը սկսված է. Սիմոնյան

ԲԴԽ նախագահը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Խոսակցությանը միջամտեց հազարից մեկ դահլիճ մտնող Իշխանը, լկտի պահվածքով հրահրեց իրավիճակ. Սիմոնյան

1 վարելահող, 3 արոտավայր. վարչապետը հայտնել է Եղեգնաձորի սեփականությանն անցած տարածքների մասին

ԱԺ-ում լարված իրավիճակն առաջացել է արագավազ Իշխանի խուլիգանական պահվածքի արդյունքում. Հովհաննիսյան

Հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց. ԱԺ-ն ընդունել է օրինագիծը

Հռոմի պապի հուղարկավորության օրը հայտնի է

ԱԺ-ում լարված միջադեպի պատճառը ընդդիմության կողմից Ցեղասպանության հերքման մասին նախագիծը չէր․ Վարդանյան

Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական

Խոզնավարում կրակոցները, հնարավոր է, արձակվել են ադրբեջանական դիրքերից. ԵՄ դիտորդական առաքելություն