Երևան
12 °C
Չեխիան գնահատում է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի ղեկավարության կառուցողական մոտեցումը։ Հասկանալի է, որ հայ ժողովուրդը և Հայաստանի կառավարությունը հավատարիմ են տարածաշրջանում խաղաղության հասնելուն: Պրահան հուսով է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի, ինչը կնպաստի նաև Հայաստանի ծաղկմանն ու բարգավաճմանը։
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը։ Վերջինս նաև խոսել է քաղաքական, տնտեսական, պաշտպանության և այլ ոլորտներում Հայաստանի և Չեխիայի երկխոսության մասին, անդրադարձել Հայաստան-Եվրամիություն գործընկերության զարգացման հեռանկարներին։
Դեսպան Պիրունչիկն, անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների հնարավոր ապաշրջափակմանն ու այդ ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերին, ընդգծել է, որ Պրահան ուշադիր հետևում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և այն հետաքրքիր առաջարկ է համարում։ Դեսպանի դիտարկմամբ՝ այդ նախաձեռնությունը կարող է նպաստել տարածաշրջանային կայունության հաստատմանը։
Հարցազրույցն անցկացվել է 2025 թվականի մարտի 13-ին։
-Պարոն դեսպան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև հարաբերությունների ներկա քաղաքական մակարդակը և այս առումով ի՞նչ կարևոր կետեր կառանձնացնեք:
-Չեխիայի և Հայաստանի հարաբերությունները երբեք ավելի ամուր չեն եղել՝ պայմանավորված ԵՄ-ի և Հայաստանի միջև խորացող կապերով։ Չեխիայի Հանրապետությունն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ՝ ամրապնդելու համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ պաշտոնական ներգրավվածությունները, տնտեսական և առևտրային հարաբերությունները, նախարարությունների և գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ գործընկերությունը, ուսանողների, արվեստագետների և մշակութային այլ գործիչների մասնակցությամբ մարդկանց միջև շփումները: Մենք նաև ակտիվացրել ենք Չեխիան Հայաստանում ճանաչելի դարձնելու ջանքերը՝ ցուցադրելով չեխական բիզնեսը, մշակույթը և սպորտը: Հարկ է նաև նշել, որ մենք տալիս ենք ռեկորդային թվով շենգենյան վիզաներ՝ ավելի հեշտացնելով ճանապարհորդությունները և փոխանակումները մեր ազգերի միջև։
-2024 թվականի հոկտեմբերի 15-18-ը Չեխիայի պաշտպանության նախարարության հրավերով ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ, մասնակցել է Պրահայում կայացած «Ապագա ուժերի ֆորում 2024» միջազգային ցուցահանդեսին։ Միջոցառման շրջանակներում տեղի են ունեցել պաշտոնական հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։ Բացի այդ, Հայաստանի և Չեխիայի միջև կա ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր՝ ստորագրված 2019 թվականի ապրիլին։ Պարոն դեսպան, ինչպե՞ս կգնահատեք երկու երկրների հարաբերությունները պաշտպանության ոլորտում և ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այդ այցերը երկու երկրների ռազմական կապերի վրա։
-Ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումը կարևոր հանգրվան էր Հայաստան-Չեխիա պաշտպանական հարաբերություններում։ Այդ ժամանակից ի վեր՝ այս ոլորտում երկկողմ ներգրավվածությունն ակտիվացել է։ Վերջին մեկ տարվա ընթացքում եղել են պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների փոխայցելություններ․ Չեխիայի պաշտպանության փոխնախարարը՝ պաշտպանական արդյունաբերության ընկերությունների պատվիրակության ուղեկցությամբ եկավ Հայաստան,
Հայաստանի պաշտպանության փոխնախարարն այցելեց Չեխիա։ Ինչպես նշեցիք, հայկական պատվիրակությունը մասնակցել է Չեխիայի Հանրապետության սպառազինության ամենամեծ տոնավաճառին: Թեև ես չեմ կարող հստակ մանրամասներ բացահայտել, բայց կարող եմ հաստատել, որ երկու կողմերն էլ ակտիվորեն ուսումնասիրում են համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու հնարավորությունները:
-Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է տարբեր գործընկերներից զենք ձեռք բերելու մեջ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը որևէ երկրի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ չէ և սպառազինություն է ձեռք բերում բացառապես երկրի սահմանների և տարածքային ամբողջականության պաշտպանության համար։ Այսպիսով, Բաքուն սրանում մեղադրում է Երևանին՝ միաժամանակ ձեռք բերելով Հայաստանից մի քանի անգամ ավելի մեծ քանակությամբ զենք և կրկնապատկելով իր ռազմական բյուջեն։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Ադրբեջանը կարող է միլիոնավոր դոլարներ ծախսել զենք գնելու համար, իսկ Հայաստանը չի կարող զենք գնել սեփական երկիրը պաշտպանելու համար։
-Մենք ուշադիր հետևել ենք սպառազինության ձեռքբերման վերաբերյալ հրապարակային հռետորաբանությանը և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում։ Մենք ուսումնասիրել ենք ռազմական ծախսերն ու ներդրումներն արձանագրող թվերն ու համեմատել դրանք։ Ակնհայտ է, որ երկու երկրներն էլ ավելացրել են ներդրումներն իրենց ռազմական և պաշտպանության ոլորտում։ Սա ինչ-որ տեղ հասկանալի է ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, և, բնականաբար, երկու երկրներն էլ ունեն իրենց ինքնիշխան իրավունքը՝ ներդրումներ կատարելու իրենց պաշտպանական կարողություններում։ Միևնույն ժամանակ, մենք ուշադիր հետևում ենք, թե ուր են գնում ներդրումները։ Ես չեմ կարող մեկնաբանել Ադրբեջանի նախագահի խոսքերը։ Մենք, իհարկե, վերլուծում և հասկանում ենք նման հռետորաբանության ենթատեքստը և այն համարում ենք մեծամասամբ Ադրբեջանի ներքաղաքական բանավեճի մի մասը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՌուսաստանն այս գիշեր Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 100 ԱԹՍ, կա մի քանի տասնյակ տուժած. Զելենսկի
Հուսով եմ՝ միջադեպը հրահրած սադրիչների դեմ կհարուցվեն քրեական գործեր․ Խաչատրյան
Ռուբիոն կրկին զգուշացրել է, որ ԱՄՆ-ն կարող է հրաժարվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «միջնորդությունից»
Գիտեմ՝ ում պատվերն է՝ Քոչարյանի տուզիկների․ Անի Խաչատրյանը՝ Նոր Նորքի թաղապետարանի ծեծկռտուքի մասին
ՀՀ-ն դեսպանություն կունենա Հունգարիայում. Միրզոյանը հայտնել է՝ 3 երկրում ընթացող աշխատանքները ինչ փուլում են
Ծախված բլոգերների դեմ պետք է պայքարել խոսքով ու ֆինանսական թափանցիկությամբ. Իոաննիսյան
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Մայիսը կլինի տեղումնառատ. Սուրենյանը հայտնել է ամսվա եղանակային կանխատեսումը
Նստում ենք ավտոբուս, ուզում տաքսու արագությամբ շարժվել․ երկրի 95 տոկոսը փորձագետ է․ վարչապետ
Հիմնարկներ կան՝ ԱԱԾ-ով չենք կարողանում գտնել. վարչապետը կատակեց
Իրավապահներն Արթուր Չախոյանին ուղեկցել են ոստիկանական բաժին՝ հաղորդում վերցնելու
Որ նախարարն ասաց՝ հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի. Նիկոլ Փաշինյան
Քաղաքապետարանը մեկնաբանել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի և ակտիվիստի միջև միջադեպը
Քանի դեռ քաղաքացիները չունեն ID քարտ, թվայնացում չի կարող լինել. վարչապետ
Զինծառայությունից ազատելու նպատակով կաշառք տալու միջնորդության համար ստացել է գումարներ ու բացահայտվել
ԼՂ-ից տեղահանվածների աջակցության ծրագրերը 2 ամսով կերկարաձգվեն
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին
Եթե ես նախագահ չընտրվեի, Պուտինն ամբողջ Ուկրաինան գրաված կլիներ. Թրամփ
Բաքվի կեղծ դատերին սինխրոն Քոչարյանը ցուցմունք է տալիս նրանց դեմ, հիմնավորում Ալիևի մեղադրանքը. Սաֆարյան
Միխայիլ Գալուստյանն ու կինը գրեթե 18 տարվա ամուսնությունից հետո բաժանվել են
Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Քոչարյանը Հայաստանին մեղադրում է ագրեսոր լինելու համար, Ղուկասյա՛ն ու Աջապահյա՛ն, ջիգյարով ծափ տվեք. Սաֆարյան
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հյուրընկալվել է Ռիկսդագի լիագումար նիստում
Ես ոչ միայն ԱՄՆ-ն, այլև աշխարհն եմ առաջնորդում, ամեն ինչ նոր է սկսվում. Թրամփն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը
Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել
Թբիլիսիի կենտրոնում գտնվող շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ
7 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Այսօր խնամատար ավելի քան 100 ընտանիքում խնամք և դաստիարակություն է ստանում շուրջ 180 երեխա. ԱՍՀ նախարար
Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը. նա և փաստաբանը բողոք են ներկայացրել
Խաղեր են տալիս, հին ձևով ուզում են, որ ղարաբաղյան կլան կոչվածը ՀՀ-ում լինի իշխանություն. քաղաքագետ. տեսանյութ
Ռոբերտ Քոչարյանը հերթական անորակ և անհիմն վերլուծությունն է իրականացրել. Դալլաքյան
Անհրաժեշտ է խուսափել առճակատումից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն օգնություն է առաջարկել Հնդկաստանին և Պակիստանին
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում 1 տարեկան երեխա է մահացել
Իրանի պահեստներից մեկում խոշոր պայթյուն է տեղի ունեցել. զnհ և վիրավnրներ կան
Ծրագիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ. «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության տեսական 2-րդ դասը Լոռիում
ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով. լուսանկարներ, տեսանյութ
80-ականների զենքն արդյունավետ է ինչի համար՝ պոպոկ ջարդելու, քարն էլ է հարմար. Հակոբյանը՝ Քոչարյանին. տեսանյութ
Իրական բանավեճերից ընդդիմությունը շարունակում է փախած մնալ. Վահագն Ալեքսանյանն ասել է՝ ինչու. տեսանյութ
Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատման հետևանքով մարդիկ են մահացել. նրանց թվում երեխա կա
Դատապարտյալին այցելած քաղաքացու մոտից արգելված իրեր են հայտնաբերվել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT