Ինչով է կարևոր Հնդկաստանից զենք ձեռք բերելը. Արեգ Քոչինյանը կարևոր կետեր է մատնանշել

24/07/2024 schedule22:00

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը կարծում է, որ Հնդկաստանից զենք ձեռք բերելը չափազանց կարևոր է երկու առումով:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով հնդկական IADN լրատվականի հրապարակմանը, ըստ որի՝ Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը։ (Լրատվամիջոցը հղում է կատարել երկրի Ֆինանսների նախարարության կողմից խորհրդարանին ներկայացված զեկույցին):

«Առաջինը՝ ակնհայտ է, որ 2020 թվականի պարտությունից հետո Հայաստանը շատ լուրջ խնդիր ուներ ռազմական տեխնիկայի առումով, զենք-զինամթերքի ձեռքբերման և իր պաշարները վերականգնելու հարցում: Երկրորդը՝ սա Ռուսաստանից ՀՀ-ի կախվածության նվազեցումն է: Եթե նախկինում Հայաստանը իր ռազմական գնումների 90 տոկոսից ավելին կատարում էր ՌԴ-ից, ապա այժմ այդ ցուցանիշը իջել է, եթե չեմ սխալվում, 10 տոկոսի: Սա նույնպես չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով նաև 2021, 2022-23 թվականների իրադարձությունները, երբ ՌԴ-ն փաստացի ապացուցեց, որ շատ անվստահելի գործընկեր է: Այնպես որ սա բոլոր առումներով պետք է դրական գնահատել՝ և՛ ՀՀ պաշտպանական կարողությունների, և՛ ՌԴ-ից Հայաստանի  կախվածության նվազեցման, և՛ նաև խաղաղությանը մոտենալու»,- ասում է քաղաքագետը:

Ըստ Քոչինյանի՝ Ադրբեջանը հաճախ փորձում է ոչ թե բանակցությունների ճանապարհով հարցերը լուծել, այլ Հայաստանին ինչ-որ բան կարգադրել: Այս համատեքստում, նրա խոսքով, հարկավոր է ինչ-որ չափով ուժային բալանսը վերականգնել, հակառակ պարագայում Ադրբեջանը միշտ փորձելու է ուժային լուծումների գնալ և, որպես այդպիսին, խաղաղություն տարածաշրջանում երբևիցե չի լինելու:

«ՀՀ-ի՝ զենք-զինամթերքի ձեռքբերումը և ընդհանրապես սեփական պաշտպանողական կարողությունների ավելացումը խաղաղության պրոցեսի վրա պետք է ազդի միայն դրականորեն, եթե մենք իրապես խոսում ենք խաղաղության պրոցեսի, այլ ոչ թե հարկադրանքի, դոմինացիայի մասին: Ադրբեջանում, իհարկե, կփորձեն սա (- խմբ. զենք-զինամթերքի գնումները) մեկնաբանել որպես միլիտարիստական փաստ, որպես խաղաղությունից խուսափելու, կամ ռևանշիզմի տարր, բայց ուզում եմ, որ դրան միանգամից հստակ արձագանքենք, որ, չնայած այս ամեն ինչին, ՀՀ-ն շարունակում է խոսել խաղաղության մասին, շարունակում է ձգտել խաղաղության, ՀՀ կառավարության օրակարգում շարունակում է մնալ խաղաղությունը՝ խաղաղության խաչմերուկ ենթակառուցվածքային նախագիծը, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման պրոցեսները: Ադրբեջանի այն պնդումներ, թե սա ռևանշիզմ է, չի նպաստում խաղաղությանը, միայն սուտ քարոզ կարելի է դիտարկել, քանի որ իրականության մեջ հակառակն է. ինչքան ուժային բալանսը վերականգնվի, այնքան ավելի հավանական, տեսանելի ու շոշափելի կդառնա խաղաղությունը»,- կարծում է Քոչինյանը:

Զրուցակցի խոսքով՝ պետք է բոլոր երկրների հետ աշխատել, կոչ անել վարվել այնպես, ինչպես վարվում են Հնդկաստանը և Ֆրանսիան, քանի որ սա է Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը:

Խոսելով պատերազմի և խաղաղության մասին՝ Քոչինյանն ասում է, որ կա հնարավոր սցենար և քայլերի հաջորդականություն, որը կբերի նոր պատերազմի, և կա նույնպիսի սցենար, որը կբերի խաղաղության. «Այս պահին ասել, թե որ ուղղությամբ կզարգանան գործընթացները, շատ դժվար է, որովհետև փոփոխելիները չափազանց կարևոր են. փոփոխելիներից ամենաառաջինը և ամենակարևորը, ըստ իս, ԱՄՆ ընտրություններն են, երկրորդը՝ Ֆրանսիայում ներքաղաքական գործընթացները, երրորդը՝ ենթակառուցվածքային նախագծերի շուրջ Արևմուտք-Չինաստան մրցակցությունը, չորրորդը՝ ՌԴ պատերազմը Ուկրաինայում և դրա արդյունքները: Այսինքն՝ փոփոխելիները այստեղ շատ-շատ են, որպեսզի մենք ասենք, թե ինչպիսին կլինի նոր աշխարհաքաղաքական ճարտարապետությունը»:

Քաղաքագետը վերահաստատում է՝ այս պահին վերոնշյալ երկու սցենարներն էլ հնարավոր են, և երկու տարբերակների դեպքում էլ ՀՀ-ն պետք է զինվի:

Տպել
2560 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան