Սրա արդյունքում «հյուսիսային ճահիճներից» ոռնոցներ ենք լսում. Մեհրաբյանը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ ԶՈՒ-ին գումար տրամադրելու մասին

25/07/2024 schedule22:00

«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ էական չէ, թե որքան գումար է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանի ԶՈՒ-ին տրամադրվել, նախաձեռնությունն ավելի խորքային կարևորություն ունի:

Հիշեցնենք՝ Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու, ինչպես նաև՝ Հայաստանի զինված ուժերին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցություն տրամադրելու վերաբերյալ:

«Գումարն այսօր 10 միլիոն եվրո է, վաղը կլինի ևս 10 միլիոն, գուցե՝ 11, կամ 111, հարցը դա չէ, հարցն այն է, որ սա տեղի է ունենում առաջին անգամ, և սրանով իսկ ՀՀ-ն և Եվրամիությունը դառնում են գործընկերներ Խաղաղության եվրոպական հիմնադրամի ծրագրի շրջանակներում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Մեհրաբյանը:

Նրա խոսքով՝ սա նաև հաստատում է Ժոզեպ Բորելի այն հայտարարությունը, որ և՛ Երևանը, և՛ Բրյուսելը իրար ընդառաջ քայլեր են անում՝ խորացնելու հարաբերությունները պաշտպանության և անվտանգության հարցերում. «10 միլիոնը առաջին քայլն է այդ գործընկերության ճանապարհին, և հարցը ոչ թե գումարն է, այլ այդ գործընկերության մեկնարկը, որի պատճառով «հյուսիսային ճահիճներից» տարբեր երանգների ոռնոցներ ենք լսում»:

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե Ուկրաինայի օրինակով երևում է, որ խաղաղության եվրոպական հիմնադրամը խաղաղության, կայունության, անվտանգության մասին չէ՝ Մեհրաբյանն ասում է, որ Խաղաղության գործիքակազմից Հայաստանի օգտվելը հենց նման արնահեղություն թույլ չտալու համար է:

«Բավարա՞ր է՝ ոչ, սակայն մյուս կողմից էլ, երբ ՀՀ-ն այս ծրագրով դառնում է ԵՄ գործընկեր, ԵՄ 27 անդամ երկրները շատ ավելի հեշտությամբ Հայաստանի հետ երկկողմ այնպիսի պայմանագրեր կկնքեն, ինչպիսին ՀՀ-ն ունի, օրինակ, Ֆրանսիայի հետ: Դրան պիտի ձգտի ՀՀ-ն, որ ոչ միայն Ֆրանսիայի, այլև այլ երկրների հետ ևս այդ մակարդակի համաձայնագրեր ունենա: ՀՀ-ն պետք է երկկողմ հարաբերությունների ռազմավարական գործընկերության մակարդակի սարդոստայն հյուսի մեր տարածաշրջանում, որպեսզի ռուս-ադրբեջանական ջանքերը՝ ապակայունացնելու ՀՀ անվտանգային միջավայրը, հօդս ցնդեն»,- կարծում է նա:

Խոսելով մեկ այլ ռուս պաշտոնյայի՝ Պեսկովի այն հայտարարության մասին, թե իրենք հարգում են Հայաստանի որոշումները, բայց չէին ցանկանա, որ դրանք իրականացվեն այնպես, ինչպես ժամանակին արել է Կիևի ռեժիմը՝ Մեհրաբյանն ասում է՝ Հայաստանը արդեն իսկ ընտրել է Ուկրաինայի ճանապարհը, որովհետև մյուս ճանապարհը Բելառուսն է. «Հիմա, եթե Պեսկովը սպառնում է Ուկրաինայի ճակատագրով, հիշեցնենք Պեսկովին, որ դա այն երկիրն է, որի վրա իր շիզոֆաշիստ երկիրը հարձակում է գործել և գործում մինչ այս պահը՝ այնտեղ իրականացնելով և՛ ցեղասպանություն, և՛ մանկասպանություն, և՛ այլ ռազմական հանցագործություններ, ինչի համար իր «շեֆն» այսօր հետախուզման մեջ է՝ Հաագայի միջազգային դատարանում»:

Այդ սպառնալիքներին, սակայն, ըստ զրուցակցի, պաշտոնական Երևանը պատշաճ չի արձագանքում:

«Եթե պատշաճ վերաբերվեր, կզանգահարեին և Կոպիրկին կոչված այդ գրոտեսկային պերսոնաժին կկանչեին ԱԳՆ, ընդ որում՝ կզգուշացնեին, որ «կասկա» հագած գնա՝ իր իսկ շահերից ելնելով, որովհետև այդ բողոքի նոտայի տեքստը կարդալուց նաև պետք է գլխին խփել, որից հետո նրան պետք է 24 ժամից հետո վտարեին մեր երկրից, որովհետև չի կարող այստեղ դեսպան ունենալ մի երկիր, որը ուղիղ տեքստով մեզ սպառնում է ներխուժմամբ, փաստացի ՌԴ-ի ասածը դա է»,- կարծում է Մեհրաբյանը:

Վերջինս նկատում է՝ ՌԴ-ի խորհուրդների կարիքը Հայաստանը չունի. «Սա ավելի շատ հիշեցնում է չարի վերջի միջի աղվեսին, որ հա գալիս սպառնում էր, բայց այդ չարը վերջ ունի, և իրենց վերջն էլ է նույնը լինելու: Ի՞նչ պետք է անեն, Վրաստանով հարձակվեն մեզ վրա՞, հազիվ թե, Ադրբեջանո՞վ, այստեղ մտածել է պետք, դրա համար, այո, Ադրբեջանի զսպմանն ուղղված մեր քայլերում պետք է ավելի նախանձախնդիր լինենք, իսկ նրանք քանի դեռ մենք չունենք ռազմավարական մակարդակի հարաբերություններ Արևմուտքի հետ, միշտ էլ իրենց մեջ մտմտալու են, թե Հայաստանը դեռ վախենալու տեղ ունի, եկեք վախեցնենք»: 

Ըստ Մեհրաբյանի՝ ՌԴ-ն չի որոշելու տարածաշրջանի երկրների ճակատագիրը, այլ տարածաշրջանի երկրներն են որոշելու իրենց ճակատագիրը, այդ թվում՝ Հայաստանը:

Տպել
1843 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան