«Հայաստանի օլիմպիական տան» դեմքը ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն Յուրի Ջորկաեֆն է

25/07/2024 schedule22:12

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Փարիզի 2024 թ. ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 25-ին պաշտոնապես բացվել է «Հայաստանի օլիմպիական տունը»:

ՀՀ ԿԳՄՍՆ-ի հաղորդմամբ, «Հայաստանի օլիմպիական տան» դեմքը ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն Յուրի Ջորկաեֆն է:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հատնել Հայաստանի հավաքականի մարզիկներին, որոնց շնորհիվ հնարավորություն ունենք ներկայացնելու մեր երկիրը 33-րդ Օլիմպիական խաղերին:

«Ակնկալիքը մեկն է՝ տեսնել ՀՀ դրոշը բարձրացված, տեսնել ուրախ և հաղթանակած ժպիտներ»,- ասել է Վահագն Խաչատուրյանն ու հաջողութուն մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկներին:

ՀՀ նախագահը նաև կարևորել է ՀՀ կառավարության կողմից ֆիզիկական կուլտուրային և սպորտին հատկացվող մեծ ուշադրությունը, այդ թվում՝ մասսայական սպորտի զարգացման ուղղությամբ, որի նպատակով տարվա ընթացքում 5 մարզաձևերից անցկացվում են «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է «Հայաստանի օլիմպիական տան» բացման կապակցությամբ. «Հուսով եմ՝ մինչև օգոստոսի 11-ը մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ունենալու այստեղ պատվելու մեր մարզիկներին: Հուսով եմ՝ Օլիմպիական խաղերից հետո կխոստանանք առնվազն չորս նոր մարզադպրոց կառուցել ՀՀ-ում՝ մեր օլիմպիականների պատվին»:

Արայիկ Հարությունյանը նշել է՝ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը սպորտին և հայ մարզիկներին առավելագույնս սատարելու հանձնառություն է ստանձնել. տարեցտարի ավելանում են ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցները, ՀՀ-ում անցկացվում են մարզական խոշոր առաջնություններ, ենթակառուցվածքների զարգացման նպատակով կառուցվում են նոր մարզադպրոցներ: Արայիկ Հարությունյանն ընդգծել է՝ Հայաստանը 2027 թվականին հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը՝ պատրաստ լինելով ընդունելու շուրջ 6000 մարզիկների աշխարհի տարբեր ծայրերից: Այս առումով, ֆրանսիական փորձի ուսումնասիրությունը ևս կարևոր է:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկայացրել է «Հայաստանի օլիմպիական տուն» նախաձեռնության մանրամասները:

«Ֆրանսիան մեզ համար բարեկամ և հայաշատ երկիր է: «Հայաստանի օլիմպիական տան» նպատակը երկրպագու-մարզիկ կապերն ամրապնդելն է: Այստեղ կհանդիպեն մարդիկ, որոնք կուզենան հայանալ, ավելի շատ հայ դառնալ, հայություն շնչել: Մարզիկներն իրենց ելույթների հաջորդ օրը գալու են Հայաստանի օլիմպիական տուն, շփվելու են լրագրողների և երկրպագուների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ, իսկ տեղում՝ մեծ էկրանին, երկրպագուները հնարավորություն են ունենալու հետևելու մարզիկների ելույթներին»,- ներկայացրել է նախարարի տեղակալը:

Կարեն Գիլոյանը տեղեկացրել է՝ նախաձեռնությունն իրականացվում է «Fastex», «ՅՈՒՆԻԲԱՆԿ» և «ՅՈՒՔՈՄ» ընկերությունների հետ համագործակցությամբ և շնորհակալություն հայտնել աջակցության համար:

«Պետությունն, իհարկե, շատ մեծ ուշադրություն է դարձնում սպորտին, հատկացնում է մեծ գումարներ, բայց սպորտը միայն պետության աջակցությամբ չի կարող զարգանալ. անհրաժեշտ են մարդիկ, որոնք կա՛մ կսիրեն սպորտը, կա՛մ՝ երկիրը: Սիրել սպորտն ու երկիրը՝ գրեթե հոմանիշներ են: Երկիրը ճանաչել տալու ամենակարճ և դյուրին ճանապարհը սպորտի միջոցով հաղթանակներ կերտելն է: Հայաստանի տունը գործելու է Հայաստանի բարեգործական ընդհանուր միության շենքում, ինչի համար ևս շնորհակալ ենք ՀԲԸՄ մեր գործընկերներին»,- ասել է նախարարի տեղակալը:

«Հայաստանի օլիմպիական տունը» կգործի Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում՝ 118 Rue, Courcelles 75017, Paris հասցեում: Հայկական տունը կբացվի ամեն օր՝ ժամը 15:00-ից 23:00-ը: Այդ ժամերին այցելուները կարող են վայելել օլիմպիական մրցաշարերի համատեղ դիտումները, հանդիպել հայտնի մարզիկների հետ և ձեռք բերել ատրիբուտիկա՝ աջակցելու հայկական մարզիկներին մարզադաշտերում:

Տպել
271 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան