Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

26/07/2024 schedule20:14

ՀՀ Գեղարքունիքի մարզում հուլիսի 26-ին շարունակվել են ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10–ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված միջոցառումները։ Այդ շրջանակներում Գավառում տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը՝ Արգիշտի Քյարամյանի նախագահությամբ։

Նիստին մասնակցել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազը, ԱԱԾ, ՆԳՆ ոստիկանության կառույցների ղեկավարները, ինչպես նաև` ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների ղեկավար կազմերը։

Կոլեգիայի ընդլայնված նիստում, Քննչական կոմիտեի 10-ամյա գործունեության համատեքստում, քննարկվել են նախաքննական մարմնի ընթացիկ արդյունքները, օրակարգային խնդիրները և ռազմավարական նպատակները:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը 10-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է ներկաներին և ընդգծել, որ հոբելյանական տարվա արտագնա ամփոփիչ նիստը մարզում անցկացնելով՝ ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիան առանձնահատուկ արժևորում է ՔԿ տարածքային ստորաբաժանումների ներդրումը հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի, քրեական արդարադատության իրականացման և իրավակարգի պահպանման գործում։ Նա ներկայացրել է Կոմիտեի ստեղծման և անցած ճանապարհի ընթացքը, մատնանշել հետագա զարգացման ուղղություններն ու նպատակները:

1 (2).jpg (1.16 MB)

Մասնավորապես, Արգիշտի Քյարամյանն առաջնային է համարել հանրության շրջանում քննիչի և Քննչական կոմիտեի նկատմամբ վստահության բարձրացումը, քննիչների ծանրաբեռնվածության թոթափումը և այդ նպատակով համակարգում ներդրված կառուցակարգերի անշեղ գործարկումը, որոնց թիրախը նախաքննությունների որակի բարելավումն է:

Կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել ՔԿ ստորաբաժանումների ծառայողներին` ահռելի ծանրաբեռնվածության պայմաններում ծառայողական պարտքը անտրտունջ, պատասխանատվությամբ կատարելու, թիմային ոգով Քննչական կոմիտեի առջև դրված խնդիրները լուծելու համար։ ՀՀ ՔԿ նախագահն ընդգծել է իրավապահ մյուս մարմինների հետ համակարգված աշխատանքի շարունակումը՝ որպես հանցավորության դեմ պայքարի, քաղաքացիների անվտանգության, իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործուն և արդյունավետ միջոց։

Արգիշտի Քյարամյանը նշել է, որ Կառավարության գործուն աջակցությամբ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների էական բարելավումը թույլ է տվել ոչ միայն կայունություն ապահովել համակարգում, այլ նաև` նպատակային կադրային քաղաքականությամբ բարձրացնել Կոմիտեի մարդկային ռեսուրսների մասնագիտական ներուժը, որն ուղղակիորեն հանգեցնում է նախաքննության որակի բարձրացման։

Իրենց համակարգման ոլորտների ընթացիկ արդյունքների վերաբերյալ զեկուցումներով են հանդես եկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Վիգեն Մեսրոպյանը, Արման Ասլանյանը, Արթուր Մելիքյանը և Արսեն Այվազյանը։ Նրանք արժևորել են համակարգի անցած 10-ամյա ճանապարհը։

Մասնավորապես, եթե 2014թ. Կոմիտեի կազմավորման օրվա դրությամբ միայն Երևան քաղաքի և մարզային քննչական վարչություններում (ՔԿ մյուս ստորաբաժանումները չներառած) շուրջ 4,5 անգամ ավելացել է կին քննիչների տեսակարար կշիռը, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձևավորվել են նոր ներքին ստորաբաժանումներ: Կառուցվածքային բարեփոխումները միտված են եղել նախաքննության պլանավորման մեթոդներն ու ձևերը միասնականացնելուն և քննչական գործունեության համակարգման մակարդակը բարձրացնելուն, որոնց արդյունքներն արդեն շոշափելի են նաև պետությանը պատճառված նյութական վնասների վերականգնման տեմպերի աճի տեսքով։
Բացի այդ, շենքային պայմանների բարելավման արդյունքում գործունեության համար ստեղծվել են լավագույն պայմաններ, էականորեն բարձրացվել է նախաքննության մարմնի կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։

Ըստ բանախոսների՝ հիմնական մարտահրավերներից է շարունակում մնալ քննիչների ծանրաբեռնվածությունը, որը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված պահանջներով։ Փոխվել են քրեադատավարական ընթացակարգի փուլերը, քննչական ենթակայության կանոնները, նախաքննության ժամկետների փոխարեն սահմանվել են քրեական հետապնդման ժամկետներ, նախաքննությունը դարձել է մեղադրյալակենտրոն, որոնց ազդեցությամբ կատարվել են աշխատանքների կազմակերպման հիմնարար փոփոխություններ:

Շեշտվել է այն հանգամանքը, որ անցած տարիներին միջազգային գործընկերների հետ համագործակցության սերտացմամբ էապես ընդլայնվել են ՀՀ ՔԿ միջազգային կապերը՝ հատկապես անդրազգային բնույթ կրող հանցագործությունների դեմ պայքարում, քննչական հարցումների կատարման ոլորտներում։ Այդ գործակցության ընդլայնմամբ էապես ուժեղացել են Կոմիտեի թե՛ նյութատեխնիկական և թե՛ մարդկային ռեսուրսները։

Նախորդ տարիները ՀՀ քննչական կոմիտեի համար նաև փորձության ժամանակաշրջան են եղել՝ կապված Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերին սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրան հաջորդած ագրեսիայի դեպքերի համակողմանի քննության ապահովման, պատերազմի պարտության պատճառները քրեաիրավական տեսանկյունից գնահատման արժանացնելու, զուգահեռաբար նաև զինված ուժերում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների բացահայտմամբ ԶՈՒ-երում հանցավորության կանխարգելման առումով, որոնց ուղղությամբ քննիչներն աշխատել են անվերապահ նվիրումով։

Նիստի ընթացքում, ՀՀ քննչական կոմիտեի 10–ամյակի կապակցությամբ, ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը համագործակցության համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին պարգևատրել է «Պատվավոր գործընկեր» կրծքանշանով։

Նիստը եզրափակվել է ՀՀ քննչական կոմիտեի նորանշանակ քննիչների երդման հանդիսավոր արարողությամբ։

7.jpg (1.20 MB)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է նաև ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, ծանոթացել աշխատանքային պայմաններին, քննիչների հետ զրուցել նրանց խնդիրների, վարույթում քննվող գործերի շուրջ, տվել իրավիճակից բխող հանձնարարություններ։

Այցի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահին և կոլեգիայի անդամներին ընդունել է ՀՀ գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Տպել
682 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան