Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

26/07/2024 schedule20:23

ՀՀ նախագահի խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է բուհերում ընդունելության արդյունքներին և դրա հետ կապված խնդիրներին:

Մասնավորապես՝ թափուր մնացած տեղերի առկայությունը կապված է մասնագիտության գրավչության և հայտագրված տեղերի անհամապատասխանության հետ:

Ըստ նրա՝ ուսանողների ընդունելության տեղերի հայտը ներկայացնում են բուհերը, այսինքն՝ բուհն է որոշում, թե քանի ուսանող կարող է ընդունել տվյալ մասնագիտությամբ, և պարբերաբար որոշ մասնագիտությունների գծով հայտագրում են մաքսիմալ տեղեր, որոնք հաճախ չեն լրացվում: Ընդունելության ընդհանուր տեղերի քանակը համադրելի է շրջանավարտների քանակի հետ, դպրոցի բոլոր շրջանավարտները չեն կարող ընդունվել բուհեր, դա իրատեսական չէ:

Միևնույն ժամանակ նա նկատում է, որ ստեղծված իրավիճակում ավելի լուրջ խնդիր կա։

«Ի՞նչ նպատակով է ուսանողը ընդունվում բուհ. որպեսզի մասնագիտություն ձեռք բերի, որակյալ կրթություն ստանա՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Այս ամենը ուսանողը պետք է ստանա պրոֆեսորադասախոսական անձնակազմից: Շատ է խոսվում, թե քանի ուսանող ընդունվեց, բայց շատ ավելի կարևոր է, թե ընդունված ուսանողը ի՞նչ է սովորելու: Կարծում եմ՝ այսօր բոլոր բուհերում շատ ավելի «սուր» է դրված որակյալ դասախոսների հարցը, քան թե քանի ուսանող ընդունվեց, քանի թափուր տեղ մնաց: Մինչև չլինի որակյալ դասախոսական կազմ, որակյալ բարձրագույն կրթության մասին խոսելն անիմաստ է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Վերջինս շեշտում է. «Բուհերում որակյալ երիտասարդ դասախոսները շատ քիչ են, և նրանց մեծ մասը ժամավճարով է աշխատում, համատեղությամբ, որովհետև որպես հիմնական աշխատանք նախընտրում են էապես բարձր վարձատրվող աշխատանքը տարբեր ընկերություններում, հատկապես ՏՏ»։

Դումանյանի խոսքով՝ դեռևս ուսանող ժամանակից, որոշ մասնագիտություններով սովորող երիտասարդները մասնավոր ոլորտում բարձր աշխատավարձով աշխատանք են գտնում, իսկ դասախոս դառնալու մասին ընդհանրապես չեն մտածում, քանի որ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձը շուկայում մրցունակ չէ:

«Այդ պատճառով պետությունը իր հերթին ևս պետք է խրախուսի, որ երիտասարդ որակյալ մասնագետը ուսման ավարտից հետո էլ մնա բուհում, կրթի իրենից հետո եկող սերնդին: Այդ նպատակով 2022թ.-ին «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարվեց, որի նպատակը ոչ թե դիմորդին տարկետում տալով՝ արհեստական ձևով թափուր տեղեր լրացնելը կամ տարկետում տալով՝ արհեստական մրցույթ ապահովելն է, այլ հակառակը,

որպեսզի ապահովելով կրթության անընդհատությունը՝ կանխվի տաղանդավոր դիմորդների արտերկիր՝ ստիպված արտահոսքը, և բուհերը համալրվեն երիտասարդ բարձրորակ կադրերով ԲՏՃՄ ուղղություններով: Այսինքն օրենքի այս փոփոխության նպատակը դասախոսի խնդիր լուծելն է և ոչ թե բանակի ռեսուրսի հաշվին դիմորդների արհեստական մրցույթ ապահովելը: Պետությունը, ուսանողին արտոնություն տալով, ակնկալում է, որ նա բարձրագույն կրթություն ստանալուց հետո, հետագայում պարտավորություն կունենա իր ստացած գիտելիքները դասավանդել հաջորդ սերնդին։ Նշված օրենքի փոփոխության նպատակն էլ դա էր եղել, որ փոքրաթիվ այն երիտասարդները, որոնք պոտենցիալ ունեն բուհը գերազանց ավարտելու և դասախոսական աշխատանքով զբաղվելու, մնան ու աշխատեն բուհում»,- նշում է նա։

Մերի Խաչատրյան

Տպել
2027 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան