Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

26/07/2024 schedule20:10

Արևորդի հասարակական կազմակերպությունը և Ucom ընկերությունը գործարկեցին մարզերում արևային կայանների տեղադրման նախագծի նոր փուլը։

Այս անգամ Ucom-ի աջակցությամբ 10,44 կվտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան է տեղադրել Նոյեմբերյանի պետական քոլեջի տարածքում։

Նոյեմբերյանի պետական քոլեջը Տավուշի մարզի միակ կենտրոնն է, որտեղ երիտասարդները կարող են ստանալ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն։

Տեղադրման աշխատանքների մեջ ներգրավվել են նաև քոլեջի «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտացման ուսանողները՝ որպես գործնական պրակտիկայի մի մաս։

IMG_2678.jpg (532 KB)

Արևորդի ՀԿ-ի կողմից հրավիրած ինժեներների ուղղորդմամբ և հսկողությամբ ուսանողները տեղադրել են վահանակները, կատարել միացումները փոխակերպչին և այլն։

«Մարզային տարբեր համայնքներում արևային կայանների տեղադրման նախագիծը մենք Արևորդու հետ իրականացնում ենք արդեն մեկ տարուց ավել ու փաստերով գիտենք, թե որքան օգտակար է այն ոչ միայն բնապահպանության տեսակետից, այլ նաև տնտեսական իմաստով։ Վստահ եմ, նաև այս արևային կայանը թույլ կտա Նոյեմբերյանի քոլեջին խնայել բյուջեի գումարներն ու ուղղել դրանք այլ կարևոր խնդիրների լուծմանը»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

IMG_2739.jpg (734 KB)

«Ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել Ucom ընկերությանը և Արևորդի ՀԿ-ին։ Ոգևորիչ է, որ կայանի տեղադրումը կատարվել է բացառապես մեր ուսանողների և դասախոսական կազմի միջոցով, որոնց աջակցել են «Ռուբինար» կազմակերպության մասնագետները։ Արդյունքում ունեցանք կայան, որը կատարելու է երկու մեծ առաքելություն՝ ծառայելու է որպես դիդակտիկ տարածք, որտեղ մեր ուսանողները կարողանալու են պրակտիկ աշխատանքներ անցնել։ Երկրորդ մեծ հնարավորությունը, որ տալիս է կայանը՝ մեծապես թեթևացնելու է քոլեջի էներգետիկ բեռը»,- ասել է Նոյեմբերյանի պետական քոլեջի տնօրեն Կարեն Նազարյանը։

«Մեր նպատակն է նպաստել Հայաստանի համայնքների կայուն զարգացմանը՝ օգտագործելով վերականգնվող էներգիայի աղբյուրներ: Ամեն տեղադրված արևային կայան ոչ միայն կրճատում է ածխածնի արտանետումները, այլև ծառայում է որպես օրինակ և կրթական միջոց՝ ցուցադրելով, թե ինչպես կարելի է քայլ առ քայլ անցնել մաքուր էներգիայի, որը նաև կլինի տնտեսապես շահավետ», - է ասել Արևորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը:

IMG_2828.jpg (529 KB)

«Իմ կուրսընկերների և վարպետների հետ տեղադրել ենք արևային կայանները, սարքել ենք հիմքն երկաթներով, ինվերտորն ենք տեղադրել և լարերը միացրել։ Այս պրակտիկայով ավելի շատ բան սովորեցի, քան դասագրքով կարող էի սովորել մեկ տարում», - նշել է Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանող Հայկ Անանյանը։

Արևային կայանները կարևոր քայլ են քոլեջի կայունության ապահովման գործում, հաշվի առնելով հաստատության որոշումը՝ ամբողջությամբ անցնելու վերականգնողական էներգիայի։

IMG_2807.jpg (415 KB)

Տպել
227 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան