Վրաստանում ընդունված օրենքը նոր կրքեր է բորբոքել. վրացագետը մանրամասնում է՝ տարածաշրջանում ինչ զարգացումներ են հնարավոր

02/08/2024 schedule22:00

Վրաստանում ընդունված «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրենքի շուրջ կրքերը չեն հանդարտվում:

Նախ՝ Եվրամիությունը, ապա Վաշինգտոնը հայտարարեցին Վրաստանին ֆինանսական օգնությունը դադարեցնելու մասին, օրենքի ընդունումը և Թբիլիսիի գործողությունները անհամատեղելի են ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցության ծրագրերին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մեկնաբանելով իրավիճակը՝ վրացագետ Ջոնի Մելիքյանն ասում է, որ Վրաստանի իշխանություններն այդքան էլ «հարմար» չեն այսօրվա արևմտյան լիդերների համար, ուստի Արևմուտքը, պատրվակ ընդունելով օրենքը, սկսեց ճնշումներ գործադրել և արդեն որոշ ֆինանսական հոսքեր են սառեցվում.

«Երկու կողմից հնչում են մեղադրական հայտարարություններ, բայց նաև տեղ են թողնում ապագա երկխոսությանը: Երկու կողմն էլ պատրաստ են փոխզիջումների, բայց միայն ընտրություններից հետո»:

Ըստ վրացագետի՝ Վրաստանի իշխանությունների համար վերոնշյալ օրենքի կիրառումը և դրա շուրջ ձևավորված գործընթացները ներքաղաքական պայքարի էլեմենտներ են:

«Այս ամենը նախ պայքար է իշխանության համար. ընդդիմությունը ուզում է գալ իշխանության, իշխանություններն ուզում են դա թույլ չտալ, ուստի՝ այս ամենն արվել է նրա համար, որ կարողանան վերընտրվել և իրենց աջակիցների շրջանակները մեծացնել այն սիգմենտի հաշվին, որն Արևմուտքից եկող բոլոր ցուցումների կողմնակից չէ»,- ասում է Ջոնի Մելիքյանը և հավելում, որ Արևմուտքի համար ավելի հարմար կլիներ ընդդիմությունը՝ Սաակաշվիլին:

Այդ դեպքում, ըստ վրացագետի, վերջինս Արևմուտքից եկող բոլոր «պատվերները» կկատարեր, հակառուսականությունն էլ ավելի դրսևորված կլիներ:

«Դրա համար էլ Վրաստանի ներսում խնդիր կա. ոչ բոլորն են ուզում լինի այնպիսի կտրուկ քաղաքականություն, որն ավելի կբարդացնի տարածաշրջանային գործընթացներն ու նոր մարտահրավերներ կառաջացնի»,- նշում է Մելիքյանը:

Վրացագետն ասում է, որ ամեն դեպքում, թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության ընտրվելու պարագայում Արևմուտքն ունի համագործակցության սցենար:

«Եթե չստացվի Ա պլանը, Բ-ով իրենք միշտ էլ կփորձեն վերականգնել հարաբերությունները: Ուստի, այս պարագայում թե՛ Վրաստանի իշխանությունները, թե՛ Արևմուտքը պատրաստ են իքս պահից սկսել լարվածության իջեցման գործընթացը: Իսկ սցենարները տարբեր են՝ ընտրվել-չընտրվելուց մինչև այս իշխանությունների ընտրվելն ու Արևմուտքից չլեգիտիմացնելը այդ ընտրությունները, ինչը հղի է տարբեր բացասական պրոցեսներով, նաև՝ ՀՀ-ի համար:

Արևմուտք-Վրաստան խորացող ճգնաժամը մեզ համար ևս շատ վատ լուր է, և մենք նաև պիտի այդ պրոցեսների մեջ կարողանանք մեր միջնորդությունը առաջարկել Վրաստանին և Արևմուտքին, որպեսզի իրենք կարողանան հարաբերությունները կառավարելի պահել, որ ավելի չխորանա ճգնաժամը: Կարևոր է հասկանալ, որ առանձին մենք չենք կարող Արևմուտքի համար լինել տարածաշրջանում միակ գործընկերը, ուստի այստեղ կարևոր է, որ կարողանանք ըստ կարողությունների մեր դերն ունենալ այս հարաբերություններում ինչ-որ ստատուս քվոյի ձևավորման հարցում»,- ասում է վրացագետը:

Ջոնի Մելիքյանը նկատում է՝ շատ կարևոր է, որ Վրաստանի եվրատլանտյան քաղաքականությունը չփոխվի, և պակաս կարևոր չէ, որ դրան զուգահեռ ավելի չխորանա ճգնաժամը ՌԴ-ի հետ հարաբերություններում: Այդ բալանսը, որ այսօրվա իշխանությունները փորձում են պահել, ըստ վրացագետի, նաև մեր օգտին է:

Մելիքյանը, սակայն համոզված է, որ եթե անգամ Վրաստանում այս իշխանությունները վերընտրվեն, Արևմուտքը կպատրաստվի որոշակի քայլերի, որպեսզի ազդեցությունը տարածաշրջանում չկորցնի. «Ի վերջո, բոլոր կենտրոններն ունեն իրենց շահերը, իսկ շատ կտրուկ քայլերի դեպքում կարող են ստանալ իրավիճակ, երբ Վրաստանը կարող է աշխատել արտաքին քաղաքականության վերանայման ուղղությամբ, ուստի մի պահ է գալու, երբ իրենք հաշվի են նստելու այդ փաստի հետ և Վրաստանի իշխանությունների հետ գնալու են նոր գործարքի»:

Հարցին, թե Արևմուտքի դերի թուլանալու պարագայում ի՞նչ վերադասավորումներ են հնարավոր տարածաշրջանում, վրացագետ Ջոնի Մելիքյանը պատասխանում է.

«Եթե Արևմուտքը տեսնի, որ ինքը թուլանում է, փորձելու է առնվազան Թուրքիային ուժեղացնել, նաև կնպաստի Թուրքիայի ուժեղացմանը, քանի որ այն տարածաշրջանում խոշորագույն պետություն է: Թուրքիային զուգահեռ Պարսկաստանն է փորձելու ոչ պակաս ակտիվ լինել, Ռուսաստանը կա ու կա, Չինաստանը և այլ երկրներ, ուստի այդ ազդեցության կորուստը կարող է լցվել այլ խաղացողներով, վստահ եմ, որ Արևմուտքը չունի այդ շռայլությունը: Լավատես եմ, որ որքան էլ խնդիրներ լինեն, միևնույն է՝ կողմերը գալու են հանգուցալուծման»:

Տպել
2089 դիտում

Մեր պարտքն է ամեն կերպ աջակցել երիտասարդներին՝ օգնելով իրականություն դարձնել իրենց ձգտումները. Ալեն Սիմոնյան

Մահացել է բռնցքամատի ծանր քաշային կարգում ԽՍՀՄ չեմպիոն Խորեն Ինջյանը

«Ֆորդ»-ը վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածով անցած հետիոտնին, ով շպրտվել է հանդիպակաց գոտի և ընկել «Մազդա»-ի տակ

Պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ և Տալլին. Ալեն Սիմոնյանը կարգադրություններ է ստորագրել

Քարաթափում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

Քանի դեռ Ադրբեջանը իրեն տեղավորում է ռուսական հարթակում, Արևմուտքը Հայաստանին զինելու է. Լիլիթ Դալլաքյան

Ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը, դպրոցներից մեկի տնօրենն ու տեղակալը

Հիմնադրվել է ՀՀ քննչական կոմիտեի պատմության թանգարանը

Թալինի 6 բնակավայրում խմելու ջրի ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում

Նոր Գեղիի խաչմերուկում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Ֆորդ տրանզիտ»-ը. կա 7 վիրավոր

էքսկավատորը հանգստյան գոտու տարածքում կողաշրջվել, փոսն է ընկել. կա վիրավոր

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ու դրույթները մանիպուլացնելու փորձեր ենք տեսնում. Զախարովա

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում. հասցեներ

Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը ներկայացել է ոստիկանություն

Նոր նշանակում ՀՀ քաղաքաշինության կոմիտեում. վարչապետը որոշում է ստորագրել

Կիրանցի պատը 3-րդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է. Նիկոլ Փաշինյան

Դեսպան Գուրգեն Արսենյանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինին

ՊՆ ռազմաբժշկական ծառայության պատվիրակությունն այցելել է Հունաստանի համապատասխան հաստատություններ

Տոյվո Կլաարը նշանակվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպան

Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների զարգացման մակարդակը

Ձեր խմբակցության նախկին անդամը ավտոմատով ՀՀ Ազգային ժողովում կոտորել է Հայաստանի վերնախավին․ վարչապետը՝ Խամոյանին

Բեռնատարը կողաշրջվել է, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք. կան տուժածներ

ՆԳՆ-ն տեղեկացված չի եղել. ինչպես է ապամոնտաժվել ՊԵԿ-ի նախկին շենքը (տեսանյութ)

Չենք կարող ոստիկանական պահակախմբեր տեղակայել և ասել՝ այս տարածք ոչ ոք չմտնի. վարչապետը՝ «Հրազդան Ջէկ»-ի դեպքի մասին

Վազգեն Գալստանյանը գնացել է Սերժ Սարգսյանի տուն

Ո՞վ պետք է իրականացնի Նոյեմբերի 9-ի կետով ճանապարհների անվտանգության վերահսկողությունը․ վարչապետը պարզաբանում է

Ձեր իմացած արդարադատությունը սկսվել և ավարտվել է զուգարաններում ու շքամուտքերում՝ պապլավոկը վկա. Չախոյանը՝ Քոչարյանին

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել է

Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ․ Նիկոլ Փաշինյան

Թվային տարածքում կանանց հզորացումը կարևոր բաղադրիչ է. Աննա Հակոբյանի ելույթը ՇՀԿ կանանց համաժողովի բացման ժամանակ

Մեր ընկալումն այն չէ, որ մեր մեղքը բարդենք ուրիշի վրա, այլ հասկանանք՝ որտեղ է ճշմարտությունը. Փաշինյան

Դատախազը սուտ մատնություն կատարելու համար մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը հանձնել է դատարան

Դուք և ձեր խմբակցությունից բազմաթիվ մարդիկ դատական համակարգի վրա լծակները մինչև այսօր պահում են. վարչապետը՝ Քոչարյանին

Մարդիկ մտածել են՝ ընտրություններին ով 10 հազար դրամ տա՝ Աստված է․ ՀՀ վարչապետ

Բնություն կարձակվի «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը՝ 10 առանձնյակ (լուսանկար)

Ուղղաթիռով թռիչքի 2 տոմս` Ամիօ բանկի կողմից հայտարարված մրցույթում հաղթողների համար

Նախաբանը և վերնագիրը համաձայնեցված են․ ՀՀ վարչապետը մանրամասներ հայտնեց Խաղաղության պայմանագրի վերաբերյալ

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ դպրոցներին հեծանիվներ են տրամադրվում

«ՀրազՋԷԿ» ընկերությունն իր տարածքում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Ընդդիմադիրները իրենց հիմնական նպատակն են դարձրել քաղաքային կառավարումը խափանելը և անընդհատ դիմում են բոյկոտի. Գալջյան