Սփյուռքում կրթության կազմակերպումը՝ համահունչ ՀՀ կրթական բովանդակությանը. մեկնարկել է համահայկական կրթական խորհրդաժողովը

05/08/2024 schedule19:14

Մեկնարկել է Համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովը, որին մասնակցում են 15 երկրի շուրջ 100 պատվիրակներ:

Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, ՀՀ ԿԳՄՍ և Արտաքին գործերի նախարարությունների, բուհերի ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով խորհրդաժողովի անցկացումը՝ որպես կարևոր հարթակ՝ ներկայացնելու գաղթօջախներում հայկական կրթության կազմակերպման հաջողված փորձառությունները, Հայաստանում իրականացվող լայնածավալ կրթական բարեփոխումները, քննարկելու սփյուռքում հայկական կրթության կազմակերպման արդյունավետության բարձրացման խնդիրները, Հայաստան-սփյուռք կրթամշակութային կապերի զարգացման հնարավորությունները:

Արթուր Մարտիրոսյանը սփյուռքի համայնքներում կրթության կազմակերպման վերաբերյալ խորհրդաժողովի շրջանակում առանձնացրել է 3 հիմնական խնդիր:

իի.jpg (408 KB)

«Առաջին հերթին քննարկելու համար թիրախային ենք համարում տվյալ համայնքի իրողությունը՝ հայապահպանության փաստացի մակարդակը, այդ թվում, դիցուք, լեզվի իմացության մակարդակը, կրթության կազմակերպման համար համայնքային ենթակառուցվածքների առկայությունը, համայնքի միատարրությունը՝ կապված միգրացիոն ալիքի հետ և այլն: Փորձելու ենք գտնել այն ընդհանուր խնդիրները, որոնք բնորոշ են բոլոր համայնքներին՝ փնտրելով համարժեք լուծումներ: Եթե, օրինակ, հնարավոր չէ ամենօրյա ռեժիմով հայկական կրթություն կազմակերպել, ապա ինչպե՞ս գտնենք լուծում լրացուցիչ ու շարունակական կրթության միջոցով, ինչպե՞ս ծրագրերը ներառենք հիմնական դպրոցի ուսումնական պլանում՝ ըստ տվյալ երկրի օրենսդրության ընձեռած հնարավորության: Այստեղ կարող են քննարկվել մեկօրյա դպրոցի շրջանակներում կամ հեռաուսուցման միջոցով ուսուցում կազմակերպելու հարցերը»,- նշել է ԿԳՄՍ փոխնախարարը՝ շեշտելով, որ կարևոր է սփյուռքի գաղթօջախներից հաջողված փորձի տարածումը, միմյանց միջև փորձի փոխանակումը:

Ըստ նրա՝ երկրորդ խնդիրը սփյուռքում կազմակերպվող կրթական ծրագրերը Հայաստանի կրթության բովանդակությանը հնարավորինս համահունչ դարձնելն է: «Այսօր լայնածավալ բարեփոխումների ակտիվ փուլում ենք կրթության բոլոր մակարդակներում․ շատ ենք կարևորում սփյուռքի կրթական ծրագրերի համադրելիությունը հանրակրթության պետական չափորոշչին, որպեսզի, օրինակ, վերադառնալով Հայաստան՝ երեխաներն ավելի հեշտ ինտեգրվեն կրթական համակարգին, իսկ հակառակ պարագայում տիրապետեն կրթության հնարավորինս համանման բովանդակության»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Որպես երրորդ առաջնահերթություն՝ նա անդրադարձել է ՀՀ կրթության մինչև 2030 թվականի ռազմավարության պետական ծրագրին՝ նշելով, որ դրանից բխող մի շարք միջոցառումներ համահունչ են միջազգային միտումներին. «Կրթության բարեփոխումների համատեքստում մեծ կարևորություն է տրվում թվային տեխնոլոգիաների ներդրմանը, սովորողների արդյունքահեն ցուցանիշների սահմանմանը, էկոլոգիական կրթությանը, որոնք համահունչ են «Փոխակերպումային կրթություն 2030» ծրագրի օրակարգին, որին միացել է նաև Հայաստանը, և այդ բոլոր առաջնահերթությունները ներառված են նաև Հանրակրթության պետական չափորոշչում»:

Նա շեշտել է, որ սփյուռքի հետ երկխոսության բոլոր հարթակներում առանձնակի կարևոր են սփյուռքի ներկայացուցիչների կարծիքները. «Խորհրդաժողովի արդյունքում ընդունվելիք բանաձևի մեջ, մասնավորապես, ակնկալում ենք ստանալ արժեքավոր առաջարկներ, նորովի լուծումներ խնդիրներին, որոնք կարող են ձևակերպվել որպես ծրագրեր՝ ֆինանսավորման ենթակա թե՛ պետական բյուջեի, թե՛ մասնավոր ոլորտի ներգրավման (այդ թվում և սփյուռքից)»,- խոսքը եզրափակել է Արթուր Մարտիրոսյանը և շնորհակալություն հայտնել մասնակիցներին սփյուռքում հայկական կրթության գործընթացի անխոնջ մշակը լինելու համար՝ նշելով, որ նրանց համար հայապահպանությունն առաքելություն է, ոչ թե աշխատանք կամ պարզապես զբաղվածություն:

454069685_812021661120050_1346349923952304956_n.jpg (584 KB)

Արթուր Մարտիրոսյանը ԶԼՄ-ների հետ զրույցում տեղեկացրել է նաև, որ պետական ֆինանսավորմամբ սփյուռքի 12 երկրներում գործում են 15 հայագիտական կենտրոններ, և օրակարգային է ցանցային հայագիտական համալսարանի գաղափարը, որի նպատակն է խրախուսել գիտահետազոտական կապերի ամրապնդումը, նոր հետազոտությունների, գիտական ծրագրերի իրականացումը, ակադեմիական և ուսանողական շարժունությունը՝ մեծացնելով կենտրոնների գրավչությունը: Ըստ նրա՝ նոյեմբերին նախատեսվում է եվրոպական որևէ երկրում հայագիտական կոնֆերանս՝ ուղենշելու ոլորտում հաջորդական քայլերը:

Խորհրդաժողովում ելույթ է ունեցել նաև Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը:

ՌԴ Կրասնոդարի երկրամասը ներկայացնող Երազիկ Հարությունյանը, որը սփյուռքի համար ստեղծված ուսումնական ձեռնարկների հեղինակ է և համակարգում է «Հայք մեդիա» հարթակի կրթական ծրագրերը, ասում է. «Կրասնոդարում հայ բնակչությունը ստվար է, և միայն լրացուցիչ կրթությունը բավարար չէ: Կարծում եմ՝ կարևոր է հայերենի դասավանդումը հանրակրթության մեջ ներառելու խնդիրը»: Նա կարևորել է խորհրդաժողովը մեկ հարթակում սփյուռքի կրթության կազմակերպման խնդիրները, մտահոգությունները բարձրաձայնելու, անելիքները հստակեցնելու տեսանկյունից:

Բեթթի Քելեշյանը՝ Սիրիայից, տեղափոխվում է Քուվեյթ՝ հայկական դպրոցում դասավանդման աշխատանք կատարելու համար: Նա նշում է՝ Հալեպում, որտեղ ինքն աշխատել է, բոլոր հայկական դպրոցները շարունակել են գործել անգամ պատերազմական օրերին՝ անկախ դժվարություններից: Նա խորհրդաժողովին մասնակցում է առաջին անգամ և ակնկալում է, որ այն կնպաստի Հայաստանի և սփյուռքի կրթական ծրագրերի համապատասխանեցման խնդրի լուծմանը, որպեսզի Հայաստան վերադարձող կամ հեռացող երեխան տարբերություն չզգա:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Համահայկական կրթական խորհրդաժողովներ կազմակերպում է երկու տարվա պարբերականությամբ: Միջոցառմանը մասնակցում են Սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների ներկայացուցիչներ, հայագետներ, համայնքների ներկայացուցիչներ, կրթօջախների հոգաբարձուների խորհրդի անդամներ, տնօրեններ, ուսուցիչներ:

Երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող խորհրդաժողովների նպատակն է քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը:

Խորհրդաժողովի մասնակիցները ծանոթանում են Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքի տարբեր տարածաշրջաններում կրթության ոլորտում առկա իրավիճակին, ուրվագծում են համագործակցության եզրերը և որոշակիացնում հետագա խնդիրներն ու անելիքները:

ի.jpg (635 KB)

Այս տարվա խորհրդաժողովի օրակարգում լիագումար նիստերում նախատեսված են զեկույցներ «Ակադեմիական քաղաք» նախաձեռնության, Հանրակրթության նոր չափորոշչի և դասագրքերի, ՀՀ պետական լեզվաքաղաքականության, սփյուռքի ուսուցիչների վերապատրաստումների ծրագրերի և այլ խնդիրների վերաբերյալ: Սփյուռքից պատվիրակները կներկայացնեն իրենց համայնքներում կրթության կազմակերպման գործի ներկայիս վիճակը, ձեռքբերումները, մեթոդական նորարարությունները, հայագիտական կենտրոնների գործունեությունը:

Խորհրդաժողովն անցկացվելու է ս.թ. օգոստոսի 5-9-ը Աղվերանում:

Խորհրդաժողովն ամփոփվելու է Համահայկական խորհրդաժողովի բանաձևի ընդունմամբ, որը կազմվելու է քննարկումների արդյունքներով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1190 դիտում

Քթի կոտրվածք, ուղեղի ցնցում. Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարձակման է ենթարկվել

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը

Ստամբուլում մեկ օրում կեղծ ոգելից խմիչքից 11 մարդ է մահացել

Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներ 2-6 ժամով կհոսանքազրկվեն

Մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, Հրազդանում՝ ցածր տեսանելիություն

Միտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն

Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան

ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ

Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. տեսանյութ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին 2 օրում 30 վարորդ է ընդունվել աշխատանքի

Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին

Մինչև 28 աստիճան սառնամանիք է եղել․ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչ եղանակ է սպասվում. տեսանյութ

Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանի ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել

Քարերով, ռետինե ու փայտե մահակներով ծեծկռտուք Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան տուժածներ

ԱՄՆ-ը պահանջում է, որ TikTok-ն անջատվի չինական կոնցեռնից և վաճառվի. 170 միլիոն օգտատեր կարող է զրկվել հարթակից

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը տրանսպորտային հարցերով հանդիպում կանցկացնեն

Ոսկյա զարդերի խանութի տերը կես ժամով բացակայել է, դուռը բաց թողել, վերադառնալիս՝ գտել թալանված

Ձերբակալվել է «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ն. նրա մոտ հայտնաբերել են զինամթերք ու թմրամիջոցներ

Երևանում մեքենա է հրդեհվել

Գործակցությունից մինչև կրթություն, մշակույթ, զբոսաշրջություն. հանդիպել են Հարությունյանն ու Հնդկաստանի դեսպանը

Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստան այց նախատեսվում է. ԱԳՆ

ՀՀ մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, ցածր տեսանելիություն

Երկու տարում՝ 60 վարակակիր. ինչ իրավիճակ է ՀՀ-ում մետապնևմավիրուսի հետ կապված. նախարարը մանրամասնել է

Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները. ՊԵԿ

Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր հայտը. Քոս

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշերում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն աշխատում է արգելափակել Ադրբեջանին Boeing օդանավերի վաճառքի ֆինանսավորումը

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման հարցը

Արարատի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Պայմանագիր՝ 20 տարի ժամկետով. Փազեշքիանն ու Պուտինը կհանդիպեն, փաստաթուղթը կստորագրեն Կրեմլում

Անհրաժեշտ է վերանայել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությունը. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել

Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան. ստորագրվել է հուշագիր

Լոռիում «Օպել»-ը 3 մետրից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում. վարորդը հոսպիտալացվել է

Էջմիածնի բնակիչը պատրաստել ու իրացրել է կեղծ օղի և կոնյակ

Հայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարևանների հետ, ոչ թե դիմի ԵՄ-ին կամ ԱՄՆ-ին. Լավրով

ՏԿԵ նախարարն ու Գերմանիայի դեսպանն անդրադարձել են էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցությանը

ՀԱՊԿ-ից մեկնաբանել են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը

IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ

Ռուբինյանն Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՔԿ նախագահի տեղակալն ու ԱՄՆ գլխավոր հյուպատոսը կարևորել են իրավապահ համակարգերի միջև գործակցության մակարդակը