Երևան
12 °C
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի համոզմամբ՝ գտնվում ենք մի շրջափուլում, երբ առավել քան մոտ է Իսրայել-Իրան ուղիղ բախումը, և չի բացառվում անգամ՝ ցամաքային բախումը:
«Իրանը աշխարհի այն եզակի պետություններից է, որն ունի, այսպես կոչված, արբանյակային զինված ուժեր, որոնց մեջ են մտնում Մերձավոր Սրևելքում տեղակայված մի շարք խմբավորումներ, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ը: Այն փաստը, որ Իսրայելը հարված է հասցնում այն ուժերին, որոնք գտնվում են Իրանի ուղիղ վերահսկողության տակ, խոսում է այն մասին, որ այդ բախումն արդեն սկսվել է, սակայն կարծում եմ՝ իրավիճակը դուրս է եկել միջնորդավորված բախումներից և պետք է լինի ուղիղ բախում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ կարմիր գիծը հատված է, պատերազմի հավանականությունը շատ բարձր է՝ հաշվի առնելով նաև կուլիսային զարգացումները: Իսկ թե ինչ մասշտաբի բախման մասին է խոսքը, փորձագետի կարծիքով, հենց այս փուլում այդ առումով բանակցություններ են գնում 2 ուղղությամբ՝ ՌԴ-ի ներկայացուցիչների կողմից Իրանում և միաժամանակ ԱՄՆ-ի կողմից՝ Իսրայելում:
«Կարծում եմ՝ դա կապված է նաև նրա հետ, թե Իրանի հարևան պետությունները ինչ դիրքորոշում կունենան: Տվյալ դեպքում ամենախնդրահարույց պետությունը Ադրբեջանն է և պետք է հասկանալ՝ Ադրբեջանը Իսրայելին կտրամադրի՞ ցամաքային տարածքներ Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար, հենց դրանից են կախված նաև բախման մասշտաբները: Այնուամենայնիվ, եթե Իսրայելին չհաջողվի Իրանի հարևան պետություններից մեկի հետ «լեզու գտնել» և իրականացնել ցամաքային գործողություններ, ապա մնում են միայն օդային գործողությունները, իսկ դրանք, չեմ կարծում, որ կլինեն լայնամասշտաբ և որոշիչ»,- նշում է Կարեն Հովհաննիսյանը:
Հարցին, թե Ադրբեջանի կողմից ԼՂ գրավյալ տարածքները կարո՞ղ են օգտագործվել Իսրայելի կողմից՝ Իրանի դեմ գործողությունների առումով, ռազմական փորձագետը նշում է, որ այդ սցենարը կյանքի իրավունք կարող է ունենալ:
«Ըստ փորձագիտական դաշտի և վերլուծությունների, ակնհայտ է, որ 2020 թվականից հետո գրավյալ տարածքներում Իսրայելը որոշ չափով ներկայացվածություն ունի: Իրանի նախագահի ուղղաթիռի կործանումից հետո ինձ համար առնվազն պարզ է, որ այդ ահաբեկչական գործողությունները հենց Ադրբեջանի գրավյալ տարածքներում տեղակայված Իսրայելի հատուկ ուժերն են իրականացրել, և, ընդհանրապես, Իսրայելի ակտիվացումը կապված է հենց Արցախի գրավյալ տարածքների հաշվին՝ Իրանի հետ ցամաքային գործողություններ սկսելու մտադրությամբ»,- նշում է նա:
Կարեն Հովհաննիսյանի համոզմամբ՝ պատերազմը որոշակի առումով ձեռնտու է Թուրքիային, որովհետև Իրանի թուլացումը, ընդհանրապես Իրան-Իսրայել հարաբերությունների վատթարացումը, բխում է հենց Թուրքիայի շահերից:
«Նաև ԱՄՆ-ին է որոշակի առումով ձեռնտու, որովհետև կարծես Իսրայելի միջոցով վերջինս փորձում է ավելի հզորացնել ամերիկյան ազդեցությունը և այն «չհնազանդվող» պետությանը՝ Իրանին, ինչ-որ չափով հնազանդեցնել»:
Դիտարկմանը, թե Թուրքիան և Ադրբեջանը Իրան-Իսրայել պատերազմի դեպքում կարո՞ղ են օգտվել իրավիճակից և նոր ճակատ բացել ՀՀ-ում, Հովհաննիսյանն արձագանքում է, որ երկու երկիրն էլ անընդհատ օգտվել են «խառը» վիճակներից, ինչպես եղավ 2020 թվականին՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների ֆոնին:
«Դրա մասին այսօր մեծ ակնկալիքով են խոսում ադրբեջանական հատկապես ծայրահեղ ազգայնական վերլուծաբանները, փորձագետները, մեդիադաշտը, որ ա՛յ, եթե սկսվի Իսրայել-Իրան հակամարտությունը, պետք է պատմական պահը բաց չթողնեն, իհարկե, ակնարկելով նաև Հայաստանի վրա հարձակում՝ կորզելու այն, ինչ հարկավոր է, ինչու չէ, նաև Իրանից կորզելու այն, ինչի մասին 2020 թվականից հետո անընդհատ բարձրաձայնում են թե՛ Ալիևը, թե ՛ Ալիևի մերձավոր շրջապատը»,- ասում է փորձագետը:
Հովհաննիսյանը ևս մեկ անգամ նշում է՝ եթե այդ ռումբը պայթի՝ Իրանը և Իսրայելը բախվեն, ապա դա տարածաշրջանում կործանարար հետևանք է ունենալու, որովհետև խառնվելու են Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի գրեթե բոլոր պետությունները:
«Կարծում եմ, որ այս շրջանում գոնե, երբ կա հայ-ադրբեջանական հակամարտություն, կան Մերձավոր Արևելքի բազմաշերտ հակամարտությունները, տարածաշրջանի երկրների համար ձեռնտու չէ այդ բախումը: Շատերը պնդում էին, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է հանգեցնել 3-ր համաշխարհային պատերազմի, ես ի սկզբանե ասել եմ, որ ռուս-ուկրաինականի դեպքում՝ ոչ, բայց Իսրայել-Իրան բախման դեպքում դա չի բացառվում»,- եզրափակում է քաղաքագետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄիտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն
Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան
ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ
Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. տեսանյութ
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին 2 օրում 30 վարորդ է ընդունվել աշխատանքի
Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին
Մինչև 28 աստիճան սառնամանիք է եղել․ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչ եղանակ է սպասվում. տեսանյութ
Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանի ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել
Քարերով, ռետինե ու փայտե մահակներով ծեծկռտուք Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան տուժածներ
ԱՄՆ-ը պահանջում է, որ TikTok-ն անջատվի չինական կոնցեռնից և վաճառվի. 170 միլիոն օգտատեր կարող է զրկվել հարթակից
Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը տրանսպորտային հարցերով հանդիպում կանցկացնեն
Ոսկյա զարդերի խանութի տերը կես ժամով բացակայել է, դուռը բաց թողել, վերադառնալիս՝ գտել թալանված
Ձերբակալվել է «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ն. նրա մոտ հայտնաբերել են զինամթերք ու թմրամիջոցներ
Երևանում մեքենա է հրդեհվել
Գործակցությունից մինչև կրթություն, մշակույթ, զբոսաշրջություն. հանդիպել են Հարությունյանն ու Հնդկաստանի դեսպանը
Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստան այց նախատեսվում է. ԱԳՆ
ՀՀ մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, ցածր տեսանելիություն
Երկու տարում՝ 60 վարակակիր. ինչ իրավիճակ է ՀՀ-ում մետապնևմավիրուսի հետ կապված. նախարարը մանրամասնել է
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները. ՊԵԿ
Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր հայտը. Քոս
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշերում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն աշխատում է արգելափակել Ադրբեջանին Boeing օդանավերի վաճառքի ֆինանսավորումը
Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման հարցը
Արարատի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Պայմանագիր՝ 20 տարի ժամկետով. Փազեշքիանն ու Պուտինը կհանդիպեն, փաստաթուղթը կստորագրեն Կրեմլում
Անհրաժեշտ է վերանայել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությունը. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան. ստորագրվել է հուշագիր
Լոռիում «Օպել»-ը 3 մետրից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում. վարորդը հոսպիտալացվել է
Էջմիածնի բնակիչը պատրաստել ու իրացրել է կեղծ օղի և կոնյակ
Հայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարևանների հետ, ոչ թե դիմի ԵՄ-ին կամ ԱՄՆ-ին. Լավրով
ՏԿԵ նախարարն ու Գերմանիայի դեսպանն անդրադարձել են էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցությանը
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ռուբինյանն Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
ՔԿ նախագահի տեղակալն ու ԱՄՆ գլխավոր հյուպատոսը կարևորել են իրավապահ համակարգերի միջև գործակցության մակարդակը
Մենք երբեք չէինք համաձայնելու պատերազմով վերցրածը առանց պատերազմի հետ տալ. Մկրտչյան
Հայաշատ Գլենդեյլում արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի. քաղաքապետը հայտնել է սպասվող քամու մասին
Ալիևը ևս մեկ «ալիբի» կստանա ՌԴ նախագահի մոտ արդարանալու, թե ինչու չի կարող հարձակվել Հայաստանի վրա. Առաքելյան
Կենտրոն վարչական շրջանի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի գույք և միջոց. գործը դատարանում է
Քիմ Քարդաշյանը դիմել է հետևորդներին և զգուշացրել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT