ՀՀ քաղաքացին նոր անձնագիր և նույնականացման քարտ կստանա․ Սարգսյանը՝ նոր բիոմետրիկ անձնագրերի համակարգի մասին

08/08/2024 schedule11:41

ՀՀ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց նախագծի փոփոխությունները, որոնք վերաբերում են պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ՀՀ քաղաքացիներին նոր ձևաչափով նույնականացման քարտեր և բիոմետրիկ անձնագրեր տրամադրելու ծրագրի իրականացմանը։

Նրա խոսքով՝ այս նախագծով կարգավորվում են արդեն երկրորդ՝ բուն մրցութային ձևաչափին վերաբերող հարցեր, որոնք թույլ կտան ավելի որակյալ իրականացնել պրոցեսը և ընտրել լավագույն մատակարարին, որը կկարողանա մատուցել ծառայությունը․

«Երբ մեկնարկում էր ծրագիրը, մենք նախ իրականացրել ենք շուկայի ուսումնասիրություն, որպեսզի հասկանանք՝ ինչպիսի մատակարարներ կան և ինչպիսի առաջարկ կարող են տրամադրել մեր կարիքներին համապատասխան։ Դրա հիման վրա ձևավորվել է ծրագիրը։ Առաջինը եղել է որակի համապատասխանության փուլը, որի շրջանակներում ունեցել ենք 5 միջազգային առաջատար ընկերությունների հայտավորում, որոնք միջազգային ասպարեզում բիոմետրիկ անձնագրերի, նույնականացման քարտերի և նորարարական լուծումների մատուցման տեսանկյունից ունեն բավական հարուստ փորձառություն»,- ասաց նա։

Փոխնախարարը նկատեց՝ 5 առաջատար ընկերությունից որակավորվել է 3 արտասահմանյան ընկերություն՝ 2 գերմանական և 1 ֆրանսիական։ Առաջին փուլի արդյունքում հանրայնացվել են 3 որակավորված հայտատուի տվյալներ։ 2-րդ փուլին ընդառաջ, որը բուն մրցույթն է, պետք է ընտրվի հաղթող թեկնածու․ «Ըստ էության, առաջարկի հարցումն է, որին նախորդում է այս 3 հայտատուի հետ բանակցությունների փուլը։ Այժմ բանակցությունների փուլն է, և մենք հայտատուներից ունենք խնդրանք, որպեսզի մի փոքր երկարաձգենք իրենց կողմից վերջնական առաջարկների և խնդիրների քննարկման փուլը, որպեսզի մենք առաջարկի հարցումը ձևակերպենք շատ ավելի գրագետ և վերջնական, որովհետև այս փուլն ամբողջ պրոցեսի ամենակարևոր փուլն է, և այստեղ սխալվելու հավանականություն ունենալ չենք կարող»։

Մինչև տարեվերջ գործընկերները կարող են ներկայացնել իրենց վերջնական առաջարկը ծառայությունները մատուցելու համար։ 2025 թվականի սկզբին կսկսվի գնահատման պրոցեսը։ Մարտին կլինի հաղթող ընկերություն, որին կհաջորդի պայմանագրի կնքումը, հաղթած ընկերությունը 10 տարի ժամկետ կունենա ծառայությունը մատուցելու համար։

 Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Տպել
2267 դիտում

Եկեղեցին Աջապահյանի շուրթերով կարծես փորձ է անում մաքրել իր անունը, այդ թվում՝ հեռու մնալ Վազգեն Գալստանյանից. Մեհրաբյան

Աննա Հակոբյանը Հայաստան է հրավիրել Չինաստանի Պետական խորհրդական Շեն Յիցինին (տեսանյութ)

Կրակել են Թուրքիայի բազկամարտի չեմպիոնի վրա․ հանցագործը փախուստի է դիմել

Գազ չի լինի Արագածոտնի և Կոտայքի մարզերում․ հասցեներ

«Սև աղբյուր» սարում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ կախված վիճակում

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

Ալիևը և Ադրբեջանը պատային իրավիճակում են, ԿՈՊ 29-ը պայմանավորվածության դիմաց են նրան տվել. Առաքելյան

«ՀրազՋԷԿ»-ի չգործող ձուլարանում տեղի ունեցած ողբերգական հետևանքով պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բաքուն պարտավորություն չունի ազատ արձակել ԼՂ-ի ապօրինի գերեվարված նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը․ Հաջիզադե

Վերահաստատում եմ ՀՀ առաջարկն Ադրբեջանին․ վարչապետը՝ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի ստորագրման մասին

Մեկնարկել է ապագա պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը․ քննություն է հանձնել 306 սովորող

Աննա Հակոբյանը Չինաստանում հանդիպել է ՉԺՀ պետական խորհրդականի հետ

«Այն ամենը, ինչ պետք է իմանալ». «Ապրելու երկիր»-ը բոյկոտել է Արևաշատում մանկապարտեզի բացման հարցը

Արարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը տարածաշրջանային բնույթի հարցեր են քննարկել

Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները

Մանրամասներ «ՀրազՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին

Պայթյունը տեղի է ունեցել «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում, հայտնի է մահացածի ինքնությունը․ մանրամասներ

Պայթյուն Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում. կա զոհ և 6 վիրավոր

Աննա Հակոբյանն այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն

Կարևոր է Իրաքի հետ արդարադատության ոլորտում համագործակցության զարգացումը․ վարչապետն ընդունել է Ջասիմ Մուհամմադ Աբուդին

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչությունը նոր ղեկավար ունի

Բոլորդ տեսել եք չէ՞, որ «Ֆեստիվառը» եղել է․ Գյումրու ավագանին մերժեց փառատոնի աջակցման համար գումարի տրամադրման նախագիծը

Հայտնի է` երբ ՍԴ-ն կքննի ՀՀ-ի Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հարցը

Ութ ամիս տևած մշակումից հետո հաստատվել է Երևանի նոր գլխավոր հատակագծի նախագիծը

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ինքը ցանկանում էր, որ իրեն հեռացնեն․ Գրիգորյանը՝ Երիցյանին ավագանու անդամի մանդատից զրկելու մասին

Հայաստանն ու Թուրքիան կարող են լուծել բոլոր խնդիրները և կարգավորել հարաբերությունները. Ռուբինյանը հայտնել է՝ ինչպես

Նախաճաշում էլ եմ, բայց դա կապ չունի․ Գրիգորյանը՝ ինքնագլորով երթևեկելու և տրանսպորտի խնդիրները չտեսնելու մասին

ԿԳՄՍ նախարարը պարզաբանել է՝ ինչու պատրաստ չէ 10-րդ դասարանի «Պատմություն» առարկայի դասագիրքը

ԼՂ վերնախավին ասում էինք՝ գնացեք Սոֆիա, ՀՅԴ-ականները փոխեցին նախագահին ու ԼՂ ներկայացուցչին ուղարկեցին Եվլախ. պատգամավոր

Հայաստանը և Եվրոպական միությունը մեկնարկում են մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը

ՀՀ-ն պատրաստ է Նախիջևանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցային կապ տրամադրել, բայց ոչ բոլորն են հակված օգտվել դրանից. վարչապետ

Ջերմաստիճանը 5-6 աստիճանով կնվազի, այնուհետև կրկին կբարձրանա. սպասվում են տեղումներ

Տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը

Աննա Հակոբյանը Ցինդաոյում այցելել է Չինագիտության համաշխարհային կենտրոն, հետևել երեխաների ելույթներին (տեսանյութ)

Շոյգուն պատմել է Թուրքիայի առաջարկի մասին, որին Պուտինը համաձայնել է

18-ամյա Գառնիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած

Ադրբեջանին բազմիցս ասել ենք՝ իրավունք չունեն խառնվելու ՀՀ ներքաղաքական կյանքին. Հովհաննիսյան

Վթարի է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետին սպասարկող «Տոյոտա»-ն. կան վիրավորներ

Համաձայնագրով կսահմանվեն ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական մոտեցումներ