Թրա՞մփ, թե՞ Հարրիս. ում ընտրվելու հավանականությունն է ավելի մեծ և ինչպես դա կազդի գլոբալ քաղաքականության և ՀՀ-ի վրա

11/08/2024 schedule18:25

Վերջին շրջանում աշխարհում տեղի ունեցող քաղաքական, ռազմական կամ այլ նշանակության բոլոր զարգացումներն ու իրադարձությունները կապվում են 2024 թվականի աշնան, ավելի կոնկրետ՝ նոյեմբերին ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրությունների ու դրանց ելքի հետ:

«Հայկական ժամանակ»-ը քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի հետ զրուցել է ԱՄՆ ընտրություների հավանական արդյունքների ու գլոբալ քաղաքականության վրա դրանց ազդեցության մասին:

Քաղաքագետի համոզմամբ՝ Հարրիսին հաղթելը հեշտ չի լինելու Թրամփի համար:

«Ինչու, որովհետև Բայդենի պարագայում Թրամփն ասում էր, որ նա մեծ է, հիվանդ և չի կարողանա ղեկավարել երկիրը 4 տարի: Հիմա ինքն է տարիքով մեծ թեկնածուի կարգավիճակում, իսկ իր մրցակիցը 50-ամյա կին է, որ նաև ունի սևամորթ բնակչության ձայները: Այս պահին, իմ գնահատմամբ, ավելի ուժեղ են Հարրիսի դիրքերը և Թրամփի համար ավելի դժվար կլինի հաղթել վերջինիս, քան Բայդենի դեպքում էր»:

Խոսելով ԱՄՆ նախագահի թեկնածուներից Հարրիսի մասին, Դալլաքյանն ասում է, որ Հարրիսը շատ քիչ է հրապարակային ելույթներ ունեցել և հասկանալի չէ՝ արդյո՞ք նա արտաքին քաղաքականության առումով Բայդենից տարբեր տեսակետներ ունի, թե՝ ոչ:

Դալլաքյանը նշում է՝ նա առաջ է տանելու Բայդենի քաղաքականությունը և հավելում, որ դեմոկրատների հաղթանակի դեպքում եթե այնպես ստացվի, որ մեր տարածաշրջանում Հարրիսը շարունակի Բայդենի քաղաքականությունը, կտեսնենք մինիմում սառեցված իրավիճակ:

«Այսինքն՝ Ադրբեջանին կճնշեն, որ հարձակում չգործի ՀՀ-ի վրա, բայց կստիպե՞ն, արդյոք, որ վերջինս խաղաղության պայմանագիր ստորագրի, դա արդեն նաև ՀՀ իշխանությունների աշխատանքից է կախված: Իսկ եթե ավելի կոշտ դիրքորոշում դրսևորի և ցանկանա իրոք ճնշել Ադրբեջանին և ՀՀ-ին փրկօղակ նետել, դա, իհարկե, ամենալավ սցենարը կլինի: Համենայնդեպս, կարծում եմ՝ Հարրիսը այդքան չի շեղվի Բայդենի օրակարգից»:

Խոսելով Թրամփի մասին, Լիլիթ Դալլաքյանը նկատում է՝ նա անկախատեսելի է. «Մի օր ասում է, որ գամ՝ կռմբակոծեմ Մոսկվան, հաջորդ օրն ասում է, որ գամ՝ չեմ զինելու Ուկրաինային: Այսինքն՝ Թրամփի բացասական կերպարը ձևավորվել է, որովհետև նա գործարար է, քաղաքականության մեջ էլ բիզնես շահերն է առաջ տանում, տնտեսական պատերազմների մեջ է Չինաստանի հետ, Իրանի հետ հարաբերություններն է սրել: Ինքն անկանխատեսելի է և դրա համար էլ ցանկալի թեկնածու չի կարող լինել որևէ երկրի համար՝ սկսած Ուկրաինայից մինչև Հայաստան»:

Միաժամանակ քաղաքագետը նշում է, որ նրա ընտրվելու դեպքում չենք կարող ասել՝ «Թրամփի հետ գործ չունենք», քանի որ Միացյալ նահանգները հեգեմոն է, և միանշանակ Թրամփի վարչակազմի հետ էլ պետք է փորձել կապ հաստատել:

«Իր պետքարտուղար Պոմպեոն, համենայնդեպս, շատ հայանպաստ դիրքորոշում էր դրսևորում պատերազմի ժամանակ, մեղադրում Ադրբեջանին, Թուրքիային, ինչպես նաև ՌԴ-ին Հայաստանի վրա հարձակվելու համար, իր միտքն էր սկանդինավյան խաղաղապահներ ԼՂ ուղարկելը, այսինքն՝ այնպես չէ, որ Թրամփն է և վերջ, Թրամփն ինստիտուտ չէ, իսկ ԱՄՆ-ում իշխում են ինստիտուտները: Իհարկե, հասկանալով Թրամփի բացասական դերը, պետք է փորձել նրա հետ էլ աշխատել: Օրինակ, Ուկրաինայի նախագահ Զելենսկին արդեն իր հետ խոսել է մի քանի անգամ, ասվում է, որ հնարավոր է Թրամփը նաև այցելի Ուկրաինա, դա խոսում է  այն մասին, որ նույնիսկ Ուկրաինան, հասկանալով, որ Թրամփը կարող է չզինել իրեն՝ փորձում է հետը «լեզու գտնել»: Մեր ճանապարհն էլ հայ համայնքին ներգրավելն է: Մենք ունենք ամենաուժեղ լոբբին ԱՄՆ-ում, գուցե Իսրայելին հավասար, եթե ոչ ավել, և պետք է փորձել Թրամփի հետ կապեր հաստատել և ՀՀ շահերի տեսանկյունից նրա հետ աշխատել: Մենք չենք կարող մեզ շքեղություն թույլ տալ, ասել՝ դե մենք Թրամփի հետ չենք շփվում: Աշխատելու տեղ կա, պետք է Թրամփի հետ խոսել, ներկայացնել, որ ԱՄՆ ռազմավարական հենակետն այստեղ կարող է դառնալ ՀՀ-ն, եթե Վրաստանում իշխանափոխություն չլինի և նրանք տեղավորվեն ռուսական նավի մեջ, իսկ Ադրբեջանն արդեն իսկ ռուսական նավում է, մնում է Հայաստանը Հարավային Կովկասում, որը կարող է լինել ԱՄՆ-ի հենարանը»,- նշում է Դալլաքյանը:

Նրա խոսքով, իհարկե, Հարրիսն ավելի կանխատեսելի է, քան Թրամփը, բայց երկու դեպքում էլ կարող ենք ունենալ և՛ բացասական, և՛ դրական հետևանքներ: Իսկ Ադրբեջանի հարձակումը կախված չի լինի նրանից, թե ով կլինի ԱՄՆ նախագահը, այլ կախված կլինի, թե ԱՄՆ-ը կկարողանա՞ ՌԴ-ին զսպել, որովհետև Ադրբեջանին միակ հրահրողը ՌԴ-ն է:

«Մենք ունենք մի դրական կողմ. դա լոբբիզմն է, որն այսօր շատ կարևոր դեր է խաղում Իսրայելի հարցում: Ըստ էության, դա պետություն է պետության մեջ, Իսրայելական լոբբին կարողանում է անընդհատ այնպես անել, որ Իսրայել պետության պաշտպանությունը լինի ԱՄՆ օրակարգում, նույնկերպ պետք է հայ համայնքի ներուժն օգտագործել: Ինչպես նաև շատ կարևոր են ուղիղ շփումները, ինչպես Զելենսկին է անում, ցույց տալ, որ Միացյալ նՆահանգների շահը այստեղ կայուն է, կապ չունի Թրամփը լինի, թե Հարրիսը՝ մենք ենք, որ տարածաշրջանում կարող ենք ապահովել ձեր ներկայությունը»,- նշում է քաղաքագետը:

Կրկին վերադառնալով ընտրությունների հնարավոր հավանական ելքին, Լիլիթ Դալլաքյանը նկատում է, եթե սկզբում մեծ է գնահատել Թրամփի շանսերը, ապա հիմա հակառակն է:

«Այդպես դարձավ հատկապես անհաջող փոխնախագահ ընտրելուց հետո: Պարոն Վենսը շատ ավելի պոպուլիստ է, քան Թրամփը, արդեն հասցրել է բոլորին վիրավորել, տիկին Հարրիսին մեղադրել, թե չի կարողանում երեխա ունենալ, և հետաքրքրին այն է, որ նույն մարդը Թրամփին մի քանի տարի առաջ Ադոլֆ Հիտլեր էր անվանել և ծաղրածու, իսկ հիմա նրա փոխնախագահի թեկնածուն է: Ի վերջո, Հարրիսը, ով դատախազ է եղել, կարող է Թրամփի հետ խոսել որպես հանցագործության մեջ մեղադրվող անձ»,- նշում է քաղաքագետը:

Տպել
1981 դիտում

Լոգարանում հայտնաբերվել է գործարարի մարմինը, կողքին՝ ԼՂ նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը

Ադրբեջանում պահվող Գոռ Սուջյանի հարցով ես ավելի համառ ձևով եմ զբաղվում․ ՀՀ ԱԺ նախագահ

Ձեր ստորագրած ամեն փաստաթուղթ միտված է նրան, որ ՀՀ-ն մտնի ՌԴ կամ միութենական կազմի մեջ. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Այսօրվա ընդդիմությունը մեր Աստծո պարգևն է․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Սկոպյե․ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի շրջանակում նրանք կմրցեն Հյուսիսային Մակեդոնիայի հետ

Արդարադատության նախարարի տեղակալն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ մտերմության լուրերին

Որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը. ԱԽ քարտուղարը՝ Իրանի դեսպանին

Իրանի հայտարարությունները շատ կարևոր են, ակտիվությունը՝ ողջունելի. Ալեն Սիմոնյան

Իրան-Հայաստան ուղիղ սահմանային կապը մի քանի հազար տարեկան է, բոլորը, այդ թվում՝ ՌԴ-ն, պետք է հարգեն դա. Քաշքավի

Երևանի հիվանդանոցներից մեկը 25 օրական երեխայի մարմին է տեղափոխվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ադրբեջանը և Ռուսաստանը ՀՀ-ին պատասխանելու բան ունեն․ Ալեն Սիմոնյան

ԼՂ պաշտոնյա այլևս գոյություն չունի. Ալեն Սիմոնյանն առաջարկեց լուծարել ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը

ԼՂ-ի վրա հարձակման նպատակը եղել է ՀՀ-ն որպես պետություն ոչնչացնելը և բռնակցելը միութենական որևէ կառույցի. Սիմոնյան

Գեղամ Նազարյանի հեղինակած նախագիծը չի ընդգրկվել ԱԺ նիստերի օրակարգում

Արայիկ Հարությունյանը ինձ ասել էր՝ «կարող է մի օր արթնանաք, տեսնեք՝ ես չկամ»․ Սիմոնյան

ԱԺ բակում այսուհետ սրճարան կգործի

Մեծացել է կենսաթոշակի և նպաստի անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը. քանի քաղաքացի է օգտվում ծրագրից

Երևանում ամեն մի փոքր պատահարից երթևեկությունը կաթվածահար է լինում, խնդիրը մեր դաշտում է․ Ավինյան

Լավ է չեք ասում՝ Շահրամանյանը մատերով խաչ էր արել. լուրջ չէ 120 հազար ԼՂ բնակչի տեղահանել, ասել՝ վավեր չէ. Հովհաննիսյան

«Հայաստանում հաց, Հայաստանում կաց» կարգախոսը կարող է լինել ժողովրդի և պետական պատկերացումները միավորող բանաձև. վարչապետ

Երևանում ապամոնտաժվել է 2516 գովազդ

Սեպտեմբերի 9-ից դեկտեմբերի 31-ը 0 տոկոս ներմուծման մաքսատուրքով կարող է ձևակերպվել դեռևս 1115 էլեկտրոմոբիլ. մանրամասներ

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացմանը

Հայաստանի Հանրապետության կոչը սեփական քաղաքացիներին՝ «Այստեղ հաց, այստեղ կաց». վարչապետ

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Արմենուհի Ղազարյանը երդվեց և ընդունեց մանդատը

Ուկրաինայի ԱԳՆ-ն հետ է կանչել Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին. պատճառը՝ «դիվանագիտական մտքի բացակայություն»

Բնակավայրի խնդիրների ռեյտինգավորումը կնպաստի դրանց արդյունավետ լուծմանը. Նիկոլ Փաշինյանը դիմել է քաղաքացիներին

Աննա Հակոբյանը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության Կանանց ֆորումին (տեսանյութ)

Բելառուսն ուժեղացրել է սահմանային անվտանգությունն ու պաշտպանությունը երկրի հարավում

Խոշոր ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Գավառում հրդեհվել է մեծ քանակությամբ անասնակեր. կրակի դեմ պայքարել են 4 ժամ

Մահացել է КВН-ի ղեկավար և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը

Դպրոցում քարոզչություն չպետք է անել. քաղաքական զսպվածություն չցուցաբերող տնօրենները սանկցիաների կենթարկվե՞ն

Իմ ամենամեծ ուսուցիչը նորին մեծություն երաժշտությունն է. այսօր Օհան Դուրյանի ծննդյան օրն է

Լոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինի

Արծաթե մեդալով՝ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան. Արթուր Ալեքսանյանը կպայքարի հանուն արդարության

Համագործակցության հեռանկարներ բիոէներգետիկայի ոլորտում․ Պապոյանն այցելել է լատվիական EggEnergy ընկերություն

Պուտինը կհետևի ՌԴ զինված ուժերի զորավարժություններին

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել

Ռուսական անօդաչու թռչող սարքերը հատել են Ռումինիայի օդային տարածքը. ՆԱՏՕ-ն արձագանքել է