Հերացի փողոցում տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն հրապարակել է կադրեր դեպքի վայրից

11/08/2024 schedule13:25

Օգոստոսի 11-ի առավոտյան Երևան քաղաքի Հերացի փողոցում ցորենով բեռնված «Shacman» մակնիշի բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Վթարի հետևանքով 20 անձ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բժշկական կենտրոններ:

Այս մասին հիշեցրել է քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչները դեպքի վայրում են, կատարվում են դեպքի վայրի և վթարված տրանսպորտային միջոցների զննություն, այլ անհետաձգելի առաջնային քննչական գործողություններ։

Նշանակվում են դատաբժշկական փորձաքննություններ։

Վթարի պատճառների և հանգամանքների պարզման, տրանսպորտային միջոցների վարորդների արարքներին իրավական գնահատական տալու նպատակով իրականացվում է նախաքննություն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 09:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Հերացի և Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի էր ունեցել ՃՏՊ:

Ավելի ուշ պարզվել էր, որ ցորենով բեռնված «Shacman» մակնիշի բեռնատարը բախվել էր թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, այնուհետև՝ կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։

Բախման հետևանքով 20 տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել բեռնատարը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, 1 արգելափակված տուժածի դուրս բերել ավտոբուսից, 2 տուժածի պատգարակով մոտեցրել մոտակա բժշկական կենտրոն, մյուս տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

ԱՆ-ն տվյալներ է հրապարակել վիրավորների առողջական վիճակից՝ նշելով, որ 2 տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է, 8-ինը՝ միջին ծանրության, ևս 8-տ ստանում են բուժօգնություն և դուրս կգրվեն:

Տպել
538 դիտում

Իրանի հայտարարությունները շատ կարևոր են, ակտիվությունը՝ ողջունելի. Ալեն Սիմոնյան

Իրան-Հայաստան ուղիղ սահմանային կապը մի քանի հազար տարեկան է, բոլորը, այդ թվում՝ ՌԴ-ն, պետք է հարգեն դա. Քաշքավի

Երևանի հիվանդանոցներից մեկը 25 օրական երեխայի մարմին է տեղափոխվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ադրբեջանը և Ռուսաստանը ՀՀ-ին պատասխանելու բան ունեն․ Ալեն Սիմոնյան

ԼՂ պաշտոնյա այլևս գոյություն չունի. Ալեն Սիմոնյանն առաջարկեց լուծարել ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը

ԼՂ-ի վրա հարձակման նպատակը եղել է ՀՀ-ն որպես պետություն ոչնչացնելը և բռնակցելը միութենական որևէ կառույցի. Սիմոնյան

Գեղամ Նազարյանի հեղինակած նախագիծը չի ընդգրկվել ԱԺ նիստերի օրակարգում

Արայիկ Հարությունյանը ինձ ասել էր՝ «կարող է մի օր արթնանաք, տեսնեք՝ ես չկամ»․ Սիմոնյան

ԱԺ բակում այսուհետ սրճարան կգործի

Մեծացել է կենսաթոշակի և նպաստի անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը. քանի քաղաքացի է օգտվում ծրագրից

Երևանում ամեն մի փոքր պատահարից երթևեկությունը կաթվածահար է լինում, խնդիրը մեր դաշտում է․ Ավինյան

Լավ է չեք ասում՝ Շահրամանյանը մատերով խաչ էր արել. լուրջ չէ 120 հազար ԼՂ բնակչի տեղահանել, ասել՝ վավեր չէ. Հովհաննիսյան

«Հայաստանում հաց, Հայաստանում կաց» կարգախոսը կարող է լինել ժողովրդի և պետական պատկերացումները միավորող բանաձև. վարչապետ

Երևանում ապամոնտաժվել է 2516 գովազդ

Սեպտեմբերի 9-ից դեկտեմբերի 31-ը 0 տոկոս ներմուծման մաքսատուրքով կարող է ձևակերպվել դեռևս 1115 էլեկտրոմոբիլ. մանրամասներ

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացմանը

Հայաստանի Հանրապետության կոչը սեփական քաղաքացիներին՝ «Այստեղ հաց, այստեղ կաց». վարչապետ

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Արմենուհի Ղազարյանը երդվեց և ընդունեց մանդատը

Ուկրաինայի ԱԳՆ-ն հետ է կանչել Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին. պատճառը՝ «դիվանագիտական մտքի բացակայություն»

Բնակավայրի խնդիրների ռեյտինգավորումը կնպաստի դրանց արդյունավետ լուծմանը. Նիկոլ Փաշինյանը դիմել է քաղաքացիներին

Աննա Հակոբյանը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության Կանանց ֆորումին (տեսանյութ)

Բելառուսն ուժեղացրել է սահմանային անվտանգությունն ու պաշտպանությունը երկրի հարավում

Խոշոր ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Գավառում հրդեհվել է մեծ քանակությամբ անասնակեր. կրակի դեմ պայքարել են 4 ժամ

Մահացել է КВН-ի ղեկավար և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը

Դպրոցում քարոզչություն չպետք է անել. քաղաքական զսպվածություն չցուցաբերող տնօրենները սանկցիաների կենթարկվե՞ն

Իմ ամենամեծ ուսուցիչը նորին մեծություն երաժշտությունն է. այսօր Օհան Դուրյանի ծննդյան օրն է

Լոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինի

Արծաթե մեդալով՝ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան. Արթուր Ալեքսանյանը կպայքարի հանուն արդարության

Համագործակցության հեռանկարներ բիոէներգետիկայի ոլորտում․ Պապոյանն այցելել է լատվիական EggEnergy ընկերություն

Պուտինը կհետևի ՌԴ զինված ուժերի զորավարժություններին

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել

Ռուսական անօդաչու թռչող սարքերը հատել են Ռումինիայի օդային տարածքը. ՆԱՏՕ-ն արձագանքել է

Բախվել է 3 ավտոմեքենա. կա տուժած

Մեկնարկում է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը. ԱԳՆ-ն իրազեկել է՝ ինչպես հետևել ընթացքին

Հաջիևը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալության ներկայացուցչի հետ

ՀՀ տարածքում ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Իրանի նախագահն առաջին արտասահմանյան այցը կկատարի Իրաք

ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

«Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանն ուղղված Ռուսաստանի մղումը «դանակով հարված է թիկունքից»․ իրանցի պատգամավոր