Կրակել ու սպանել է մեկին, վիրավորել՝ մյուսին, զենքը խլել է եղբայրը. Վահրամաբերդում սպանության կասկածյալը հատել է սահմանը

12/08/2024 schedule15:14

Ինչպես տեղեկացրել էինք՝ 2024 թվականի օգոստոսի 9-ին Վահրամաբերդ գյուղում տեղի էր ունեցել  վիճաբանություն, որի հետևանքով կար մեկ սպանված և մեկ վիրավոր: 

ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առթիվ հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ պարզվել են սպանության և սպանության փորձի հանգամանքները:

«Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և այլ վարութային մի շարք գործողություններ, որի արդյունքում պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է  Վահրամաբերդ բնակավայրի բնակիչ Զ. Հ.-ն:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 18:00-ից 20:35-ն ընկած ժամանակահատվածում, Ա.Թ.-ի և Զ.Հ.-ի միջև նախկինում տեղի ունեցած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով, վերջինս իր եղբայրների հետ մի կողմից, իսկ տուժողները և քննությամբ դեռևս չպարզված մի շարք անձինք մյուս կողմից, հանդիպել են Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրի «Վահրամաբերդի ձոր» կոչվող տարածքում, որտեղ ծագած վիճաբանության ժամանակ Զ.Հ.-ն դեպքի վայրում գտնվող և իր կողմից շահագործվող «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է քննությամբ չպարզված ժամանակահատվածում ապօրինի ձեռք բերված, պահված ու դեպքի վայր փոխադրված հրազենը և գիտակցելով իր գործողությունների հնարավոր հետևանքները, Ա.Թ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, կրակել է վերջինիս կրծքավանդակի աջ կեսին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:

Լ.Թ.-ն, տեսնելով կատարվածը, հայհոյանքներ հնչեցնելով մոտեցել է Զ.Հ.-ին, ինչից հետո  Զ.Հ.-ն, Լ.Թ.-ին սպանելու ուղղակի դիտավորությամբ, կրակել է նրա ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված չի կարողացել ավարտին հասցնել հանցանքը, քանի որ միջամտել է Զ.Հ.-ի եղբայրը, ով նրա ձեռքից վերցրել է հրազենը, եղբորը նստեցրել մեքենան՝ այդ կերպ խոչընդոտելով վերջինիս կողմից իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելուն: 

Որոշում է կայացվել դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալել Զ.Հ.-ին: 

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Զ.Հ.-ն հատել է ՀՀ պետական սահմանը։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»,-մասնավորապես գրված է հայտարարության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1456 դիտում

Կենցաղային սարքավորումների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել խոշոր հարկեր

Նոր համաձայնագրերը խառնելու են Պուտին-Ալիև դուետի պլանները, հիբրիդային սպառնալիքներն ահագնանալու են. Սաֆարյան

Արարատ Միրզոյանը գրառում է կատարել ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում

Քթի կոտրվածք, ուղեղի ցնցում. Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարձակման է ենթարկվել

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը

Ստամբուլում մեկ օրում կեղծ ոգելից խմիչքից 11 մարդ է մահացել

Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներ 2-6 ժամով կհոսանքազրկվեն

Մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, Հրազդանում՝ ցածր տեսանելիություն

Միտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն

Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան

ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ

Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. տեսանյութ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին 2 օրում 30 վարորդ է ընդունվել աշխատանքի

Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին

Մինչև 28 աստիճան սառնամանիք է եղել․ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչ եղանակ է սպասվում. տեսանյութ

Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանի ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել

Քարերով, ռետինե ու փայտե մահակներով ծեծկռտուք Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան տուժածներ

ԱՄՆ-ը պահանջում է, որ TikTok-ն անջատվի չինական կոնցեռնից և վաճառվի. 170 միլիոն օգտատեր կարող է զրկվել հարթակից

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը տրանսպորտային հարցերով հանդիպում կանցկացնեն

Ոսկյա զարդերի խանութի տերը կես ժամով բացակայել է, դուռը բաց թողել, վերադառնալիս՝ գտել թալանված

Ձերբակալվել է «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ն. նրա մոտ հայտնաբերել են զինամթերք ու թմրամիջոցներ

Երևանում մեքենա է հրդեհվել

Գործակցությունից մինչև կրթություն, մշակույթ, զբոսաշրջություն. հանդիպել են Հարությունյանն ու Հնդկաստանի դեսպանը

Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստան այց նախատեսվում է. ԱԳՆ

ՀՀ մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, ցածր տեսանելիություն

Երկու տարում՝ 60 վարակակիր. ինչ իրավիճակ է ՀՀ-ում մետապնևմավիրուսի հետ կապված. նախարարը մանրամասնել է

Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները. ՊԵԿ

Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր հայտը. Քոս

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշերում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն աշխատում է արգելափակել Ադրբեջանին Boeing օդանավերի վաճառքի ֆինանսավորումը

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման հարցը

Արարատի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Պայմանագիր՝ 20 տարի ժամկետով. Փազեշքիանն ու Պուտինը կհանդիպեն, փաստաթուղթը կստորագրեն Կրեմլում

Անհրաժեշտ է վերանայել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությունը. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել

Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան. ստորագրվել է հուշագիր

Լոռիում «Օպել»-ը 3 մետրից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում. վարորդը հոսպիտալացվել է

Էջմիածնի բնակիչը պատրաստել ու իրացրել է կեղծ օղի և կոնյակ

Հայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարևանների հետ, ոչ թե դիմի ԵՄ-ին կամ ԱՄՆ-ին. Լավրով

ՏԿԵ նախարարն ու Գերմանիայի դեսպանն անդրադարձել են էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցությանը

ՀԱՊԿ-ից մեկնաբանել են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը