Երևան
26 °C
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է նախաձեռնվել, հայտնում է 1Lurer-ը:
Նշվում է, որ նա անցնում է 76 դրվագով, պետությանը 350 մլն դոլարի վնաս է պատճառվել։
«Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Միքայել Մինասյանը տևական ժամանակ առանձնապես խոշոր չափերով խարդախություններ կատարելու, հակամրցակցային գործունեության, կաշառք տալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, փողերի լվացումներ իրականացնելու համար ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն։ Դրանում բազմաթիվ անձինք են ընդգրկված»,- լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Սամվել Հակոբյանը։
Դատախազության տվյալներով՝ ընդհանուր առմամբ, գործով որպես մեղադրյալ անցնում է 13 անձ։ Նրանցից են «Երևան մոլ» առևտրի կենտրոնի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը, «Դաբլթրի բայ Հիլթոն» հյուրանոցային համալիրի սեփականատեր Տիգրան Եղոյանը։
Մեղադրյալներից 3-ը ձերբակալված են։
Դատախազ Հակոբյանը նշել է նաև, որ, ըստ մեղադրանքի, Մինասյանն իր մտերիմ Լեոնիդ Արևշատյանի հետ հափշտակել է պետական ռադիոընկերության շուրջ 600 մլն դրամ արժողությամբ գույքը, կատարել փողերի լվացում։ Այդ նպատակով ստեղծվել է «Միջազգային ռադիոցանց» ընկերությունը։
Ըստ գերատեսչության՝ մեկ այլ դրվագով էլ Միքայել Մինասյանը կազմակերպել է Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորի կողմից ԶՊՄԿ-ից շուրջ 18 մլրդ դրամի հափշտակություն։ Դրվագների շարքում հիշատակվում է նաև «Սպայկա» ընկերության բաժնետոմսերի ապօրինի ձեռքբերումը։
Դատախազը, շարունակելով ներկայացնել բոլոր դրվագները, նաև ընդգծել է, որ Միքայել Մինասյանը, ունենալով հանցավոր ծագում ունեցող շուրջ 25 մլն եվրո, այն փոխանցել է շվեյցարական բանկում իր և մերձավոր ազգականի անվամբ բացված 3 հաշվեհամարի։
«2011 թվականին նշված գումարներից շուրջ 5 մլն դոլարն ուղղվել է «Շանթ» հեռուստաընկերությանը, որի արդյունքում Մինասյանը դարձել է այդ ընկերության 48 տոկոս սեփականատերը»,- ասել է Հակոբյանը։
Դատախազությունից հայտնել են նաև, որ մյուս մասն էլ թաքցնելու համար մոտ 5,7 մլն դոլարն ուղղվել է «Յուքոմ» ընկերության բաժնետոմսերի ձեռքբերմանը՝ դառնալով 29 տոկոսի բաժնետեր։ Եվս 3 մլրդ 200 մլն դրամով Մինասյանը ձեռք է բերել «Երևան մոլի» բաժնետոմսերի 30 տոկոսը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում
Իրակլի Կոբախիձեի հետ առանձնազրույցից հետո քննարկումները շարունակեցինք ընդլայնված կազմով. Փաշինյան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
ԱԽ քարտուղարը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
3 ադրբեջանցու Չեչնիայում ձերբակալել և բռնի ուղարկել են ռազմական գոտի. Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը դժվար թե ունենա սահմանադրական խնդիր. Հովհաննիսյան
Սահմանամերձ Երասխում և Արարատում շարունակվում են մարզադպրոցների կառուցման աշխատանքները
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. կան վիրավորներ
Ոտքի վրա հանդիպումներ չեմ անում, թող զանգեն գրանցվեն․ Արշակյանը՝ Գալստանյանի հետ հնարավոր հանդիպման մասին
Մեռելոցին Սուտասան տերտերի ԱԺ այցելությունն ու ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպումը շատ խորհրդանշական է. Չախոյան
ՀՀ վարչապետը ժամանել է Թբիլիսի (լուսանկարներ)
Վազգեն Գալստանյանը չի բացահայտում՝ ինչ է խոսել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ
Ցրտելու է 8-13 աստիճանով, սպասվում են ինտենսիվ տեղումներ, որոշ հատվածներում՝ մառախուղ
Վրաերթի ենթարկված 37-ամյա կինը տեղում մահացել է, վարորդը՝ դիմել փախուստի
Առատ անձրևների հետևանքով հեղեղումներ են ոչ միայն Երևանում, այլև եվրոպական մի շարք երկրներում (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան
Ինչպիսին են Խոսրովի անտառում բնակվող «Կարմիր գրքում» գրանցված սպիտակագլուխ անգղերը
Բելգորոդը հայտնվել է գնդակոծության տակ. տուժել է 8 մարդ, գրանցվել են բազմաթիվ ավերածություններ (տեսանյութ)
Եվրոպայում ջրհեղեղների հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, մի շարք երկրներում հեղեղումներ են (տեսանյութ)
Ոստիկանություն տարված տղամարդկանց մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ, դանակ և արցունքաբեր գազաբալոն
Ադրբեջանն անհանգստացած է՝ ՀՀ կառավարությունը մեր անվտանգության մակարդակը բարձրացրել է մի քանի աստիճանով. Քոչարյան
Ուզում ենք ամրապնդել մեր պետականությունը, այս ճանապարհին Ֆրանսիայի աջակցությունը բարձր ենք գնահատում. վարչապետ
Հայազգի ռեժիսոր Սթիվ Զայիլյանը «Ռիփլի» ֆիլմի համար արժանացել է հեղինակավոր «Էմմի» մրցանակի
Սեպտեմբերի 16-ի դրությամբ էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 876 հատ․ ՊԵԿ
Գուցել կլինի պաշտոնյաների փոփոխություն, սակայն հանձնառությունը կշարունակվի․ Ֆրանսիայի արտգործնախարարը՝ ՀՀ այցի մասին
Չեմ ուզում ևս մեկ անգամ արձանագրել որևէ տեղ աշխատանք, դրանից շատ կարճ ժամանակ հետո՝ քանդում. Տիգրան Ավինյան
Կանխվել է Դոնալդ Թրամփի դեմ հարձակումն ու ենթադրյալ մահափորձը. ինչ է հայտնի
Չնայած թշնամանքին, որով ՌԴ-ն ցանկանում է ճնշում գործադրել, Հայաստանը շարունակում է իր ուղին․ Ֆրանսիայի արտգործնախարար
Երևանում կրակել են երթուղային ավտոբուսի վրա
Նման հեղեղումներ Երևան քաղաքում ես չեմ հիշում, պետք է ադապտացվենք նոր իրավիճակին. Ավինյան
Անահիտ աստվածուհու արձանը բրիտանական թանգարանից բերվել է Հայաստան (տեսանյութ)
Ադրբեջանի պատասխանատվությունն է ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում է հասնել խաղաղության նախքան COP29-ը․ Սեժուրնե
Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, բնակչությանը, Ֆրանսիայի հետ համագործակցությունը կշարունակվի. Սեժուրնե
Դեսպան Մակունցը Միչիգանի համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի առանձնազրույցը
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և շրջվել
Հայաստանի կանանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադայում տարել է հինգերորդ անընդմեջ հաղթանակը
Ականատես ենք Հայաստան-Ֆրանսիա գործընկերության կոնկրետ արդյունքի. Միրզոյանն ու Սեժուրնեն այցելել են Վեդիի ջրամբար
© 2024 Հայկական ժամանակ