Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել 2022 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 15:45-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից «Հանրապետական ծննդատուն բժշկական կենտրոն» տեղափոխված 20-ամյա հղի կնոջ մահվան դեպքի վերաբերյալ։
ՔԿ-ից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով։
«Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և ապացուցողական մի շարք անհետաձգելի գործողություններ, այդ թվում՝ առգրավվել են տուժողի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, նշանակվել են դատաբժշկական և հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություններ, որոնց արդյունքում պարզվել են երիտասարդ կնոջ մահվան հանգամանքները. փորձաքննության եզրակացության համաձայն՝ երիտասարդ կնոջ մահվան պատճառն է հանդիսացել բազմաօրգանային՝ հիմնականում թոք-սրտային և լյարդ-երիկամային անբավարարությունը, որն առաջացել է երկկողմանի թարախա-ֆիբրինային միաձուլվող ինտերստիցիալ թոքաբորբի, արդյունքում թարախասեպտիկ պրոցեսի գեներալիզացիայի և օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայի զարգացման հետևանքով:
Քննությամբ հիմնավորվել է, որ 2022թ. օգոստոսի 22-ին 24 շաբաթ հղիություն ունեցող կինը գոտկային շրջանի ցավերով դիմել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն և հետազոտվել նույն ընկերության էնցեֆալոգրաֆիստ-նյարդաբանի կողմից:
Իրականացված հետազոտության արդյունքում տրվել է «Աջակողմյան լյումբոիշալգիա» կլինիկական ախտորոշումը և, ինչպես քննությամբ և փորձաքննության արդյունքներով պարզվել է, տրված թերի կլինիկական ախտորոշմանը համապատասխան նշանակված դեղորայքային բուժումով կինն ուղարկվել է տուն, սակայն նրա վիճակը չի մեղմվել և վերջինս նույն օրը դարձյալ դիմել է նույն բժշկական կենտրոն և ընդունվել մանկաբարձական բաժանմունք՝ ստացիոնար բուժման:
Նշված բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգը, խորհրդակցելով էնցեֆալոգրաֆիստ-նյարդաբանի հետ, վերջինիս կողմից տրված «Աջակողմյան լյումբոիշալգիա» թերի կլինիկական ախտորոշմանը համապատասխան, շարունակել է հիվանդի դեղորայքային բուժումը, սակայն ստացիոնարի պայմաններում բուժում ստացող կնոջ վիճակի դինամիկայում գրանցվել է վատացում:
Նման պայմաններում մանկաբարձ-գինեկոլոգի նախաձեռնությամբ, տարբերակիչ ախտորոշման, դրա հստակեցման նպատակով, բուժհաստատության թերապևտիկ բաժանմունքի վարիչ, ավագ նյարդաբանի և էնցեֆալոգրաֆիստ-նյարդաբանի կողմից համատեղ իրականացվել է հիվանդի զննում, սակայն, ինչպես պարզվել է հետագայում, այն իրականացվել է ոչ պատշաճ:
Մասնավորապես՝ կրկին տրվել է «Աջակողմյան լյումբոիշալգիա» թերի կլինիկական ախտորոշումը, ըստ այդմ՝ չեն արձանագրվել հղիի զննման՝ թոքերի բախման, լսման, նյարդաբանական վիճակի որոշման փորձերի իրականացված լինելու վերաբերյալ տվյալները, չի ախտորոշվել հղիի մոտ հիմնական ախտաբանությունը և, հետևաբար, չեն իրականացվել տվյալ ախտաբանությանը համապատասխան ծավալով անհրաժեշտ միջոցառումներ:
20-ամյա կնոջ վիճակի դինամիկայում վատացման պայմաններում մանկաբարձ-գինեկոլոգի կողմից օգոստոսի 24-ին նշանակվել է թերապևտի կոնսուլտացիա, ում կողմից ևս, ինչպես քննությամբ պարզվել է, իրականացվել է հիվանդի ոչ պատշաճ զննում, այն է՝ ախտորոշման հաստատման կամ հերքման, ինչպես նաև տարբերակիչ ախտորոշման նպատակով չի իրականացվել առնվազն թոքերի պատշաճ լսում, կրծքավանդակի օրգանների համակարգչային շերտագրություն, արյան մեջ «Ց» ռեակտիվ սպիտակուցի որոշում, որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն և արձանագրելով «վեզիկուլյար շնչառություն»՝ դարձյալ չի ախտորոշվել հղիի մոտ հիմնական ախտաբանությունը, չեն իրականացվել դրան համապատասխան ծավալով անհրաժեշտ բուժմիջոցառումներ:
Մինչդեռ հետազոտությունների պատշաճ իրականացումը հնարավորություն կընձեռեր ախտորոշել հիվանդի մոտ առկա երկկողմանի թարախա-ֆիբրինային միաձուլվող ինտերստիցիալ թոքաբորբը և ձեռնամուխ լինել անհրաժեշտ ծավալներով համապատասխան բուժմիջոցառումների ժամանակին և համարժեք ծավալով իրականացմանը՝ այդ կերպ էականորեն մեծացնելով բարենպաստ ելքի շանսերը, հնարավորություն ընձեռելով փրկել երիտասարդ կնոջ կյանքը՝ հղիության պահպանումով, որոնց իրականացման համար «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում օբյեկտիվ խոչընդոտող պատճառներ չեն եղել:
Օրեր անց՝ օգոստոսի 25-ին, ուլտրաձայնային հետազոտմամբ հղիի մոտ ախտորոշվել է պտղի ներարգանդային մահ, ինչի պատճառն է հանդիսացել ներարգանդային հիպօքսիան:
Նույն օրը կինը ծայրահեղ ծանր՝ կոմատոզ վիճակում, տեղափոխվել և ընդունվել է Երևան քաղաքի «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ իրականացվել են բուժական՝ հիմնականում սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ, սակայն 20-ամյա կնոջ կյանքը փրկել հնարավոր չի եղել և հիվանդանոց ընդունվելուց ժամեր անց արձանագրվել է նրա կենսաբանական մահը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի երեք բուժաշխատողների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրանց ներկայացվել է մեղադրանք: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:
Որոշում է կայացվել նշված բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հիմքով քրեական վարույթից նոր վարույթ անջատելու վերաբերյալ, որով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ հղի կնոջ մահվան դեպքի վերաբերյալ քրեական գործ էր հարուցվել 2022 թվականի օգոստոսի 26-ին։
Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունն էլ ի պատասխան Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տարածած հաղորդագրության, ներկայացրել էր պարզաբանում, թե ինչպես և ինչ պայմաններում է 20-ամյա Մ.Գ.-ն տեղափոխվել Երևան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄիտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն
Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան
ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ
Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. տեսանյութ
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին 2 օրում 30 վարորդ է ընդունվել աշխատանքի
Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին
Մինչև 28 աստիճան սառնամանիք է եղել․ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչ եղանակ է սպասվում. տեսանյութ
Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանի ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել
Քարերով, ռետինե ու փայտե մահակներով ծեծկռտուք Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան տուժածներ
ԱՄՆ-ը պահանջում է, որ TikTok-ն անջատվի չինական կոնցեռնից և վաճառվի. 170 միլիոն օգտատեր կարող է զրկվել հարթակից
Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը տրանսպորտային հարցերով հանդիպում կանցկացնեն
Ոսկյա զարդերի խանութի տերը կես ժամով բացակայել է, դուռը բաց թողել, վերադառնալիս՝ գտել թալանված
Ձերբակալվել է «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ն. նրա մոտ հայտնաբերել են զինամթերք ու թմրամիջոցներ
Երևանում մեքենա է հրդեհվել
Գործակցությունից մինչև կրթություն, մշակույթ, զբոսաշրջություն. հանդիպել են Հարությունյանն ու Հնդկաստանի դեսպանը
Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստան այց նախատեսվում է. ԱԳՆ
ՀՀ մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, ցածր տեսանելիություն
Երկու տարում՝ 60 վարակակիր. ինչ իրավիճակ է ՀՀ-ում մետապնևմավիրուսի հետ կապված. նախարարը մանրամասնել է
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները. ՊԵԿ
Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր հայտը. Քոս
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշերում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն աշխատում է արգելափակել Ադրբեջանին Boeing օդանավերի վաճառքի ֆինանսավորումը
Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման հարցը
Արարատի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Պայմանագիր՝ 20 տարի ժամկետով. Փազեշքիանն ու Պուտինը կհանդիպեն, փաստաթուղթը կստորագրեն Կրեմլում
Անհրաժեշտ է վերանայել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությունը. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան. ստորագրվել է հուշագիր
Լոռիում «Օպել»-ը 3 մետրից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում. վարորդը հոսպիտալացվել է
Էջմիածնի բնակիչը պատրաստել ու իրացրել է կեղծ օղի և կոնյակ
Հայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարևանների հետ, ոչ թե դիմի ԵՄ-ին կամ ԱՄՆ-ին. Լավրով
ՏԿԵ նախարարն ու Գերմանիայի դեսպանն անդրադարձել են էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցությանը
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ռուբինյանն Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
ՔԿ նախագահի տեղակալն ու ԱՄՆ գլխավոր հյուպատոսը կարևորել են իրավապահ համակարգերի միջև գործակցության մակարդակը
Մենք երբեք չէինք համաձայնելու պատերազմով վերցրածը առանց պատերազմի հետ տալ. Մկրտչյան
Հայաշատ Գլենդեյլում արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի. քաղաքապետը հայտնել է սպասվող քամու մասին
Ալիևը ևս մեկ «ալիբի» կստանա ՌԴ նախագահի մոտ արդարանալու, թե ինչու չի կարող հարձակվել Հայաստանի վրա. Առաքելյան
Կենտրոն վարչական շրջանի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի գույք և միջոց. գործը դատարանում է
Քիմ Քարդաշյանը դիմել է հետևորդներին և զգուշացրել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT