Ջրհեղեղի հետևանքով վնասվել է 193 տրանսպորտային միջոց. Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի

15/08/2024 schedule13:37

Կառավարությունը Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի համար փոխհատուցում կտրամադրի: 

Համապատասխան որոշումը հաստատվեց Կառավարության օգոստոսի 15-ի նիստում:  

«Այս անգամ անդրադառնում ենք տրանսպորտային միջոցին պատճառված վնասի հատուցումներին: Այս պահի դրությամբ համայնքային հանձնաժողովներն արձանագրել են 193 տրանսպորտային միջոցներ, որոնք աղետի հետևանքով վնասվել են, կամ մեր քաղաքացիները կորուստ ունեն: Փոխհատուցման շահառուներն այն անձինք են, որոնց անունով գրանցված է տրանսպորտային միջոցը»,- ասաց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:

Նա վստահեցրեց, որ 193 տրանսպորտային միջոցներից յուրաքանչյուրը կունենա անհատական փորձագիտական եզրակացություն, որը հիմք կհանդիսանա մարզպետների համար՝ իրականացնելու փոխհատուցումը: 193 տրանսպորտային միջոցներից 152-ի մասով արդեն իսկ կան վերջնական փորձագիտական եզրակացությունները:  

Ըստ Սարգսյանի՝ քաղաքացիները հնարավորություն կունենան դիմում ներկայացնելու օգոստոսի 26-ից և կարճ օրերի ընթացքում ստանալու հատուցում: Քաղաքացիները կներկայացնեն հաշվեհամար, որին անկանխիկ եղանակով փոխհատուցումը կիրականացվի:

«Որքան որ փորձագետը ֆիքսի որպես պատճառված վնաս, այնքան մենք ամբողջական հատուցումն իրականացնելու ենք»,- նշեց փոխնախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ հնարավորություն կլինի՞ նոր մեքենա ձեռք բերել, փոխնախարարը պատասխանեց, որ այդպիսի 3 դեպք կա այս պահի դրությամբ, կտրամադրվի տվյալ տրանսպորտային միջոցի համար առկա միջին շուկայական արժեքի չափով վնասի հատուցում: «Ես վստահեցնում եմ, որ մնացյալ դեպքերում փորձագետներն այնպես են հաշվարկներն իրականացրել, որ դա ավելի քան բավարար կլինի մեր քաղաքացիներին, որ վերանորոգեն և պատշաճ տեսքի բերեն տրանսպորտային միջոցները»,- վստահեցրեց Սարգսյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
782 դիտում

Արարատ Միրզոյանը գրառում է կատարել ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում

Քթի կոտրվածք, ուղեղի ցնցում. Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարձակման է ենթարկվել

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը

Ստամբուլում մեկ օրում կեղծ ոգելից խմիչքից 11 մարդ է մահացել

Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներ 2-6 ժամով կհոսանքազրկվեն

Մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, Հրազդանում՝ ցածր տեսանելիություն

Միտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն

Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան

ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ

Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. տեսանյութ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին 2 օրում 30 վարորդ է ընդունվել աշխատանքի

Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին

Մինչև 28 աստիճան սառնամանիք է եղել․ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչ եղանակ է սպասվում. տեսանյութ

Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանի ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել

Քարերով, ռետինե ու փայտե մահակներով ծեծկռտուք Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան տուժածներ

ԱՄՆ-ը պահանջում է, որ TikTok-ն անջատվի չինական կոնցեռնից և վաճառվի. 170 միլիոն օգտատեր կարող է զրկվել հարթակից

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը տրանսպորտային հարցերով հանդիպում կանցկացնեն

Ոսկյա զարդերի խանութի տերը կես ժամով բացակայել է, դուռը բաց թողել, վերադառնալիս՝ գտել թալանված

Ձերբակալվել է «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ն. նրա մոտ հայտնաբերել են զինամթերք ու թմրամիջոցներ

Երևանում մեքենա է հրդեհվել

Գործակցությունից մինչև կրթություն, մշակույթ, զբոսաշրջություն. հանդիպել են Հարությունյանն ու Հնդկաստանի դեսպանը

Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստան այց նախատեսվում է. ԱԳՆ

ՀՀ մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, ցածր տեսանելիություն

Երկու տարում՝ 60 վարակակիր. ինչ իրավիճակ է ՀՀ-ում մետապնևմավիրուսի հետ կապված. նախարարը մանրամասնել է

Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները. ՊԵԿ

Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր հայտը. Քոս

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշերում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն աշխատում է արգելափակել Ադրբեջանին Boeing օդանավերի վաճառքի ֆինանսավորումը

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման հարցը

Արարատի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Պայմանագիր՝ 20 տարի ժամկետով. Փազեշքիանն ու Պուտինը կհանդիպեն, փաստաթուղթը կստորագրեն Կրեմլում

Անհրաժեշտ է վերանայել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությունը. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել

Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան. ստորագրվել է հուշագիր

Լոռիում «Օպել»-ը 3 մետրից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում. վարորդը հոսպիտալացվել է

Էջմիածնի բնակիչը պատրաստել ու իրացրել է կեղծ օղի և կոնյակ

Հայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարևանների հետ, ոչ թե դիմի ԵՄ-ին կամ ԱՄՆ-ին. Լավրով

ՏԿԵ նախարարն ու Գերմանիայի դեսպանն անդրադարձել են էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցությանը

ՀԱՊԿ-ից մեկնաբանել են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը

IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ

Ռուբինյանն Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր