Ուզում են տնտեսվարողներին հարվածի տակ դնելով՝ քաղաքական բողոքի հիմք տալ. Քթոյանը՝ ՌԴ գնացող հայկական կոնյակի մասին

20/08/2024 schedule21:00

Ռուսաստանը հայտարարել է, թե ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ը անվտանգ չէ, արտադրանքի գրեթե կեսն էլ պարունակում է ոչ խաղողի սպիրտ։ Միաժամանակ ռուսական կողմը կարծում է, որ Հայաստանից ներմուծվող իբր կեղծված արտադրանքը ստեղծում է անբարեխիղճ մրցակցություն և գների դեմպինգ, ինչը դժվար կացության մեջ է դնում ռուսաստանցի արտադրողներին և շուկայից դուրս մղելու վտանգ սպառնում:

Ըստ տնտեսագետ Արմեն Քթոյանի՝ մինչ ռուս-ուկրաինական պատերազմը՝ հայկական կոնյակը եղել է առաջին արտահանումային հոդվածը դեպի Ռուսաստան, այսինքն՝ Հայաստանից Ռուսաստան ամենաշատը կոնյակ է արտահանվել:

Միաժամանակ Քթոյանը նկատում է, որ ոլորտում, իհարկե, խնդիրներ կան, և դրա մասին ավելի վաղ էլ է խոսվել, սակայն կախվածությունը մեկ կենտրոնից ստեղծում է քաղաքական լծակներ ձեռք բերելու հնարավորություն, և բնական է, որ այդ լծակները օգտագործվելու են:

«Կոնյակի պարագայում մի քիչ ավելի սպեցիֆիկ է այն առումով, որ տարիներ շարունակ հիմնական սպառողը ՌԴ-ն է եղել, իսկ եթե որևէ մեկին քո վրա ազդելու լծակ ես տալիս, նա է որոշում, թե երբ կօգտագործի, օգտագործի՞, թե՞ ոչ: Մենք պետք է աշխատենք այդ լծակների թիվը նվազեցնելու ուղղությամբ. առաջինը՝ դիվերսիֆիկացիա, տնտեսության մեջ ինստիտուցիոնալ զարգացում, տնտեսական գործընթացների որակի բարելավում, ստանդարտացման գործընթացների ակտիվացում և խթանում: Եթե մենք կառուցենք մի տնտեսություն, որտեղ ռեսուրսներն ավելի արդյունավետ են օգտագործվում, քան այժմ, ապա նման լծակներն ու հարվածները պակաս ցավոտ կլինեն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Մյուս կողմից տնտեսագետը չի կարծում, որ Ռուսաստանը սահմանափակումներ կմտցնի Հայաստանից կոնյակի արտահանման առումով:

«Տնտեսական լծակներն ավելի էֆեկտիվ են որպես սպառնալիք, այլ ոչ թե որպես գործադրման միջոց, երբ դու դա գործադրես, տնտեսվարողները ստիպված համակերպվելու են և այլ ուղիներ են փնտրելու, արդյունքում տվյալ երկիրը, որը այդ լծակը կիրառում էր, զրկվելու է դրանից որպես ազդեցության միջոց: ՌԴ-ում ևս դա հասկանում են, հետևաբար կհնչեն սպառնալիքներ, որոշակի ժամկետով դա կկիրառվի, բայց չեմ կարծում, որ այս պահին ֆոնն այնպիսին է, որ կարող են դրանք ամբողջ ծավալով գործադրվել: Այդ սպառնալիքը պետք է հասկանալ որպես հարյուրավոր տնտեսվարող սուբյեկտների, ապրանք արտադրողների հարվածի տակ դնելով՝ ինչ-որ քաղաքական բողոքների հիմք տալ, հաշվարկն այսպիսին է համենայն դեպս»,- նկատում է Քթոյանը:

Խոսելով Մոսկվայից հնչող ԵԱՏՄ-ից դուրս գալ-չգալու հայտարարությունների մասին՝ վերջինս ասում է, որ ԵԱՏՄ-ից դուրս չգալու մասին հայտարարությունները քարոզչական լոզունգներ են, որոնք շրջանառության մեջ են դրվում՝ հետագա որոշ քայլերն ու սահմանափակումներն արդարացնելու համար. «Այսինքն՝ քեզ սկզբում մեղադրում են ինչ-որ մի բանի համար, որը չես արել, հետո արդեն ինչ-որ առումով լեգիտիմացնում են այն գործողությունները, որոնք կարող են քո դեմ կիրառվել: ՀՀ-ն երբևէ չի հայտարարել կամ ասել, որ ԵԱՏՄ-ից դուրս է գալիս, միաժամանակ ԵԱՏՄ կարգավորումներով՝ ԵԱՏՄ անդամ լինելը չի կարող և չի սահմանափակում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ հարաբերությունները»:

Ըստ զրուցակցի՝ Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունները նույնական են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ:

Մյուս կողմից, տնտեսագետի նկատառմամբ, պետք է հասկանալ ԵԱՏՄ անդամակցության օգուտներն ու վնասները Հայաստանի համար, նաև այն գինը, որ պետք է վճարել՝ կառույցից հրաժարվելու դիմաց. «ԵԱՏՄ անդամակցության առարկայական օգուտները որոնք են, որ ՀՀ-ն կարող է զրկվել, ինչ-որ առումով դա ավելի էժան վառելիքն է: Ընդհանուր առմամբ, Հայաստանին զգալի վնաս պատճառելու հիմնական հոդվածը, կամ գործիքը վառելիքային կախվածությունն օգտագործելն է, կամ վառելիքը թանկացնելը, որը գործուն լծակ կարող է լինել, և ՀՀ-ում դա կարող է բերել որոշակի թանկացման: Բայց դա նաև նորմալ է. մենք պետք է հասկանանք, որ քաղաքական կախվածությունը գին ունի, և եթե ուզում ես այդ կախվածությունից ազատվել, պետք է այդ գինը վճարես»:

Զրուցակիցն ասում է՝ այսօր օգուտներ էժան վառելիքի տեսքով Հայաստանը ստանում է, սակայն դժվար է կանխատեսել, թե ինչից է զրկվում ԵԱՏՄ անդամ լինելով. «Օրինակ՝ որտե՞ղ կլինեինք, եթե մենք այս 10 տարիների ընթացքում ոչ թե ԵԱՏՄ անդամ լինեինք, այլ ստորագրեինք Եվրամիության համապարփակ ասոցացման պայմանագիրը և այնտեղից բխող արտոնություններից օգտվեինք»:

Տպել
1660 դիտում

Հայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում վստահ հաղթանակ են տարել

AMIO LeadUP. Ամիօ բանկի Ղեկավարման և առաջնորդման հմտությունների զարգացման նոր ծրագիրը

Մեքենան բախվել է հողաթմբին, ապա հայտնվել հաստաբուն ծառի վրա. վիրավորը հատուկ տեխնիկայի օգնությամբ է դուրս բերվել

Փաշինյանը և Բլինքենը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող հարցեր են քննարկել. հեռախոսազրույց է տեղի ունեցել

ԱԳ նախարարի տեղակալն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը միջազգային օրակարգին առնչվող արդի հարցերի շուրջ մտքեր են փոխանակել

«Մերսեդես»-ներ և մեկ «Ֆորդ մուստանգ». 6 մեքենայի մասնակցությամբ «դրիֆթ» Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել

Զրույց է ծավալվել Երևանում «Լատվիայի տուն» հիմնելու հեռանկարի մասին. Արմեն Փամբուխչյանն ընդունել է դեսպան Էդիտե Մեդնեին

Կրոնական երթից հետո Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի ինքնազգացողությունը վատացել է

Ռուսաստանը վերահսկողության տակ է վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր. ՌԴ ՊՆ

ԱՄՆ-ն և ԵՄ-ն բարեգործական ՀԿ չեն, որ մեզ համար բարեգործություն անեն, պետք է շարունակել բանակցել Ադրբեջանի հետ. Քոչինյան

Հրդեհ է բռնկվել Բնունիսի մոտակա արտում

Լողավազանի տարածքից ԱՄՆ-ում հայտնի գործարարարի կնոջն առևանգած քաղաքացիները կալանավորվել են (լուսանկար)

Հնարավորինս արագ հասնել կայուն և տևական խաղաղության. նախագահը Դըվինազի հետ զրույցում վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը

Հայկական Կարմիր խաչը նոր նախագահ ունի. ընկերության ներսում եղած «աղմուկը», սակայն, չի դադարել. ինչ իրավիճակ է ՀԿԽԸ-ում

Թեհրանը համարժեք պատասխան կտա. ԱԳՆ են կանչվել Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները

Այս համատեղ ներդրումը նոր լրացուցիչ խթան կլինի. ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցը

Երբեմն գիտես, թե ինչի համար ես հարկ վճարում. Իոաննիսյանը լուսանկարներ է հարապարակել Վաղատինի միջնակարգ դպրոցից

Քննարկվել է ԱՄՆ-Հայաստան էներգետիկ համագործակցությունը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Տուլիա Էքսոնին և Չունգոնգին. անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային

Հայաստանի Հանրապետությունում 2024-ին գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է. վիճակագրություն

Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ

3 տարվա ազատազրկում՝ գրաֆիտիի համար. Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է իր քաղաքացու նկատմամբ Ադրբեջանի կայացրած դատավճիռը

Փաստը, որ գլոբալ համաժողովն անցկացվում է ՀՀ-ում, մեծ հնարավորություն է բացում որպես հաջողակ ժողովրդավար երկիր. Չունգոնգ

Մենք Հայաստանն ավելացնում ենք գինու տուրիզմի քարտեզի վրա. ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարը՝ Արարատ Միրզոյանին

ՄԱԿ-ի ԵՏ հանձնաժողովը էական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին. Սանոսյանն ընդունել է Դմիտրի Մարիյասինին

Ժամկետանց, նաև առանց պիտանելիության ժամկետի սննդամթերք՝ Երևանի սուպերմարկետներում. ստուգայցեր են իրականացվում

Խարդախների թիրախում ավտոգնորդներն են, 27-ամյա կին է ձերբակալվել. ինչ մեխանիզմ է գործում

Ժողովրդավարության համար պայքարը պահանջում է մարտահրավերներին դիմակայելու աներկբա տոկունություն. Վահան Կոստանյան

Հայերը խելացի են, մոտ ապագայում կհասկանան՝ որտեղ է իրենց երջանկությունը. Լուկաշենկոն համագործակցության ցանկություն ունի

Անկում տարադրամի շուկայում. փոխարժեքների ինչ փոփոխություններ են արձանագրվել սեպտեմբերի 12-ին

Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա. ՀՀ կայցելի նախագահ Լադիսլավ Համրանը

Զբոսաշրջության ոլորտը Կառավարության համար առանցքային նշանակություն ունի. վարչապետն ընդունել է Զուրաբ Պոլոլիկաշվիլիին

Բուժքույրը փորձել է թմրամիջոց փոխանցել կալանավորված անձին և ձերբակալվել է

Սուրեն Պապիկյանն ու ՉԺՀ պաշտպանության նախարարը միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել

Աննա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել

Լուսառատ գյուղում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ. կա ձերբակալված

«ARARAT» գրառմամբ ծխախոտի տուփից ադամանդանման քարեր են հայտնաբերվել. ՊԵԿ-ը ներմուծման փորձը կանխել է (տեսանյութ)

Դատապարտում ենք Չանչարևիչի, ինչպես նաև հավաքականի ցանկացած ֆուտբոլիստի հասցեին վիրավորանքները. ՀՖՖ հայտարարությունը

Վանաձորի համայնքապետարանի աշխատակիցը հափշտակել է ավելի քան 18 միլիոն դրամ