Քաղաքացիները ստանում են Շենգենյան վիզա, սակայն տվյալ երկիր ժամանելիս նրանց մուտքն արգելվում է. ԱԳՆ-ն պարզաբանել է՝ ինչու

25/08/2024 schedule19:02

Վերջին շրջանում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ստանում է դիմումներ այն մասին, որ ՀՀ քաղաքացիները ՀՀ-ում գործող եվրոպական երկրների որոշ դեսպանություններից ստանում են Շենգենյան վիզաներ, սակայն տվյալ երկիր ժամանելիս նրանց մուտքն արգելվում է, և ստիպված են լինում վերադառնալ Հայաստան։

Խնդրի առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանում է տարածել, որում ասված է.

«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ դեսպանությունները, հանդիպելով և լսելով նման խնդրի բախված քաղաքացիներին և ճշտելով իրադարձությունների մանրամասները, ինչպես նաև խնդիրը քննարկելով համապատասխան երկրների իրավասու մարմինների հետ, պարզել են հետևյալ հանգամանքները:

Քաղաքացիների մուտքն առանձին երկրներ արգելվում է այն պատճառով, որ Շենգենյան վիզա ստանալու ժամանակ դիմում-հարցաթերթիկում և հարակից փաստաթղթերով ներկայացվում է բացառապես տվյալ երկիր մեկնելու նպատակը, սակայն հետագայում՝ վիզան ստանալուց հետո, այցելության նպատակը (ուղղությունը, ծրագիրը) կամ հյուրանոցի ամրագրումը փոփոխվում կամ չեղարկվում է։

Պայմանական օրինակ. Շենգենյան վիզա ստանալու դիմում-հարցաթերթիկում նշվել է 10 օրով Բուլղարիա մեկնելու նպատակ՝ ներկայացնելով ինքնաթիռի տոմսի և հյուրանոցի ամրագրում, սակայն հետագայում պարզվել է, որ տվյալ անձը պատրաստվում է Բուլղարիայում գտնվել 3 օր, ապա 7 օրով մեկնել Իտալիա կամ Շենգենյան գոտու այլ երկիր։

Այցելության նպատակի նմանատիպ փոփոխությունը հիմք է տալիս տվյալ երկրի իրավասու մարմիններին արգելել մուտքը, քանի որ դա գնահատվում է որպես այցելության հայտարարված և իրական նպատակի կամ պայմանների անհամապատասխանություն։

Հարկ է նշել, որ Շենգենյան վիզայի առկայությունն անվերապահ իրավունք չի տալիս օտարերկրացուն մուտք գործել Շենգենյան գոտի։

Անձնագրային հսկողության ժամանակ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, որոնք հիմնավորում են այցի նպատակը, ինչպես նաև կարող են ստուգվել բավարար ֆինանսական միջոցների առկայությունը, հյուրանոցի ամրագրման վճարված և ուժի մեջ լինելու հանգամանքը, դուրս գրված (վճարված) հետ վերադարձի ինքնաթիռի տոմսի, այլ երկրներ ճամփորդելու վերաբերյալ հնարավոր տեղեկությունների առկայությունը և այլն։

Ստուգողական նման գործողություններն առավելապես բնորոշ են այն երկրներին, որտեղ միգրացիոն ռիսկերը գնահատվում են բարձր։

Հետևաբար,

Կարևոր է հիշել, որ վիզա ստանալու համար անհրաժեշտ է դիմել Շենգենյան գոտու այն երկրի դեսպանությանը, որտեղ նախատեսվում է այցելությունը, իսկ մի քանի երկրներ այցելելու դեպքում՝ հիմնական (առավել երկար ժամկետով) այցելության երկրի դեսպանությանը։

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Շենգենյան վիզա ստանալուց հետո այցելության նպատակի, երկրի, ժամկետների և այլ պայմանների ցանկացած անհամապատասխանություն կամ հետագա չհիմնավորված փոփոխություն կարող է հանգեցնել Ձեր մուտքը տվյալ երկիր արգելելուն և տրված վիզան չեղարկելուն՝ ինչպես սահմանին, այնպես էլ նախքան մեկնումը։

Օտարերկրյա պետություններ մեկնող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք նախապես ուսումնասիրել տվյալ պետության միգրացիոն կանոնները, հստակ գնահատել դրանք խախտելու ռիսկերը և հնարավոր բացասական հետևանքները։

Հավաստի տեղեկատվություն ստանալու համար խորհուրդ ենք տալիս օգտվել միայն տվյալ երկրի պաշտոնական այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են արտաքին գերատեսչության, դեսպանությունների, միգրացիոն ծառայության կայքերը և այլ պաշտոնական հարթակները»։

Տպել
2147 դիտում

Իրանի հետ հարաբերությունները լրացուցիչ դինամիկա են ձեռք բերել. Պուտին

2024 թվականի 8 ամիսների ընթացքում Հայաստանում պայթյունի հետևանքով ավելի շատ մարդ է զոհվել, քան 2023-ին

Վիճաբանություն ու կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր

Գեղարքունիքում ձկնորսները կրկին հարձակվել են ջրային պարեկների վրա, հայհոյել, փորձել հարվածել նրանց

Հայաստանը «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիրն է

1 ոստիկանի սպանության, ևս 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար Նալբանդյանի 41-ամյա բնակիչը կալանավորվել է

ՊԵԿ նախագահը հանդիպել է տնտեսվարողների հետ․ քննարկվել են հսկիչ նշանների ներդրման հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանը Պեկինում այցելել է ամենամեծ տեխնոլոգիական և գիտական կենտրոն (տեսանյութ)

Սարքերն ու տարածքը պատշաճ չեն մաքրվել. Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի վերաբերյալ դատարանը կայացրել է վերդիկտ

ԱԽ քարտուղարը Ճապոնիայի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Մենք սկզբունքային դիրքորոշում ունենք միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ. Իրանի ԱԳ փոխնախարար

Հին Գորիս տանող ճանապարհը ասֆալտապատվում է (լուսանկարներ)

Կեսարյան հատումների աճը զսպելու համար ԱՆ-ն նոր ծրագիր է մշակել. մանրամասներ (տեսանյութ)

Մենք ուսումնասիրել ենք ՀՀ զբոսաշրջային ներուժը դիվանագիտական կապերի ամրապնդման հարցում․ Պոլոլիկաշվիլի

Կրիշտիանու Ռոնալդուն՝ աշխարհում առաջին մարդը, որը սոցցանցերում հատել է մեկ միլիարդ հետևորդի շեմը

Աղավնաձորին հարող հողամասի նկատմամբ ճանաչվել է ՀՀ սեփականության իրավունքը. ուժի մեջ է մտել դատախազության հայցով վճիռը

Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեներ ջուր չեն ունենա

Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում լույս չի լինի

Տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ Հայաստանի և Իրանի ԱԳ փոխնախարարը մտքեր ենք փոխանակել

Հայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում վստահ հաղթանակ են տարել

AMIO LeadUP. Ամիօ բանկի Ղեկավարման և առաջնորդման հմտությունների զարգացման նոր ծրագիրը

Մեքենան բախվել է հողաթմբին, ապա հայտնվել հաստաբուն ծառի վրա. վիրավորը հատուկ տեխնիկայի օգնությամբ է դուրս բերվել

Փաշինյանը և Բլինքենը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող հարցեր են քննարկել. հեռախոսազրույց է տեղի ունեցել

ԱԳ նախարարի տեղակալն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը միջազգային օրակարգին առնչվող արդի հարցերի շուրջ մտքեր են փոխանակել

«Մերսեդես»-ներ և մեկ «Ֆորդ մուստանգ». 6 մեքենայի մասնակցությամբ «դրիֆթ» Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել

Զրույց է ծավալվել Երևանում «Լատվիայի տուն» հիմնելու հեռանկարի մասին. Արմեն Փամբուխչյանն ընդունել է դեսպան Էդիտե Մեդնեին

Կրոնական երթից հետո Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի ինքնազգացողությունը վատացել է

Ռուսաստանը վերահսկողության տակ է վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր. ՌԴ ՊՆ

ԱՄՆ-ն և ԵՄ-ն բարեգործական ՀԿ չեն, որ մեզ համար բարեգործություն անեն, պետք է շարունակել բանակցել Ադրբեջանի հետ. Քոչինյան

Հրդեհ է բռնկվել Բնունիսի մոտակա արտում

Լողավազանի տարածքից ԱՄՆ-ում հայտնի գործարարարի կնոջն առևանգած քաղաքացիները կալանավորվել են (լուսանկար)

Հնարավորինս արագ հասնել կայուն և տևական խաղաղության. նախագահը Դըվինազի հետ զրույցում վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը

Հայկական Կարմիր խաչը նոր նախագահ ունի. ընկերության ներսում եղած «աղմուկը», սակայն, չի դադարել. ինչ իրավիճակ է ՀԿԽԸ-ում

Թեհրանը համարժեք պատասխան կտա. ԱԳՆ են կանչվել Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները

Այս համատեղ ներդրումը նոր լրացուցիչ խթան կլինի. ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցը

Երբեմն գիտես, թե ինչի համար ես հարկ վճարում. Իոաննիսյանը Վաղատինի միջնակարգ դպրոցից լուսանկարներ է հրապարակել

Քննարկվել է ԱՄՆ-Հայաստան էներգետիկ համագործակցությունը