Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցի ներկայացման, հանձնման արարողությանը: Այն մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Ներդրումների աջակցման կենտրոնի և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համագործակցությամբ:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, Կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:
Վարչապետն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությանը՝ ներդրումային ուղեցույցը թողարկելու համար և նշել, որ այն կնպաստի Հայաստանում տուրիզմի ոլորտի զարգացմանը։ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ տուրիզմը բարեկեցության արտահայտություն է և բարեկեցության աղբյուր, որովհետև նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը, ավելի ու ավելի շատ նախընտրում են գումարի առկայության դեպքում ծախսել ճամփորդության վրա։
«Կարծում եմ, որ դա ժամանակակից մարդու ճիշտ ընտրությունն է, որովհետև դա էլ է շատ կարևոր, և մենք նաև մեր պատկերացումների մասին էլ պետք է խոսենք, թե որոնք են ծախսային առաջնահերթությունները մարդու համար, որովհետև Կառավարության դեպքում դա քննարկում ենք, մարդու համար էլ պետք է քննարկենք։ Իմ կարծիքով՝ այդ առաջնահերթություններից մեկը, իհարկե, կրթությունն է, որը հիմնարար է, նաև տուրիզմը, այն տրամաբանությամբ, որ այն ունի շատ կարևոր, այդ թվում՝ մշակութային կոմպոնենտ»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ ակտիվ կյանքն օգնում է ավելի քիչ ծախսել առողջության վրա։ Վարչապետի խոսքով՝ սրանք այն ուղղություններն են, որոնք պետք է խրախուսել, ինչու չէ կրթության միջոցով ներդնել կամ առաջարկել մեր սերունդների համար։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կարևոր է, որ Հայաստանում տուրիզմն այսօր արդեն ստեղծում է բազմաթիվ աշխատատեղեր, գործարար հմտությունն արտահայտելու հնարավորություն է տալիս: «Մենք կարևորում ենք, որ ոլորտում ունենք պատշաճ զարգացման և աջակցության ծրագրեր, որոնք հիմնված են պատշաճ բովանդակության և ռազմավարությունների վրա։ Կարծում եմ, որ տուրիզմը կարևոր է նաև գլոբալ կայունության առումով»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը մեծ երկիր չէ, բայց երբ սկսում ես ճամփորդել, պարզվում է՝ Հայաստանում այնպիսի բացառիկ տեղեր կան. «տուրիզմը կարևոր է նաև սեփական երկիրը և երկրագունդը ճանաչելու առումով»:
«Իհարկե, տուրիզմը թերևս տնտեսության և մարդկային հարաբերությունների ամենամերձեցնող ոլորտն է, երկրները, մարդկանց, ժողովուրդներին, ավանդույթները և, ի վերջո, ընդհանուր արմատների հետ առնչվելու լայն հնարավորություն է: Համոզված ենք՝ ահա այս թողարկումը, որն իրականացրել են մեր գործընկերները Հայաստանի Հանրապետության Կառավարության հետ համագործակցությամբ՝ նոր խթան կտա ոլորտի զարգացմանը: Սա այն դեպքն է, երբ մենք տարբեր ներդրումային ծրագրեր քննարկելիս՝ տուրիզմի ոլորտում կունենանք միջազգայնորեն վավերացված մի փաստաթուղթ, որը մեզ համար լրացուցիչ փաստարկ կլինի հիմնավորելու, որ Հայաստանում կան պատշաճ ներդրումային պայմաններ և ուղղություններ, մասնավորապես՝ տուրիզմի ոլորտում, ներդրումներ իրականացնելու, զարգանալու, հարստանալու և հարստացնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս համատեղ ներդրումը նոր լրացուցիչ խթան կտա տուրիզմի ոլորտում զարգացումներին և ներդրումներին, որոնք այսօր էլ Հայաստանում նկատելի են:
Հաջորդիվ ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին վարչապետ Փաշինյանին է հանձնել Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ
Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT