Գալստանյանի ի հայտ գալուց հետո Փաշինյանի իշխանությունը ամրապնդվել է, այդ մարդկանցից «բորբոսի» հոտ է գալիս. Ստեփանյան

27/08/2024 schedule22:20

Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը, որին հանրության մեծ մասը համարում է, այսպես ասած, սեզոնային, ամառային արձակուրդից հետո՝ աշնանը, ավելի ստույգ՝ սեպտեմբերին, կարծես կրկին որոշել է դուրս գալ փողոց՝ իշխանության դեմ պայքարի: Համենայն դեպս այդ մասին են վկայում ընդդիմադիր դաշտում գործող առանձին անհատների, մասնավորապես հոգևորականի կարգավիճակը սառեցրած, վարչապետ դառնալու մեծ ցանկություն ունեցող Վազգեն (Բագրատ) Գալստանյանի հայտարարությունները:

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը շարունակում է անլուրջ վերաբերվել ընդդիմության նմանօրինակ հայտարարություններին: Նա կարծում է, որ վերջիններս «յոթ երգ ունեն, յոթն էլ նույն բանի՝ իշխանափոխության մասին»:

Այս մասին Ստեփանյանն ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով այն հայտարարությունները, որ սեպտեմբերի 2-ին Հայաստանում՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության դիմաց, հավաք է իրականացվելու:

«Երբ Արցախի հարցը Ադրբեջանի համար փակված է, այնտեղ չկան հայեր, չեմ հասկանում՝ ինչ իմաստ ունի սեպտեմբերի 2-ին տոնել Արցախի անկախությունը: Դա պետք էր տոնել այն ժամանակ, երբ Արցախը կար, բնակեցված էր հայերով»,- ասում է նա:

Հարցադրմանը՝ իսկ ի՞նչ սպասել նոր հավաքներից, արդյոք նրանց այս անգամ կհաջողվի՞ արդյունքի հասնել, Ստեփանյանն արձագանքում է՝ «այդ շարժում ինքն իրենով հին է, անցյալի մասին է, այն ոչ մի կերպ չի կարող լինել ապագայի մասին»:

«Դրա հիմքում կանգնած են մարդիկ, որոնցից գալիս է «բորբոսի» հոտ, այդ մարդկանց ուղեղում կա միայն մեկ երազանք՝ վերադառնալ այն երանելի օրերին, երբ նրանք ոչ թե ղեկավարում էին այս երկիրը, այլ մարզպանություն էին անում՝ հօգուտ ՌԴ-ի: Թող սեպտեմբերի 2-ին հավաք անեն, նշեն Արցախի անկախությունը, բայց դրանից որևէ բան չի փոխվելու, որևէ սպասելիքներ անցյալի հետ կապված որևէ մեկը չունի»,- համոզմունք է հայտնում նա:

Ստեփանյանի խոսքով՝ եթե շարժման ակտիվացումը զուգորդվի Ադրբեջանի կողմից ինչ-որ հարձակումով կամ սադրանքներով, ավելի կամրապնդեն այն կասկածները, որ կան այդ շարժման հետևում կանգնած մարդկանց նկատմամբ: Միաժամանակ վերջինս կարծում է, որ հնարավոր չէ Հայաստանում դրսի ուժերի միջոցով իշխանափոխություն իրականացնել:

«Շատ է խոսվում, որ 2018 թվականին Փաշինյանի հեղափոխությունը դրսից ղեկավարվող հեղափոխություն էր. ես անձամբ մասնակցել եմ, Հանրապետության հրապարակում կանգնել եմ, և որևէ մեկը ինձ կամ իմ ընկերներին դրսից չի հորդորել, որ մենք գնանք, հրապարակում կանգնենք, պահանջենք Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ես չեմ հավատում դրան, ես հավատում եմ, որ որոշակի դրսի ուժեր, կլինի՝ Ամերիկայո՞ւմ, թե՞ Ռուսաստանում, կարող են օգտագործել արդեն կատարված հեղափոխությունը: Այս պահին ՀՀ հասարակության գերիշխող մեծամասնությունը հեղափոխության պատրաստ չէ, ոչ թե այն պատճառով, որ իշխանությունից գոհ է, այլ ուղղակի պատրաստ չէ կանգնել այն մարդկանց հետևում, ովքեր ուզում են իշխանափոխություն անել, որովհետև այդ մարդկանց դիմակները վաղուց պատռված են: ՌԴ-ի գործիքը տվյալ դեպքում այս «սրբազան»՝ քոչարյանա-սերժական շարժումն է, որը երկրի ներսում չունի ռեսուրս, որով կարող է հասնել իշխանափոխության»,- ասում է Ստեփանյանը:

Միաժամանակ զրուցակիցը կարծում է, որ ցանկացած հակապետական գործողություն պետք է արժանանան ամենախիստ իրավական գնահատականների, որովհետև հակասահմանադրական ճանապարհով հեղաշրջման փորձը շատ լուրջ հանցագործություն է:

«Գալստանյանի ի հայտ գալուց հետո Փաշինյանի իշխանությունը միայն և միայն ամրապնդվել է, ինչո՞ւ, որովհետև հասարակությունը շատ լավ տեսնում է, թե ովքեր են այդ մարդիկ: Հասարակությունը շատ մեծ դժգոհություններ ունի գործող իշխանություններից, բայց երբ քաղաքացին տեսնում է, թե ովքեր են ուզում դառնալ այլընտրանքը այս իշխանությանը, գործող իշխանությանը սկսում է վերաբերվել ավելի լոյալ»,- նկատում է քաղաքագետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4298 դիտում

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար